Վեհափառի ձեռամբ այսօր օծվել է Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին Հարգանքի տուրք՝ «Արցախի կանչը» հուշահամալիրի մոտ Հայաթափված Արցախում Բաքուն շարունակում է քաղաքականություն, որի առանցքում ոչ միայն տարածքի բռնազավթnւմն է, այլև հայ ժողովրդի ազգային ինքնության հետևողական ջնջnւմը
20
Զոհվածների հարազատների նախաձեռնությամբ սգո երթ՝ դեպի Եռաբլուր. Լուսանկարներ Փորձություններն ի զորու ենք դիմագրավել միասնությամբ. Վեհափառի խոսքը՝ նորաօծ եկեղեցում Անկախության 35-ամյակն ինչ-որ մեծահարուստի զավակի հարսանիք չէ, որ կոմերցիան «խոդ» եք տվել ու թվեր կրակել ԳՀԽ-ն դատապարտելի համարեց իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի «գործով» հաջորդ «փակ նիստը»՝ սեպտեմբերի 22-ին Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին տեղափոխեցին դատարանի շենք Ինչպես կանխել 3-րդ ցեղասպանությունը Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով. նախագահ Ռոբերտ Քոչարյանին ծափերով դիմավորեցին դատարանում Սպասվում է ապոկալիպսիս. իշխանությունը խոսում է թանկացումների մասին (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Այժմ վարվում է Հայաստանի արցախացման քաղաքականություն՝ նույն դերակատարներով Փաշինյանի այդ հայտարարությունից հետո կարող ենք ասել՝ ՀՀ իշխանությունը բավարարված է այն իրադարձություններով, որոնք կատարվել են Արցախում 2023-ին. Աբրահամյան Արցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքները. «Ուժեղ Հայաստան» Զոհվածների հարազատների նախաձեռնությամբ սգո երթ՝ դեպի Եռաբլուր. Լուսանկարներ Փորձություններն ի զորու ենք դիմագրավել միասնությամբ. Վեհափառի խոսքը՝ նորաօծ եկեղեցում Վեհափառի ձեռամբ այսօր օծվել է Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին Արցախցիների հավաքական և անվտանգ վերադարձի իրավունքն անսակարկելի է. Արցախի ԱԺ Մրցանակի իրական պատճառն այլ է․ «Հրապարակ» Գինարբուք՝ խորհրդարանում․ «Հրապարակ» 2023-ի ադրբեջանական ագրեuիшն, դրա հետևանքով Արցախի ամբողջական oկուպшgիան, բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի հռչակած գաղափարախոսությունից. Աբրահամյան «Տալ, պրծնելուց» անցավ 3 տարի. մենք ոչ միայն «հանգիստ չենք ապրում», այլև կանգնած ենք uպшռնшլիքների առջև. Գեղամյան Հարգանքի տուրք՝ «Արցախի կանչը» հուշահամալիրի մոտ «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Անկախության 35-ամյակն ինչ-որ մեծահարուստի զավակի հարսանիք չէ, որ կոմերցիան «խոդ» եք տվել ու թվեր կրակել Հայաթափված Արցախում Բաքուն շարունակում է քաղաքականություն, որի առանցքում ոչ միայն տարածքի բռնազավթnւմն է, այլև հայ ժողովրդի ազգային ինքնության հետևողական ջնջnւմը ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԲԱՎԱՐԱՐԵԼ Է ՏԵՐ ԱԲՐԱՀԱՄ ՔԱՀԱՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՀԱՅՑԸ Ադրբեջանը, Թուրքիան և Ուզբեկստանը զորավարժություններ կանցկացնեն բռնազավթված Լեռնային Ղարաբաղում Գնահատանքս եմ հայտնում Ալիևին, ով հավասարապես արժանի է այս մրցանակին․ Փաշինյան Հայկական ընկերությունները ռուսական բիզնեսին 770 միլիոն դոլար են պարտք. «Известия»․ «Հայաստան» խմբակցությունը դեսպաններին է ներկայացրել Հայաստանում իրականացվող համակարգային քաղաքական հետապնդումները ԳՀԽ-ն դատապարտելի համարեց իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը Գարեգին Երկրորդի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի, քրեական վարույթը պետք է կարճվի. Պաշտպան Ինչո՞ւ գերմանացի բժշկին թույլ չեն տվել ՔԿՀ-ում զննել Գագիկ Խաչատրյանին Վարչապետը չունի եպիսկոպոս կարգավիճակը պահպանելու լիազորություն, որքան էլ ֆեյսբուքյան ստատուսներում դա գրի, դա Կաթողիկոսի լիազորությունն է. Արա Զոհրաբյան Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ Փաշինյանը վրեժ է լուծում Ալիեւի փոխարեն. Իշխան Սաղաթելյան Գեներալ Յուրի Խաչատուրովը պատմել է իր ձերբակալության հանգամանքները՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար եղած ժամանակ Հավատաքննիչ ինկվիզատորները կամ 1937 թ․-ի ոգուն համահունչ «տրոյկան» ԱԺ-ում

Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Արդեն մի տեսակ սովորական է դարձել, որ Հայաստանի իշխանություն հանդես եկողները խոսում են մեր ազգի ու պետության թշնամիների արտահայտություններով ու ձևակերպումներով: Ըստ որում, օրումեջ ժամանակացույցով, մի օր՝ ադրբեջանական խոսույթով են աչքի ընկնում («տարածքները տվեք, որ պատերազմ չլինի»), մյուս օրը՝ թուրքական: Չնայած, մեծ հաշվով՝ տարբերություն առանձնապես չկա՝ ադրբեջանակա՞ն, թե՞ թուրքական խոսույթ: Նախօրեին էլ կարկառուն քպականներից մեկը (ընդ որում, նրանց որևէ մեկի անունը կարևոր չէ, բոլորն էլ, կարելի է ասել, նույնն են) փաշինյանական «օվերտոնի պատուհան», իսկ այս դեպքում ավելի տեղին է ասել՝ «օվերտոնի շուշաբանդ» բացեց: Ասածն էլ այն է, թե...

Չնայած, ավելի լավ է բառացի ու տառացի մեջբերենք քպականի խայտառակ ու աղմկահարույց հայտարարության ամենից կարևոր հատվածը. «Ես գիտեմ, որ վարչապետը նպատակ ունի նաև Ցեղասպանության հետ կապված իրական հիմքեր կառուցել՝ հասկանալու համար Ցեղասպանության ոչ թե, ը-ըը, այլ ավելի առարկայական դարձնել Ցեղասպանության ենթարկված մեր հայրենակիցների ամբողջ, ը-ըը, ցա՛նկը: Որովհետև մինչև հիմա մենք անվանական էդ ցանկն էլ չենք կարողացել հավաքել և պետք ա կենտրոնանանք էդ ցանկը փաստարկված հավաքագրելու համար...»:
Ամենից առաջ՝ ի՞նչ է նշանակում «Ցեղասպանության հետ կապված իրական հիմքեր կառուցել...» ձևակերպումը, որպիսի նպատակ, ըստ կարկառունի, ունի Նիկոլ Փաշինյանը:
«Շան գլուխը», նախևառաջ, այդ արտահայտության տակ է թաղված: Այսինքն, ըստ Փաշինյանի ու նրա հավատավոր զինակցի (զինակիցների), Հայոց ցեղասպանության հետ կապված՝ մեկ դարից ավելի կուտակված ապացուցողական, փաստաթղթային, պատմական, գիտահետազոտական ահռելի հենքը հե՞չ, զոհերի անվանացա՞նկն է իբրև թե «իրական հիմքեր կառուցելու»: Ինչպիսի անհեթեթություն:

Առհասարակ, Փաշինյանի երդվյալ ներկայացուցչի հայտարարությունը արժե դիտարկել մի քանի հարթության մեջ՝ քաղաքական, պատմական, տեխնիկական, մարդկային, բարոյական:
Սկսենք քաղաքականից: Ով, որ իշխանության կարկառուն ներկայացուցիչը ինչի մասին է խոսում: Նա խոսում է Հայոց ցեղասպանության զոհերի անվանացանկ կազմելու մասին:
Իսկ այդ թեման համարձակվում է բարձրաձայնել ներկայացուցիչը մի իշխանության, որը այդպես էլ չի հրապարակել իրենց իսկ հրահրած (լեգիտիմացրած) 44-օրյա պատերազմում իրենց իսկ կառավարության որոշումների ու քայլերի հետևանքով կոտորածի մատնված հազարավոր հայ տղաների, ՀՀ քաղաքացիների անվանացանկը: Մինչ օրս թաքցնում ու չեն հրապարակում այդ տվյալները: Ու մեկ էլ, հո՛պ, հանկարծ հիշել են Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների անուն-ազգանունների մասին: Ակնհայտից էլ ակնհայտ է, որ քպականի, իսկ իրականում՝ Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը թուրքական նարատիվ է, Անկարայի, մեղմ ասած, ուղղակի «ցանկությունն» է, որի անթաքույց նպատակը «ՀՀ իշխանություն» համարվողի կողմից Հայոց ցեղասպանության անհերքելի փաստն ուրանալն է: Սա թշնամական խոսույթով հանդես գալու հերթական դրսևորումն է:

Ի լրումն՝ ուղղակիորեն սրբապղծություն է, քանզի, կրկնենք, խոսքը սրբադասված նահատակների մասին է: Պատմականը: Նախ՝ կան բազմաթիվ գիտական հետազոտություններ, պատմական անհերքելի փաստեր, իրողություններ, ու ոչ ոք մեղավոր չէ, որ քպականները կամ նրանց ղեկավար Նիկոլ Փաշինյանը անտեղյակ են այդ ամենից կամ այդպիսին են ձևանում:
Փաստն այն է, որ, չնայած նախորդած ժամանակահատվածում, այդ թվում՝ 1895-96 թթ. զանգվածային ջարդերին, որոնց շուրջ 300 հազար հայ է զոհ գնացել, 1915 թվականի դրությամբ Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում, իր բնօրրանում և օսմանյան կայսրության տարածքում ընդհանուր ապրում էր շուրջ 3,5 միլիոն հայություն: Փաստն այն է, որ երիտթուրքերի իշխանության՝ թուրքական պետության իրականացրած սիստեմավորված տեղահանությունների ու կոտորածների, մի խոսքով՝ ցեղասպանության հետևանքով հայությունը համատարած հայրենազրկվել, իսկ զգալի մասը սպանվել կամ մատնվել է սովամահության՝ սիրիական անապատներում:

Հիմա ինչպե՞ս, ի՞նչ արխիվների հիման վրա են քպականները փորձում անվանացանկ պարզել: Բնականաբար, մի շարք տվյալներ, անուններ, անվանացանկեր պահպանվել են տարբեր աղբյուրներում: Նման օրինակ եղավ 21-րդ դարի սկզբներին, երբ հրապարակվեցին «Նյու Յորք լայֆ ինշուրանսի» տվյալները՝ օսմանյան կայսրության տարածքում կյանքի ապահովագրում արած հայերի վերաբերյալ: Մյուս կողմից՝ թուրքական իշխանությունները ոչ թե պարզապես բնաջնջել են հայերին, այլև ոչնչացրել են եկեղեցիները, ծխական մատյանները (որոնցով կարելի կլիներ անվանական տվյալներ ճշտել), այլ փաստաթղթեր: Ըստ որում, թուրքական արխիվները ոչ մի պարագայում դիտարկելի չեն, քանի որ անցած 100 տարվա ընթացքում դրանք իրարահաջորդ թուրքական իշխանությունները հնարավորինս «մաքրել» են՝ ոչնչացնելով իրենց աններելի հանցանքի հետքերը: Առհասարակ, թշնամական սրբագրված արխիվները չեն կարող որևէ հիմք ծառայել:

Ճիշտ է, անվանապես բոլոր զոհերի անունները հավաքելու և հրապարակելու փորձեր եղել են: Ըստ վկայությունների, օրինակ՝ 15 տարի առաջ մի քանի հարյուր օրինակով անգամ նման գիրք է հրապարակվել: Այնուհանդերձ, ցանկացած ողջամիտ մարդ հասկանում է, որ Հայոց ցեղասպանության զոհերի լիարժեք անվանացանկ կազմելը, այն էլ՝ ավելի քան 109 տարի անց, գրեթե անհավանական բան է: Մանավանդ, ախր, այդ ո՞ր պետության մասին ենք խոսում՝ Թուրքիայի՞: Կամ՝ ենթադրենք՝ տվյալները հավաքեցին ու կարողացան ստույգ պարզել, օրինակ՝ 853446 զոհի անուն-ազգանուն: Դրանից ինչ-որ բա՞ն է փոխվելու: Ի դեպ, բոլոր ողջամիտ մարդիկ հասկանում են, որ 1,5 միլիոն զոհերի քանակը մոտավոր թիվ է, ըստ որում՝ նվազեցված մոտավոր: Իրականում, մենք չենք կասկածում, որ Ցեղասպանության ընթացքում շատ ավելի շատ հայեր են զոհվել ու ոչ միայն Արևմտյան Հայաստանում:

Այսինքն, ստացվում է՝ եթե հնարավոր լինի «նույնականացնել», ասենք՝ 500 հազար կամ վերը նշված պայմանական 853446 անձի տվյալ, ուրեմն՝ այդքա՞ն զոհ է եղել Ցեղասպանության արդյունքում: Ամփոփելով՝ կրկնենք. իր քպականի միջոցով Նիկոլ Փաշինյանի հայտարարության հիմնական կամ ամենից վտանգավոր պահն այն է, որ զոհերի անվանացանկը ու նման անվանացանկ կազմելն է համարվում «Ցեղասպանության հետ կապված իրական հիմք»: Այն, ինչ կատարվել է, անժխտելի փաստ է, ըստ որում՝ այդ ժամանակվա դիվանագիտական ներկայացուցիչների վկայություններով հաստատված, մի քանի տասնյակ պետությունների, միջազգային կառույցների կողմից ճանաչված ու դատապարտված: Ու այդ ամենն, ըստ Նիկոլ Փաշինյանի, իբր թե՝ իրակա՞ն չէ: Բայց, այ, որ Նիկոլ Փաշինյանն ու իր քպականները անվանացանկ կազմեն, դա՞ է լինելու «իրական հիմք»... Ահա, թե նաև ինչու է Նիկոլ Փաշինյանն իրար հակադրում «պատմական» ու «իրական» Հայաստանները...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>