Սամվել Կարապետյանի կալանավորման առաջիկա հետևանքները Բորիս Մուրազին դատի է տվել Նիկոլ Փաշինյանի կնոջը` Աննա Հակոբյանին. «Հրապարակ» Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «12-օրյա պատերազմի» ավարտի շուրջ
24
Քաղաքապետարանից Ամիրյան փողոց մարդիկ 40 րոպեում են հասնում․ ավտոբուսի «ֆանտաստիկ» գծեր եք գծել․ Սամվել Հակոբյան (տեսանյութ) Երևանի ավագանու նիստն է․ 25 հարցից 3-ն է զեկուցվող (ուղիղ) Թևանյանը Ռուսաստանում ներկայացնում է Հայաստանի նոր կերպարը. քաղաքագետ (տեսանյութ) CNN. Իսրայելը համաձայնել է հրադադարին, Արաղչի. Իրանը կդադարեցնի պատասխան գործողությունները, եթե Իսրայելը դադարեցնի իր անօրինական ագրեսիան Իրանը գործողություն է սկսել Կատարում գտնվող ամերիկյան «Ալ Ուդեյդ» բազայի դեմ Իրանն առնվազն վեց հրթիռ է արձակել Քաթարում և Իրաքում գտնվող ամերիկյան բազաների ուղղությամբ. Տեսանյութ Սամվել Կարապետյանն անցնելու է այդ քայլերին. մեր գոյության հարցն է դրված. Երվանդ Բոզոյան Սփյուռքը կրկին Հայաստանի հենասյուներից մեկը պետք է լինի. Սամվել Կարապետյան Անընդունելի ենք համարում և դատապարտելի Հայաստանի օրվա իշխանությունների հակաեկեղեցական ու ապազգային ընթացքն իր տարատեսակ դրսևորումներով Ադամանդներ... Փաշինյանի թավիշի համա՞ր. Մոսկվայում ձերբակալել են «Ալռոսայի» ադամանդների գողության մասնակիցներին. գողոնը պետք է Հայաստան ուղարկեին, իսկ շահառուն... Պատերազմ Արցախում
«Կթրվելուց» սթրվել մեկ ստեղնի վրիպում է Պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Չկամ Այնտեղ» Արդյո՞ք ԱՄՆ–ն օգտագործել է Թուրքիայի օդային տարածքը Իրանին հարվածելու համար Մահացել է Գուժ Մանուկյանը Ինչու չի ջրվում Դավթաշենի նորոգված այգին. ո՞վ է կերել փողերը Քաղաքապետարանից Ամիրյան փողոց մարդիկ 40 րոպեում են հասնում․ ավտոբուսի «ֆանտաստիկ» գծեր եք գծել․ Սամվել Հակոբյան (տեսանյութ) Մի հատ պատուհանից դուրս նայեք, սա՛ է ձեր իրականացրած ծրագիրը․ մեքենաները խցանման մեջ կանգնած են․ Գրիգոր Իսկանդարյան (տեսանյութ) Վաշինգտոն չկա՛, Վաշինգտոնը Իսրայելի մասնաճյուղն է. Արթուր Խաչիկյան «Իրավունք». ՔՊ-ում մեկնարկել է «լավ տղերքի որսը» Երբ ոչ մի բանի համար պատասխանատու չէ. «Փաստ» Սամվել Կարապետյանի կալանավորման առաջիկա հետևանքները Երևանի ավագանու նիստն է․ 25 հարցից 3-ն է զեկուցվող (ուղիղ) «Իսրայելը համաձայնել է Թրամփի առաջարկած հրադադարին»․ Նեթանյահուի գրասենյակ «Իսրայել-Իրան հրադադարն անժամկետ է, այն կտևի հավերժ»․ Թրամփ ՔՊ-ում քննարկում են Հերիքնազ Տիգրանյանի հարցը Քաղաքական դաշտը վերածվեց կրկեսի․ Սամվել Կարապետյան «Իսրայելի հետ հրադադարի որևէ համաձայնագիր չկա»․ Արաղչի Բորիս Մուրազին դատի է տվել Նիկոլ Փաշինյանի կնոջը` Աննա Հակոբյանին. «Հրապարակ» Սամվել Կարապետյանն ազատ կարձակվի իր 60-ամյակի օ՞րը. հրահանգված է ամեն կերպ նրան վարկաբեկելու միջոցներ գտնել. «Փաստ» Ովքե՞ր են «նիկոլականները». «Փաստ» «Իրավունք». Նիկոլը տխուր է, վերջին հույսը՝ մարած Ադրբեջանը չարամտորեն ապակողմնորոշում է Իսլամական համագործակցության կազմակերպությանը. ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական խորհուրդ Թևանյանը Ռուսաստանում ներկայացնում է Հայաստանի նոր կերպարը. քաղաքագետ (տեսանյութ) Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «12-օրյա պատերազմի» ավարտի շուրջ CNN. Իսրայելը համաձայնել է հրադադարին, Արաղչի. Իրանը կդադարեցնի պատասխան գործողությունները, եթե Իսրայելը դադարեցնի իր անօրինական ագրեսիան «Դալմա Գարդեն Մոլի» ողջ թիմը աջակցություն է հայտնում Սամվել Կարապետյանին Փաշինյանը Վահան Հակոբյանին ազատել է պաշտոնից Ի՞նչ է հանձնել Փաշինյանը Թուրքիայում․ «Կարճ ասած» Հայաստանի ինքնիշխանությունը կարող է խաթարվել ոչ թե պատերազմով, այլ՝ կանխամտածված քաղաքականությամբ. Արմեն Գևորգյան Իրանը գործողություն է սկսել Կատարում գտնվող ամերիկյան «Ալ Ուդեյդ» բազայի դեմ

Ո՞վ է կազմակերպել Սամվել Վարդանյանի խոշտանգումը. «Կարճ ասած» (տեսանյութ)

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նշում է. «Կորեական մի ֆիլմում ոստիկանները ձերբակալվածին պետք է տանեն դատարան՝ ցուցմունք տալու․ բայց երկրի նախագահին ձեռք չի տալիս, որ էդ ձերբակալվածը ցուցմունք տա, որովհետև մեծ կոռուպցիոն շղթա կբացվի, կուսակցության և իր հեղինակության հետ է կապված․ զանգահարում է ներքին գործերի նախարարին ու պատվիրում, որ ոստիկանության մեքենան դատարանի ճանապարհին կամրջի տակ 2 րոպեով ընդամենը կանգնի, մնացածը, ասում է, ով ինչ պետք է՝ կանի։ Նախարարը ենթարկվում է, կազմակերպում է այնպես, որ այս անգամ ձերբակալվածին տեղափոխող մեքենային ուրիշ մեքենաներ չուղեկցեն, հետը լինի ընդամենը երկու ոստիկան։ Կամրջի տակ կանգնում է, ինչպես պայմանավորվել են նախագահն ու ներքին գործերի նախարարը, ոստիկանները իջնում են մեքենայից իբր զանգ կատարելու, հանկարծ հայտնվում են 2 դիմակավորվածներ, մեկը բացում է դուռը, մյուսը սպանում է ձերբակալվածին։ Դրանից հետո նախագահը նորից զանգում է ներքին գործերի նախարարին, որպեսզի հերթով ազատվեն արդեն ոստիկանության հսկողության տակ գտնվող վկաներից։ Ի վերջո, համակարգի հենց ներսից են երկու ոստիկան դուրս գալիս այս ամենի դեմ։ Ծանոթ չէ՞ այդ ֆիլմի սյուժեն։

Տեղի է ունեցել սարսափելի դեպք․ երեկ էլ էի անդրադարձել, ցավոք՝ տեսագրման պահին շատ մանրամասներ չգիտեի, երեկոյան ասուլիսից իմացա։ Հայաստանի իրավապահ համակարգում ես սենց դեպք չեմ հիշում, ժողովուրդ, իսկ աշխարհի մակարդակով հիշում եմ կինոների մեջ։ Քաղաքացի Սամվել Վարդանյանը տրանսպորտի մեջ հանդիպում է ՔՊ-ական պատգամավորի ու ասում է նրա մասին ինչ մտածում է։ Պատերազմի մասնակից է, ընկերներ է կորցրել, հայրենիք է կորցրել, մեղադրում է ՔՊ-ականներին ու հանդիպելով՝ իր քաղաքացիական կեցվածքն է ցույց տալիս։ Ճիշտ է արել, թե սխալ, կարող էր մի քիչ ավելի փափուկ, թե կոպիտ, էդ թեմային չեմ անդրադառնում, ամեն դեպքում ընդամենը խոսքեր է հնչեցրել, իր կարծիքը։ Ի՞նչ է տեղի ունենում հետո․ պատգամավորն ասում է՝ չեմ բողոքելու, հետո Ալեն Սիմոնյանը այդ տղային վիրավորող գրառում է անում, նույն տեքստի մեջ ուղղորդում է իրավապահներին նրան խիստ պատժել։ Երիտասարդին քիչ ժամանակ անց ձերբակալում են ըստ երևույթին՝ տանից։ Ձերբակալվածների պահման վայր տեղափոխելիս ճանապարհին ոստիկանները կանգնեցնում են մեքենան և իջնում՝ իբր բնական կարիքներ հոգալու (ընդամենը 3-4 կիլոմետր պետք է գնային, բայց չեն կարողանում իբր իրենց զսպել, էդ անտեր բնական կարիքը․ չգիտես ինչու, երկուսի մոտ միաժամանակ է բռնում, ըստ երևույթին)։ Այսինքն, պատկերացրեցիք չէ՞, ձերբակալվածը, արդեն պետության կողմից սահմանափակված ու այդ իսկ պատճառով՝ պատասխանատվության տակ է, սրանք երկուսն էլ, ձեռնաշղթաները հագցրած Սամվելին թողնում են բաց մեքենայի մեջ ու գնում են, անհայտ ուղղությամբ։ Դիմակավորված ինչոր անձինք գալիս են, ավտոյի մեջից հանում են Սամվելին, ծեծում են, արժանապատվությունը վիրավորում, մանրամասները փաստաբանը նշել է արդեն՝ ստիպում են ինքն իրեն հայհոյի, հրաժարվում է, էդ սաղ ձեռնաշղթաները ձեռքներին, բռնությամբ տղայի շալվարն են իջեցնում, թքում են, հայհոյում են, խփում, հետո մի քանի րոպեից բերում, հետ են նստացնում նույն ոստիկանական մեքենան․ դրանից հետո ոստիկանները վերադառնում են, ձևական ու հեգնանքով հարցում են՝ քե՞զ ինչ եղավ, նոր լավ էիր, հետո կարծես բան էլ չի եղել, շարունակում ճանապարհը։

Ես հիմա չեմ խոսի բարոյականությունից, չեմ խոսի միջազգային իրավունքից, բռնության անթույլատրելիությունից․ չէ ժողովուրդ ջան, անօգուտ է և անիմաստ․ հիմա չեմ անդրադառնա նրան՝ ոստիկանները ինչու չեն համբերել մինչև տեղ հասնելը, երկուսով միանգամից են դուրս եկել, այդ ոնց է եղել, որ ձեռնաշղթաներ են հագցրել Սամվելին՝ որ չփախչի, բայց ավտոմեքենայից հեռանալիս դռները բաց են թողել․ այս բաներին անդրադառնալն անիմաստ է, ամեն բան պարզ է անգամ երեխային։ Եկեք միասին վերլուծենք մեկ այլ՝ այս գործում ամենակարևոր դրվագը՝ ո՞ւմ էր ձեռնտու, ո՞վ կարող էր նման ստահակություն կազմակերպել, պատվիրել, ինչ նպատակով, ո՞վ է բանդայի գլխին կանգնած։ Տրամաբանենք միասին։

Ո՞ւմ է ձեռնտու ծեծը։ Ոստիկանությանը ձեռնտո՞ւ է։ Ոչ։ Նրանք մասնակից են, բայց նրանց շահերից չէր բխում։ Ոստիկանությունը չունի մոտիվացիա ինչ-որ ՔՊ-ական պատգամավորի ասած երկու վիրավորական բառի համար մի երիտասարդի ծեծելու ու կատաստրոֆիկ հարված հասցնելու ոստիկանության՝ առանց այն էլ չեղած հեղինակությանը։ Մանավանդ որ ընդամենը բառեր է ասել, ո՛չ հարվածել է պատգամավորին, ո՛չ իրենց անձամբ է բան ասել, ո՛չ անգամ ՆԳ նախարարին։ Հետևաբար, դժվար թե ոստիկանության՝ հանցագործուն կատարելու նախաձեռնությունը լիներ ոստիկաններինը։

Անցնենք հաջորդ կերպարին․ Նիկոլի պատգամավոր Հակոբ Ասլանյանը, հարազատները, շրջապատը, ունե՞ն մոտիվացիա։ Գուցե ունեն, առնվազն Հակոբ Ասլանյանն ու իր շատ մոտ շրջապատի մարդիկ, որոնք չեն կիսում երիտասարդ Սամվելի հայացքները․ մի բան էլ՝ իրենց սիրելի Հակոբ ձյաձյային վիրավորել է։ Լավ, մոտիվացիա ունեն, իսկ հնարավորություն ունե՞ն էդ ծեծը էդ մակարդակով կազմակերպելու։ Վստահաբար՝ ոչ։ Հակոբ Ասլանյանն էն մարդը չէ, որ կարող է ոստիկանության բարձրագույն պաշտոնյաներին ցուցում տալ կամ էդպիսի հանցավոր գործարքի մեջ մտցնել, թեկուզ 2 կամ 4 ոստիկանի։ Սա շարքային պատգամավորի ու ոստիկանի կազմակերպելու բան չէ։ Այո, ցանկացած ՔՊ-ական կարող է բանդա հավաքել, քանի որ իրենց մասով անպատժելիության կատարյալ մակարդակ է մեր երկրումբայց որ բանդան ոստիկանության հետ համագործակցի կամ գուցե կազմված լինի հենց ոստիկաններից ու գործի ոստիկանության ղեկավարության ցուցումով, հավանականությունը զրո է։

Մյուս դերակատարը՝ Ալեն Սիմոնյանը։ Կարո՞ղ է մոտիվացիա ունենալ, վստահաբար՝ կարող է։ Չէ՞ որ րոպեներ անց, հենց նա էր ուղորդում իրավապահներին երիտասարդի դեմ։ Իսկ, կհարցնեք, Ալեն Սիմոնյանը կարո՞ղ էր ունենալ էդպիսի հնարավորություն՝ ոստիկանությանը ցուցումներ տալու։ Էստեղ էլ կարծում եմ, որ ոչ։ Ոստիկանությանը էսպիսի հանցագործության մասնակից դարձելու առումով՝ նա, Հակոբ Ասլանյանն ու մյուս ՔՊ-ականները նույն հեղինակությունն ունեն, մեծ հաշվով ուսապարկեր են, իրենց ասելով։ Հա, Ալեն Սիմոնյանը ԱԺ նախագահ է, պետության 3 դեմքը, նա կարող է զանգել ինչ-որ տեղեր ու ասել՝ հարսիս կալանավորել են, խնդրում եմ ասեք չնեղացնեն, մինչև Նիկոլի հետ հարցերս լուծեմ ազատ արձակեն, կամ զանգի պարեկների շեֆին, թեկուզ ոստիկանապետին, ներկայանա, ինչ-որ բան խնդրի․ դա կարող է, բայց էս մասշտաբի բան չի կարող հանձնարարել վարչապետի ուղիղ ենթակայության տակ գտնվող նախարարին կամ իր ենթակային․ շատ կուզենա գուցե, բայց նա վստահ է, որ անի էլ, ոչ մեկ չի մտնի տենց բանի տակ։ Որովհետև սա, կրկնում եմ, հասարակ ոստիկանի բան չէ, ո՛չ ձերբակալվածներին ուղեկցող ոստիկանները, ո՛չ նրանց հրամանատարը, ո՛չ բաժնի պետը, վարչության պետը և անգամ ոստիկանապետը, ո՛չ մոտիվացիա ունեին, ոչ էլ կմտնեին սրա տակ ինքնագլուխ, չունենալով շատ համոզիչ ցուցում։

Սա, առանց չափազանցացնելու, նախարարի մակարդակով լուծվելու հարց է։ Իսկ ո՞վ կարող է նախարարին ցուցում տալ, էսպիսի հանցագործություն կազմակերպել, էսպես խայտառակել երկրի հեղինակությունը․ բնականաբար՝ նրա շեֆը։

Եկանք նրանց բոլորի շեֆին, պարագլխին, էս դեպքում՝ Նիկոլ Փաշինյանը։  Ունի՞ Նիկոլը, այդ ամենը անելու մոտիվացիացիան, թե՞ ոչ։ Վստահեմ՝ այո՛։ Բացատրեմ, եթե պարզ չէ։ Ինձ ու շատ շատերին, պարզ է։

Քաղաքացիական պայմանագրում մթլոնոլորտը գերանհանգիստ է․ վարկանիշը ցածր է այլանդակ, փողոցներում հարցում են անում, մեծամասնությունն անեծք է տալիս, ինչոր մարդիկ ՔՊ-ական պատգամավորներին ծաղրում են՝ խաղալիք ռումբեր դնելով տների մոտ, փողոցներում, տրանսպորտում կոնֆլիկտ է։ Սոցցանցերում հայհոյանք է, որ տալիս են, արդեն, ցավոք ընտանիքներին, կանանց երեխաներին, մի ահավոր վիճակ է։ Ու ՔՊ-ականները կարող են Նիկոլի հետ քննարկում ունենալ, որ շեֆ, էսպես չի լինի, չի կարելի՞ մարդկանց աչքը այնպես վախեցնել, քրեական գործերից չեն վախենում, կալանավորում ենք, չեն վախենում, տուգանում ենք, չեն վախենում, ուրիշ բան մտածենք, որ սարսափ տարածի, մեզանից յան տան, ասեն շառից հեռու։ Դե հասկանու՞մ եք, մարդիկ հավաքվում, Նիկոլին լսում են, նրա առաջարկներին համաձայնվում են, պաշտպանում իրենց երեսներով, բայց աղետ է գալիս երկրի գլխին ու նրանք կամա թե ակամա, հանցակից են դառնում, մտնում անեծքի տակ։ Դե հիմա էլ, երևի թե ասում են, այ մարդ դե մի բան էլ մտածի, որ մեզ գոնե տրանսպորտներում չհայհոյեն, սենց ո՞նց կլինի բա։ Շատ նման է, որ հենց Ալենն էլ այդ հանձնառությունը ստանձնել է, պաշտպանել Նիկոլի հակահայկական թեզերը տարածողներին ժողովրդից։ Ինքն էլ զանգել և առաջարկել է որ հրատապ մի բան կազմակերպվի, թե չէ հնարավոր է իրավիճակը վերասկողությունից դուրս գա։

Արդեն ասացի, ներքին գործերին, նրա ենթակայության տակի ոստիկանությանը էսպիսի հանցագործության հրաման կարող է տալ միայն ու հենց Նիկոլ Փաշինյանը։ Բնականաբար, սա Նիկոլը հո չի՞ արել Հակոբ Ասլանյանի համար․ չէ, իր համար ի՞նչ տարբերություն մի թրքասերով ավել ա, թե պակաս․ սա արել են ՔՊ-ի ու հենց Նիկոլի իշխանության համար։ Կարող ենք ենթադրել, որ էս հանցագործության մասնակից են ոստիկանության մի շարք օղակներ՝ նախարարից մինչև շարքային օպերլիազոր։ Ու եթե Հայաստանը լիներ նորմալ երկիր, ոչ թե Պապուա Նոր Գվինեայի մակարդակի, Վահե Ղազարյանը հրաժարական կտար ոստիկանության հեղինակությունը պոլով տալու համար։ Նիկոլը նրան չի հանի, իհարկե, որովհետև սա, կարծում եմ, հենց իր պատվերն է, բայց Վահե Ղազարյանն ինքը, որ 20 տարի ոստիկան է եղել, պետք է չենթակվեր՝ առնվազն հարգելով էդ ուսադիրները, որը որպես նվեր ստացել է։ Ցավոք, բայց դե էդ մթնոլորտն է մեր երկրում։

Իշխանությունը պահում է բանդա քաղաքական հարցեր լուծելու համար։ Շատ ենք լսել սրանցից, թե նախկինում պադեզդներում մարդ էին ծեծում․ թե նախկինում ում են ծեծել-սպանել պադեզդում չգիտեմ, բայց հիմա ծեծում են ոստիկանության ներկայությամբ, ոստիկանության մասնակցությամբ, իրենց հետ փոխկապակցված բանդայով։ Սա ասում է՝ եթե նախկինում եղել են հանցագործներ, հիմա հանցագործն էլ ենք մենք, խուժանն էլ ենք մենք, բանդիտն էլ։ ՀՀՇ-ի, Վանոյի բեսպրեդելի ժամանակներն է, չէ՞, հիշեցնում։

Մենք տեսել ենք, որ ՔՊ կուսակցության ներսում ընտրություններ են կեղծում, կուսակցության ներսում կասկածելի փողեր են ֆռում, կա ահավոր չափի բյուժետային փողերի մսխում, մեծ թալան, բայց նաև կան հանցավոր խմբավորումներ, որոնք հարցեր են լուծում քաղաքական նպատակով, այն է՝ վախեցնել հասարակությանը, որ իրենց թթու բառ չասի։ Ոստիկանությունը ուղերձ է հղում հանրությանը, որ ես ՔՊ-ի ենթակայության կառույցն եմ, հարգելի քաղաքացի, ես լուծում եմ նաև ՔՊ-ի քաղաքական հարցերը։ Ու զավեշտ է, որ էսքանից հետո Ալենը էսօր հանդիպում է Լիտվայի ԱԺ նախագահին ու ասում՝ «Ժողովրդավարությունը Հայաստանի միակ անվտանգային համակարգն է»։

Կարճ ասած՝ Երեկվա կատարվածը լրիվ նոր իրողությունների է բերում։ Եթե մինչ այս համարում էինք, որ գործ ունենք հող տվող, հայրենիք տվող, կոռուպցիոներ իշխանության հետ, հիմա նաև դրան ավելանում են քաղաքական նպատակով բանդիտական խմբավորումները։ Օրը մի գիծ անցնում են, երեկ էդ գիծն անցնելու հերթն էր։ Լավ, իսկ արդյո՞ք Նիկոլ Փաշինյանենց նպատակը՝ լռեցնել հանրությանը, վախ տարածել, կիրականանա։ Վստահ եմ՝ ոչ։ Իհարկե, կլինեն մարդիկ, որ ավելի զգուշավոր կդառան, բայց դրանից դժգոհությունները միայն կավելանան։ Ախր դուք էլ լավ գիտեք, որ ոչ մեկի դիրքորոշումը ձեր նկատմամբ չի փափկի, չէ՞։

Այս դեպքը ցույց է տալիս, որ իշխանությունն օրենքով պահելու բոլոր ռեսուրսները սպառվել են, գործի է դրվել 90-նների բեսպրեդելշիկների մեթոդները։ Իսկ երբ իշխանությունը պահելու օրինական ռեսուրսները սպառվել են և հույսը մնացել է դիմակով բանդան, նշանակում է՝ վերջը մոտ է»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan