Վեհափառի ձեռամբ այսօր օծվել է Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին Հարգանքի տուրք՝ «Արցախի կանչը» հուշահամալիրի մոտ Հայաթափված Արցախում Բաքուն շարունակում է քաղաքականություն, որի առանցքում ոչ միայն տարածքի բռնազավթnւմն է, այլև հայ ժողովրդի ազգային ինքնության հետևողական ջնջnւմը
20
Զոհվածների հարազատների նախաձեռնությամբ սգո երթ՝ դեպի Եռաբլուր. Լուսանկարներ Փորձություններն ի զորու ենք դիմագրավել միասնությամբ. Վեհափառի խոսքը՝ նորաօծ եկեղեցում Անկախության 35-ամյակն ինչ-որ մեծահարուստի զավակի հարսանիք չէ, որ կոմերցիան «խոդ» եք տվել ու թվեր կրակել ԳՀԽ-ն դատապարտելի համարեց իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի «գործով» հաջորդ «փակ նիստը»՝ սեպտեմբերի 22-ին Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին տեղափոխեցին դատարանի շենք Ինչպես կանխել 3-րդ ցեղասպանությունը Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով. նախագահ Ռոբերտ Քոչարյանին ծափերով դիմավորեցին դատարանում Սպասվում է ապոկալիպսիս. իշխանությունը խոսում է թանկացումների մասին (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Այժմ վարվում է Հայաստանի արցախացման քաղաքականություն՝ նույն դերակատարներով Փաշինյանի այդ հայտարարությունից հետո կարող ենք ասել՝ ՀՀ իշխանությունը բավարարված է այն իրադարձություններով, որոնք կատարվել են Արցախում 2023-ին. Աբրահամյան Արցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքները. «Ուժեղ Հայաստան» Զոհվածների հարազատների նախաձեռնությամբ սգո երթ՝ դեպի Եռաբլուր. Լուսանկարներ Փորձություններն ի զորու ենք դիմագրավել միասնությամբ. Վեհափառի խոսքը՝ նորաօծ եկեղեցում Վեհափառի ձեռամբ այսօր օծվել է Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին Արցախցիների հավաքական և անվտանգ վերադարձի իրավունքն անսակարկելի է. Արցախի ԱԺ Մրցանակի իրական պատճառն այլ է․ «Հրապարակ» Գինարբուք՝ խորհրդարանում․ «Հրապարակ» 2023-ի ադրբեջանական ագրեuիшն, դրա հետևանքով Արցախի ամբողջական oկուպшgիան, բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի հռչակած գաղափարախոսությունից. Աբրահամյան «Տալ, պրծնելուց» անցավ 3 տարի. մենք ոչ միայն «հանգիստ չենք ապրում», այլև կանգնած ենք uպшռնшլիքների առջև. Գեղամյան Հարգանքի տուրք՝ «Արցախի կանչը» հուշահամալիրի մոտ «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Անկախության 35-ամյակն ինչ-որ մեծահարուստի զավակի հարսանիք չէ, որ կոմերցիան «խոդ» եք տվել ու թվեր կրակել Հայաթափված Արցախում Բաքուն շարունակում է քաղաքականություն, որի առանցքում ոչ միայն տարածքի բռնազավթnւմն է, այլև հայ ժողովրդի ազգային ինքնության հետևողական ջնջnւմը ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԲԱՎԱՐԱՐԵԼ Է ՏԵՐ ԱԲՐԱՀԱՄ ՔԱՀԱՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՀԱՅՑԸ Ադրբեջանը, Թուրքիան և Ուզբեկստանը զորավարժություններ կանցկացնեն բռնազավթված Լեռնային Ղարաբաղում Գնահատանքս եմ հայտնում Ալիևին, ով հավասարապես արժանի է այս մրցանակին․ Փաշինյան Հայկական ընկերությունները ռուսական բիզնեսին 770 միլիոն դոլար են պարտք. «Известия»․ «Հայաստան» խմբակցությունը դեսպաններին է ներկայացրել Հայաստանում իրականացվող համակարգային քաղաքական հետապնդումները ԳՀԽ-ն դատապարտելի համարեց իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը Գարեգին Երկրորդի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի, քրեական վարույթը պետք է կարճվի. Պաշտպան Ինչո՞ւ գերմանացի բժշկին թույլ չեն տվել ՔԿՀ-ում զննել Գագիկ Խաչատրյանին Վարչապետը չունի եպիսկոպոս կարգավիճակը պահպանելու լիազորություն, որքան էլ ֆեյսբուքյան ստատուսներում դա գրի, դա Կաթողիկոսի լիազորությունն է. Արա Զոհրաբյան Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ Փաշինյանը վրեժ է լուծում Ալիեւի փոխարեն. Իշխան Սաղաթելյան Գեներալ Յուրի Խաչատուրովը պատմել է իր ձերբակալության հանգամանքները՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար եղած ժամանակ Հավատաքննիչ ինկվիզատորները կամ 1937 թ․-ի ոգուն համահունչ «տրոյկան» ԱԺ-ում

ՔՊ-ականներ, իրո՞ք համաձայն եք Փաշինյանի հետ պատասխանատվությունը կիսել. «Կարճ ասած» (տեսանյութ)

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նշում է. «Զարմանալի է, բայց օրերս շատ ուշագրավ ուղերձով է հանդես եկել Նիկոլ Փաշինյանը, որից, կարծում եմ, պետք է հետևություններ անեն թե՛ ժողովուրդը, թե՛ իր թիմակիցները։ Այո, այո, նաև իր թիմակից կոչվածները։ Ասում է՝ «Ես ինքս ինձ համար ռազմավարական որոշում եմ կայացրել, որ ես չեմ հանձնվելու, և դա ամենակարևոր բանն է ինձ համար»: Ասում է՝ կարող է երկրի շահից բխում է, որ ես կամ մենք հանձնվենք, թողնենք այս ճանապարհը: Բայց դա կլինի իսկական դավաճանություն: Այսինքն մինչ այս դավաճանություն չէր։

Հողերը հանձնելը դավաճանություն չէ, 5 հազարին հողին հանձնելը, որ չասեն դավաճան՝ դավաճանություն չէ, դավաճանություն կլինի, եթե էս ստորացման շղթան կանգնեցնի՝ հանձնումների ու զոհերի, թեկուզ իր գնալու գնով։ Ո՞ւմ նկատմամբ դավաճանություն, ընտրողների՞։ Չէ, ընտրողները իրեն չեն ընտրել նրա համար, ինչ անում է։ Թիմակիցների՞ նկատամբ կլինի դավաճանություն։ Չէ, թիմակիցներն էլ դժվար թե այս ամենին անդամագրված լինեն, մեծամասամբ։ Ոչ մեկ, եթե այս աղետից հատուկ մեծ շահ ու օգուտ եթե չունի, սրա վերջանալը չի կարող համարել դավաճանություն։ Մի հատ շունչ քաշենք, շարունակեմ տրամաբանելը։ Հետևաբար, եթե սրա վերջ տալը որևէ մեկի համար դավաճանություն է, նա մեծ օգուտ ունի։ Շարունակեմ։ Այս վիճակից մեծ օգուտ է ունեցել ու շարունակում է ունենալ Ալիևը, Ադրբեջանը։ Այդպե՞ս է․ այդպե՛ս է։ Այս ամենից, ինձ համար անհասկանալի, բայց այնուամենայնիվ օգուտ ունեն նրանք, որոնք կյանքներում իրենցից ոչինչ չեն ներկայացրել, հիմա մեծ փող են աշխատում։ Միայն փող, ուրիշ քաղաքական կամ այլ կատեգորիայի շահ, բացի փողից չկա սրանից։ Եվ ուրեմն, ո՞ւմ համար է դավաճանություն․ ում ձեռքում նաև գտնվում է այս ամենի ղեկավարման պո՞ւլտը։

Նիկոլ Փաշինյանենց թիմի մեջ արդեն վստահ եմ, բազմիցս քննարկվել է այդ հարցը, որ պրոբլեմների պատճառը հենց ինքն է, իր անձն է ու իր հետ դեռ քայլողներինը։ Վերջին մամուլի ասուլիսում էլ էր ասում՝ եթե պրոբլեմը մենք ենք, ռադներս քաշենք գնանք։ Ուշադրություն, չի ասում, որ ինքն է, ասում է՝ մենք ենք, ռադներս քաշենք։ Երեկվա տեսանյութում էլ է ասում՝ կարող է երկրի շահից բխում է, որ ես կամ մենք հանձնվենք, թողենք այս ճանապարհը։ Բայց պատրաստ չէ գնալու, որովհետև թեև երկրի շահերի տեսանկյունից դա խիստ անհրաժեշտ է, բայց անձնական ու նեղ կուսակցական շահերը հակառակի մասին են։ Երկու պետություններից մեկը վարի գնաց իրենց շահերի պատճառով, հանձնվելու պատրաստ չլինելու պատճառով, երկրորդը՝ Հայաստանը, կարող է կես ընկնել․ բայց կարևորը՝ ինքը չի հանձնվի։ Դրա համար եմ ասում՝ այդ ու՞մ ես խոսք տվել, որ չես հանձնվելու, ինքդ քե՞զ, տիկնո՞ջդ, Ալիևի՞ն, թիմակիցների՞դ։ Թիմակիցներիդ մեծամասնությունը, աշխատավարձի վրա է, էն մի մասն էլ արդեն հարստացել է, սաղ կյանքներին կհերիքի, կուզենան գնալ հանգիստ վայելելու, ոչ թե դավաճանի խարանը վրան, ընկնեն աշխարհով մեկ, դառնան բոշա, թեկուզ և փողատեր։

Խոստովանում է, որ իր գնալը կարող է փրկություն լինել երկրի համար, բայց չէ, ասում է, մնալու եմ, ինձնից հետո թեկուզ ջրհեղեղ։ Ուշադրություն դարձրեք, չի ասում՝ ես պատրաստ չեմ միակողմանի հանձել հողեր ՀՀ սուվերեն տարածքից, պատրաստ չեմ զիջումների գնալ, ամեն բան, թեկուզ՝ կյանքս կդնեմ, կպաշտպանեմ երկիրս․ ոչ, դա չի ասում, այդպիսի բաները  իր ռազմավարության մեջ չի մտնում։

Եթե Նիկոլ Փաշինյանի իշխանության պահպանման համար պետք լինի հանձնել Մեղրին, կգնա այդ ճանապարհով, չկասկածեք, եթե իշխանության համար պետք լինի հանձնել Սևանա լիճը, կգնա այդ ճանապարհով, եթե պետք լինի, կհանձնի Նոյեմբերյանն էլ, Իրանի ու Վրաստանի հետ ցամաքային կապն էլ, գազի խողովակաշարերն էլ ու մնացած ամեն ինչ և գուցե մեր, ձեր, նաև իր ընտանիքի անդամներին։ Նա ապացուցել է, որ ամեն բանի պատրաստ է, որովհետև էլ ի՞նչ լինի։  

Դուք՝ ժողովուրդ ջան, որ տեսել եք Նիկոլ Փաշինյանի վերջին տարիների ելույթները, քայլերը, ու հիմիկվա ասածը, ի՞նչ եք կարծում, չի՞ գնա նոր պատերազմի, նոր արկածախնդրության, նոր հանձնումների՝ իր նկատի ունեցած չհանձնվելու համար։ Միանշանակ կգնա, եթե գինը դա է։ Ո՞վ է Հայաստանում 2020-ից ի վեր տեղի ունեցած 3 պատերազմների մեղավորն ու պատասխանատուն։ Ինքն էլ է ասում, որ ինքն է։ Երեք պատերազմ է բերել, չորրորդի մասին անոնսում է, բայց պինդ նստել է իր տեղն ու ասում՝ պատրաստ չեմ հանձնվել։ Խաղաղության դարաշրջան էր խոստանում, բայց ինչպես տեսնում ենք, պատերազմի դարաշրջան է բացել ու երևի այդ չհանձնվելու համար պատերազմներ ու զոհեր են պետք։ Նիկոլը գնում է Տավուշ, ասում է էս տարածքները թուրքինն են, նրանք էլ էնտեղից ասում են՝ բա դուք ի՞նչ գործ ունեք մեր տարածքներում, դե ուրեմն տվեք, որ զենքով չվերցնենք։ Բայց մինչև Նիկոլի գալն ու պարտվելը էդ տարածքների մասին խոսակցություն չէր էլ եղել։ Հիմա հանձնում են դրանք, որովհետև Նիկոլը որոշել է որ ինքը չի հանձնվի։ Դեպուտատ Լենա Նազարյանը եթե ՔՊ-ական չլիներ, Նիկոլին հարց կտար, վստահ եմ՝ ո՞ւմ 18 տարեկան տղերքի արյան հաշվին ես որոշել չհանձնվել․ ո՞ւմ կյանքի հաշվին ես որոշել մնալ քո պաշտոնին ու շարունակել այս ձախողումների շղթան․ չեք տեսնո՞ւմ որ չեք կարողանում։ Նա էդ հարցը չի տա, որովհետև միայն Նիկոլի շնորհիվ է, որ Լենան ու մարդը դեպուտատ են ու վայելում են կյանքը։ Դե լավ, կասեք, հասկացանք, բայց լավ, է՞ս գնով։ Արժի՞ այս ամենը անել, իրեն պաշտպանել, իմանալով որ մեկ է ձախողում է, ինչ է թե մի միլիոն ու կես տուն փո՞ղ եք տանում։ Չեմ կարծում, թե արժե։ Անգամ Լենան ու իր ամուսինը, երկար մտածում են, գցում-բռնում են՝ տեսնելով թե ժողովուրդը, ում անվան տակ իրենք, առհասարակ, կան, այսպիսի սվիններով է ընդունում այլևս իրենց ասածները։

Գուցե շատ երկար չէին պատկերացնում, որ իրենք են երկրի համար վտանգը․ պայքարեցին, մնացին, թասիբի ընկան, խզեցին կապերը դաշնակիցների հետ, նոր դաշնակից ձեռք չբերեցին, թշնամու դեմ մնացել ենք մենակ, տկլոր, անզեն ու հիմա էլ, իրենց առաջնորդը ասում է, գիտե՞ք էրեխեք՝ պետք է հողեր տանք, որովհետև մի կողմից թուրքերը, մյուսից Ադրբեջանը, Պակիստանը, էն կողմից էլ Ռուսաստանը, ոնցոր դեմ չէ։ Բա չե՞ն մտածի, բա ո՞վ է մեղավոր, որ մենք մենակ ենք մնացել։ Ո՞վ է մեղավոր, որ դու ատոմային գերտերության հետ հարաբերություն ես սրում, հաթաթաներ ես տալիս, ո՞ւմ հույսով, Ալենի՞, Մելքոնյան Գագոյի՞։ Բա չե՞ն ասում, Արարատը բան պայմանավորվե՞ց վերջը եվրոպաներում։ Վերացական չէ է՜, կոնկրետ։ Հանուն քո չհանձնվելու պատրաստ ես երկիրն Ուկրաինա, Սիրիա դարձնե՞լ, որ ո՞ւր հասնենք։ Ուկրաինան, Եվրոպայի ամենամեծ երկիրն էր, ի՞նչ է մնացել, Եվրամիությանը կպած էր, սաղ աշխարհը օգնում է․ ի՞նչ է նրանցից մնացել, կեսը՞։ Վստա՞հ եք, որ էդ ճանապարհով գնաք, Հայաստանից բան է մնալու։ Ուկրաինան արդեն վերջացած է՝ թե՛ որպես պետություն, թե՛ որպես ժողովուրդ։

Անկեղծ եմ ասում, ես սրանց հոխորտանքները, հաթաթաները չեմ հասկանում․ Ռուսաստանի դեմքին մատ են թափ տալիս, էն դեպքում, երբ ամբողջ Արևմուտքի զենքերի դեմ կռվում է, ու չեն հասցնում Ուկրաինային զենք մատակարարել, հեսա-հեսա հաղթում է։ Իրոք չեմ հասկանում սրանց հույսը ով է, ինչն է։ Ի՞նչ է, մնացել են էն 2018 թվականի իրենց հեղափոխական ելույթների տա՞կ, որ սաղ աշխարհը դեռ պետք է հաշվի նստի մեր արած հեղափոխության հետ։ Տեսանք, ոնց հաշվի նստեցին, դարձրել եք տարածաշրջանի երկրների առևտրում մանրադրամ, կոպեկ։

Տարիներ առաջ գյուղում հորթ ունեինք․ ձմռանն էր լույս աշխարհ եկել, ու գարնանը նոր առաջին անգամ տատս գոմից դուրս էր հանել․ Էս հորթը դիմացի ամբողջ տարածքը երևի մտածեց իրենն է, հորթ-հորթ, էնքան անիմաստ թռչկոտեց, որ ոտքը ջարդեց։ Սատկեց։ Ես չգիտեմ ձեր ամբաղ-զամբաղ թռչկոտելու վերջը որն է։ Եթե ձեր էս պահվածքով բերել եք երեք պատերազմ, բայց ասում եք, թե ամեն ինչ ճիշտ եք արել, ու շարունակում եք նույն տեմպով՝ հայտարարելով թե չեք հանձնվում, ուրեմն սխալ քայլերն ու պատերազմները իրենց սպասեցնել չեն տա։

Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը չհանձնվելու մասին ելույթով ուղղակի նշում է, որ բոլորը կրակն են ընկել իր ընտրվելու ձեռքը, բացի նրանից ում նա չի դավաճանի։ Բայց հարց ունեմ ՔՊ-ականներին՝ պատրա՞ստ եք սաղդ վարի գնալ, երկիրն էլ հետը, հանուն Նիկոլի չհանձնվելու։ Էս հարցը ձեզ տվեք ամեն օր․ ինչ սխալ քայլ կատարում է, հարց տվեք՝ պատրա՞ստ եք դրա բեռի տակ մնալ, որովհետև նա մենակ չէ, իր հետ ձեզ էլ է տանում։ Հաասկանալի է, որ էս ամենը շուտով վերջանալու է, Փաշինյանը ապագա չունի, առնվազն՝ քաղաքական։ Ամենայն հավանականությամբ՝ կիսելու է Սաակաշվիլու ճակատագիրը։ Փախչելու է ու երկրում օդը շարունակելու է պղտորել դրսից, մի օր էլ կարտահանձնեն ու կգա Կոշի գաղութ։ Իսկ դո՞ւք։ Կարծու՞մ եք, որևէ կերպ կարողանալու եք արդարանա՞լ, ձեզ իր արածներից մաքրե՞լ։ Մտածե՛ք»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>