ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինչու ընդդիմությանը չհաջողվեց իշխանափոխություն անել «Հրապարակ»․ Արեգնազ Մանուկյանին առաջարկել են համագործակցել, անգամ շանտաժ են կիրառել
26
Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով Թևանյանը դատարանում հանդես է գալիս մեղադրողի դիրքերից, դրա համար էլ նիստերը փակ են անում Պատերազմ Արցախում
Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ակնհայտ զգացվում է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը «զարգանում» է աննախադեպ տեմպերով Կարդացեք Բուլգակովի «Շան սիրտը»․ այնտեղ կգտնեք նաև այսօրվա ՔՊ-ական շատ «հերոսների ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Ինչու ընդդիմությանը չհաջողվեց իշխանափոխություն անել Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Թքած ունենալու նուրբ արվեստը «Գուցե վճիռը նրանով կվերջանա, որ չորս ամսից հետո էլ Հայաստանում հայ չի մնա…». Րաֆֆի Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Դատախազությունն ու ՔԿ-ն մոլորեցնում են հանրությանը. Բագրատ Սրբազան «Հրապարակ»․ Արեգնազ Մանուկյանին առաջարկել են համագործակցել, անգամ շանտաժ են կիրառել Գիտենք, թե Նիկոլ Փաշինյանից բացի, էլի ումից է հայ ժողովուրդը գազ ու լույս պահանջելու Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով Թևանյանը դատարանում հանդես է գալիս մեղադրողի դիրքերից, դրա համար էլ նիստերը փակ են անում Քաղաքական հետապնդումներն ու հալածանքները քպ-աբար կատարելու համար՝ 87 մլն դրամ պարգևատրում «Պապու սամալյոտը» թանկ է նստում Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում, իսկ Հայաստանը հով լռված է փուչիկային «խաղաղության» ճիրաններում Փաշինյանի ԱԽՔ. ՀՀ-ն այլևս Ադրբեջանի հետ կոնֆլիկտ չունի, քաղաքական գին վճարելու խնդիր չկա, ՀՀ-ՌԴ կապերը պետք է փոխվեն

Ոսկերչության ոլորտի կասկածելի աճը շարունակում է «բարձր տնտեսական աճ» ապահովել

«Հետք»-ը գրում է․ 2024 թվականի հունվար-փետրվարին, նախորդ տարվա նույն ամիսների համեմատ, Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 13.6%-ով։

Ինչպես ցույց են տալիս Վիճակագրական կոմիտեի (ՀՀ ՎԿ) տվյալները, տարեսկզբին ամենաբարձր աճը գրանցվել է արդյունաբերության ոլորտում։ Հունվար-փետրվարին արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է մոտ 462 մլրդ դրամ, որը նախորդ տարվա նույն երկու ամսվա համեմատ 28.9%-ով աճել է։

Արդյունաբերության այս բարձր աճի տեմպը սկսվել է 2023 թվականի նոյեմբերից։ Դրան նախորդող ամիսներին այն գտնվում էր զրոյական վիճակում, որոշ ամիսների նաև անկում է գրանցվել։ Ընդ որում, «տխուր» վիճակում էր ինչպես հանքարդյունաբերությունը, այնպես էլ՝ մշակող արդյունաբերությունը։

Սակայն, 2023-ի նոյեմբերից արդյունաբերության ոլորտը սկսեց կտրուկ աճ գրանցել։

Վիճակագրական տվյալների վերլուծությունը փաստում է, որ արդյունաբերության այդ աճը մեծապես պայմանավորված է ոսկերչության ոլորտով։ Նոյեմբերին Վիճակագրական կոմիտեն սկսեց ոսկերչական արտադրանքի աննախադեպ ծավալներ ցույց տալ։

2023-ի դեկտեմբերին Հայաստանում արտադրվել է մոտ 22 580 կգ ոսկերչական իր (ոսկերչական արտադրատեսակներ և դրանց մասերը)՝ 82 մլրդ դրամ ընդհանուր արժեքով: Նախորդ տարվա նույն ամսվա համեմատ այդ գումարն աճել է 9.4 անգամ։

2023-ի նոյեմբերին արտադրվել է 19 807 կգ, որի արժեքը նույնպես կազմել է 82 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճելով 13.7 անգամ։

Արդեն 2024-ի հունվարին ոսկերչության ոլորտի արտադրանքը կազմել է մոտ 47 մլրդ դրամ, աճը նախորդ տարվա հունվարի համեմատ՝ 11.3 անգամ։

Թեև փետրվարի բացվածքը դեռևս չի հրապարակվել, սակայն ենթադրվում է, որ արդյունաբերության ոլորտի աճը շարունակել է ապահովել ոսկերչության ոլորտը։

Այսինքն՝ ոսկերչության ոլորտի այս վիճակագրությունն էական դեր ունի Հայաստանի ամբողջ արդյունաբերության, ինչպես նաև՝ տնտեսական աճի վրա։

Սակայն, այս կտրուկ աճը բազմաթիվ հարցեր ու կասկածներ է առաջ քաշում` հաշվի առնելով Հայաստանում ոսկերչության ոլորտի ոչ մեծ աշխատուժն և արտադրական հզորությունները։

«Հետք»-ի հետաքննությամբ պարզվել է, որ ոսկերչական արտադրանքի ոլորտի կտրուկ աճը ապահովել է մեկ ընկերություն՝ «Երևանի ոսկերչական ֆաբրիկան», որը փոխկապակցված է ՔՊ-ական պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին և նրանց պատկանող «Սիլ կապիտալ» խմբին, ինչպես նաև՝ ֆաբրիկայի համահիմնադիր Հրաչ Ավագյանին ու նրա ընտանիքի անդամներին։ Վերջինիս ընտանիքը Ռուսաստանում է ոսկերչությամբ զբաղվել։

Երևանի ոսկերչական ֆաբրիկայի արմատները տանում են օֆշոր։

Վարկած կա, որ սա իրականում Ռուսաստանից ներմուծված ոսկի է, որը տեղում մասնատվում է և արտահանվում՝ որպես Հայաստանում պատրաստված ոսկերչական զարդեր կամ ոսկերչական անավարտ իրեր։ Այս պարագայում հարց է առաջանում՝ ինչու՞ է տվյալ արտադրանքը գրանցվում որպես Հայաստանում արտադրված։

Մաքսային ծառայությանը տվյալները ցույց են տալիս, որ ոսկերչության ոլորտի այս կտրուկ աճին զուգահեռ Հայաստանը նույնքան կտրուկ ավելացրել է ոսկերչական իրերի արտահանումը դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ։

Չի բացառվում, որ այս տվյալները ոչ միայն ոսկերչական իրերի շուկայի պատկերն են աղճատում, այլև Հայաստանի տնտեսական աճի ցուցանիշը։ Սակայն, այս մասին պաշտոնական հանրային քննարկումներ առայժմ չենք հանդիպել։

Այս տարվա հունվար-փերվարին տնտեսական ակտիվության աճին նպաստել են նաև ներքին առևտրաշրջանառությունը՝ 24.1%-ով աճելով նախորդ տարվա նույն ամիսների համեմատ, շինարարությունը (աճը՝ 10.8%) և ծառայությունների ոլորտը (5.2%):

Արտահանումն աճել է 2.6 անգամ

Արդյունաբերության աճին զուգահեռ 2024 թվականի հունվար-փետրվարին, նախորդ տարվա նույն ամիսների համեմատ, Հայաստանից արտահանումն աճել է 2.6 անգամ՝ կազմելով մոտ 2 մլրդ 570 մլն դոլար։

Վիճակագրական կոմիտեն դեռևս չի հրապարակել արտաքին առևտրի բացվածքը, որից կարելի էր հասկանալ, թե ինչի հաշվին է աճել արտահանումը։ Սակայն, դատելով նախորդ երկու տարիների և վերջին շրջանում ոսկերչության ոլորտի միտումներից, կարելի է ենթադրել, որ այստեղ խոսքը մեծապես վերաարտահանումների մասին է։ Հայաստանից վերաարտահանվում է մեծ ծավալի տեխնիկա, ավտոմեքենա, ադամանդ, ոսկու խտանյութ և ոսկերչական արտադրանք և այլն։

2024 թվականի հունվար-փետրվարին ներմուծումը կազմել է 2 մլրդ 767 մլն դոլար` աճելով 73.2%-ով։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>