Գյումրիում կայացավ մի մրցաշար, որտեղ հաղթանակը միայն գոլերով չէր չափվում․ Կարեն Սիմոնյան (տեսանյութ, լուսանկար) Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին և Ալեն Սիմոնյանին Իրանը սպառնում է թիրախավորել այն երկրների բազաները, որոնք կօգնեն Իսրայելին Թեհրանի հարվածները մեղմելու հարցում
15
«Մայր Հայաստանի» հանդիպումն արցախցիների հետ (տեսանյութ) Որն է Հայաստանի շահը այլոց պատերազմներում․ Իրանն ու Ռուսաստանը մեր բնական դաշնակիցներն են, Վրաստանը՝ բարեկամ-հարևանը, Թուրքիան ու Ադրբեջանը՝ ոխերիմ հարևանները ՄԱԿ-ի ԱԽ նիստում Իրանը հայտնել է 78 զոհի մասին, ԱՄՆ-ն նախազգուշացում է արել Իրանին Իսրայելը հարված է հասցրել Իրանի գերագույն առաջնորդ Խամենեիի նստավայրի շրջանում ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ է անցկացնում Իրանական բանակի սոցցանցային էջը տեղեկություն է տարածել, որ Թեհրանը կիրականացնի միջուկային զենքի փորձարկում. Վարդան Ոսկանյան Իրանը բալիստիկ հրթիռով հարվածել է Իսրայելի պաշտպանության նախարարության շտաբին Իրանն սկսել է բալիստիկ հրթիռներով հարվածել Իսրայելին Թեհրանի հայ համայնքում տուժածներ չկան․ Մովսես Քեշիշյան Թեհրանի 78 բնակիչ է զոհվել, 300-ից ավելի վիրավորներ կան. ոչ պաշտոնական տվյալներ Պատերազմ Արցախում
Գյումրիում կայացավ մի մրցաշար, որտեղ հաղթանակը միայն գոլերով չէր չափվում․ Կարեն Սիմոնյան (տեսանյութ, լուսանկար) Գյումրիում ուժեղ կարկուտ և ջրհեղեղ է գրանցվել (տեսանյութ) Թեհրանում պայթյուններ են որոտացել Պուտինն ու Թրամփը քննարկել են Մերձավոր Արևելքում սրվող իրավիճակը Բաքուն Երևանից քայլեր է ակնկալում «Զանգեզուրի միջանցքի» մասով․ Հաջիև Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին և Ալեն Սիմոնյանին ՀՀ ՊՆ զինծառայողը «Mercedes»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ջրատարում Երևանում 1 նապաստակ գողացած տղամարդը նույն օրը ձերբակալվել է Իրանը սպառնում է թիրախավորել այն երկրների բազաները, որոնք կօգնեն Իսրայելին Թեհրանի հարվածները մեղմելու հարցում «Մայր Հայաստանի» հանդիպումն արցախցիների հետ (տեսանյութ) Իրանի Շահիդ Չամրան քաղաքում իսրայելական հարվածից շենք է փլուզվել. զոհվել է 60 մարդ, այդ թվում՝ 20 երեխա Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Արաղչիի հետ Իսրայելի սկսած պատերազմը առաջիկա օրերին կտարածվի տարածաշրջանում ԱՄՆ բազաների վրա. Fars Իրանի դեմ Իսրայելի գործողությունները հարվածի տակ են դնում խաղաղ ազգաբնակչության կյանքի իրավունքը․ ՀՅԴ Բյուրո Դեպի Հայաստան և Երևանից որոշ չվերթներ կրկին չեղարկվել են Իրանը մոտ 150 բալիստիկ հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ (տեսանյութ) Իրանը հրապարակել է Իսրայելի հարվածների հետևանքով սպանված բարձրաստիճան զինվորականների լուսանկարները Որն է Հայաստանի շահը այլոց պատերազմներում․ Իրանն ու Ռուսաստանը մեր բնական դաշնակիցներն են, Վրաստանը՝ բարեկամ-հարևանը, Թուրքիան ու Ադրբեջանը՝ ոխերիմ հարևանները ՀՀ-ի հարավային շրջաններում բնական ռադիոակտիվ ֆոնի որևէ փոփոխություն չի արձանագրվել Իրանը հայտարարել է, որ կշարունակի հարվածել Իսրայելին Հովիկ Աբրահամյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Անցած «7 տարվա» մասին հիշատակումն արդեն իսկ վախենալու է. «Փաստ» Թել Ավիվը՝ կրակների մեջ (տեսանյութ) ՄԱԿ-ի ԱԽ նիստում Իրանը հայտնել է 78 զոհի մասին, ԱՄՆ-ն նախազգուշացում է արել Իրանին Իսրայելը հարված է հասցրել Իրանի գերագույն առաջնորդ Խամենեիի նստավայրի շրջանում Ի՞նչ չեն կարողանում «կիսել» քպականները. «Փաստ» Բաքվի ժամացույցը բերեց, հերթը հոգևոր հաղորդումները եթերից հանելունն է Նաիրա Հովսեփյանը պատժից կրկին «պլստացել է» Կարծում եմ՝ կռահում եք, թե սա որքան վատ է․ Վարուժան Գեղամյան Ոչ մի աղոթք՝ բանակում

Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան

Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն իր պատմության մեջ առաջին անգամ հանդես կգա ֆուտբոլային խոշոր մրցաշրջանի եզրափակիչ փուլում։ Կխաղա Եվրո–2024–ում։
Վրացիների այս հաջողության ֆոնին քմծիծաղ է առաջացնում Նիկոլ Փաշինյանի այն նյուվասյուկիստական հայտարարությունը, թե բա՝ մինչև 2050–ը Հայաստանը կդառնա ֆուտբոլի աշխարհի կամ Եվրոպայի առաջնության մրցանակակիր։ Նիկոլն այդ հայտարարությունն արել էր 2020–ի 44–օրյա պատերազմից օրեր առաջ։ Դա խոսում է նրա կատարյալ ցինիզմի, այլասերվածության կամ էլ՝ անտեղյակության ու անգրագիտության մասին։
Մեր երկիրը, փաստորեն, խոշոր պատերազմի առաջ էր կանգնած, իսկ Նիկոլն զբաղված էր բլեֆներ շաղ տալով։
Կար ժամանակ, երբ Վրաստանն էր մեզանից հետ մնում բոլոր առումներով՝ ռազմական, ճանապարհաշինական, տնտեսական, դիվանագիտական, ֆուտբոլային և այլն։ Խոսքը նախորդ դարի 90–ականների ու 21–րդ դարի սկզբների մասին է։
Հետո վրացիները սովորեցին սեփական և ուրիշի սխալների վրա ու հասան հաջողությունների։
Վրացիները Սահակաշվիլու սխալների պատճառով դարձան հակառուսական մանրադրամ Արևմուտքի ձեռքում։ Դա 2008–ին էր։ Պատերազմ հայտարարեցին Ռուսաստանին ու քաշվեցին։ Արևմտյան երկրների ազդեցիկ ղեկավարները վրացիներին խոսքից այն կողմ չաջակցեցին։ Աբխազիան ու Հարավային Օսիան կորան Վրաստանի համար։ Տնտեսությունը հսկայական վնասներ կրեց, քանզի ռուսական շուկան փակվեց վրացական ապրանքների համար, իսկ արևմտյանը՝ չբացվեց։

Վրաստանում հասկացան, որ հիմարաբար «քցվել» են։ Ձերբազատվեցին արկածախնդիր ու դրածո Սահակաշվիլուց։ Հրաժարվեցին պաթոլոգիկ հակառուսականությունից։ Ու սկսեցին զարգանալ։
Որքան էլ հիմա Արևմուտքը փորձում է Վրաստանին ներքաշել ուկրաինական պատերազմի դաշտ ու Վրաստանը դարձնել ՌԴ–ի դեմ երկրորդ ճակատ, Վրաստանի արևմտամետ իշխանությունը չի համաձայնում։
Ուշագրավն այն է, որ Նիկոլ Փաշինյանն է համաձայնել Հայաստանը դարձնել մանրադրամ Արևմուտք–Ռուսաստան, Արևմուտք–Իրան հակադրության արանքում։ Այդ հակադրությանը զոհաբերվեց Արցախը և հիմա հերթը Հայաստանին է հասել։ Դրանից օգտվելու են Թուրքիան ու Ադրբեջանը։ Նաև՝ անձամբ Նիկոլը, ով իր կաշվի փրկության ու փողի խնդիրներն է լուծում։ Հայաստանի հաշվին (Նիկոլին Արցախի հաշիվն արդեն փակել են)։
Վերադառնալով ֆուտբոլին՝ նշենք, որ Նիկոլ Փաշինյանի օրոք ֆուտբոլային համակարգում թալանն ու անգրագիտությունը միախառնվել են։ Թուրքամետ ու ադրբեջանամետ Արմեն Մելիքբեկյանն ու Արմեն Նիկողոսյանը, ովքեր Նիկոլի դրածոներն են, Ֆուտբոլի ֆեդերացիան վերածել են սեփական դուքյանի կամ տնամերձ բոստանի։ Արդյունքներն ակնհայտ են։ Իսկ մենք ստիպված ենք բարի կամ չար նախանձով նայել, թե ինչպես է Վրաստանը մեկնում Եվրո–2024։

Հայկ Ուսունց
7or.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan