Հունիսի 7-ը ուրիշի պատերազմից խուսափելու մասին է Մենք ու մեր խնդիրները Եվրոպացիները արդեն 3-րդ անգամ են միլիարդներ խոստանում, իսկ գետնի վրա ոչ մի տեղաշարժ
6
Ռումինիայի նախագահը շտապ լքել է Հայաստանը՝ կառավարության հրաժարականի պատճառով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Հայաստանին պատժել-չպատժելու հարցը որոշվելու է հունիսի 7-ին»․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Օգնեք մեզ, հակառակ դեպքում դուք նույն յաթաղшնն եք բռնել, ինչն 100 տարի թուրքը, մի քանի տարի առաջ՝ ադրբեջանցին. Արցախցի պատգամավորը՝ ԵՄ պաշտոնյաներին Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Ո՞վ է Եվրոպական քաղաքական համայնք կառույցի հեղինակը, և ո՞րն է նրա գլխավոր դերը Հայաստանը երևանյան գագաթնաժողովից ոչինչ չի ստանա. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Արցախի հայաթափմանը համաձայնելու համար... Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պարգևատրվել է ՀՀ Փառքի շքանշանով Գալու է ստի վերջը. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ստեփանակերտում ոչնչացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված զանգակատունը... երևի Մակրոնի ու Հայաստան եկած եվրոհյուրերի «խաթեր համար» Պատերազմ Արցախում
Բոլորը պիտի պատասխան տան էս երեխաների հանդեպ տեղի ունեցածի համար. փաստաբան Հունիսի 7-ը ուրիշի պատերազմից խուսափելու մասին է Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև ԶՈՒ-ում ահազանգող պատկեր է․ կարգապահական խնդիրները՝ խորացել ՔՊ շարքերում խուլ դժգոհություն կա ՔՊ առաջնորդի ականջները «հետ են տարել», որ լոշտակ չերեւա Ռումինիայի նախագահը շտապ լքել է Հայաստանը՝ կառավարության հրաժարականի պատճառով Բելառուսի ԱԳՆ-ն բողոք է հայտնել Հայաստանին՝ «ոչ բարեկամական գործողությունների կապակցությամբ» Եվրոպական հեռանկարին նույնիսկ շատ եվրոպացիներ չեն հավատում․ Ստեփան Դանիելյան Ալիևն ամեն ինչ արեց՝ Փաշինյանին հիշեցնելու, որ չի մոռացել և առավել ևս չի փակել կոնֆլիկտի էջն ու դրանից բխող uպառնալիքները. Աբրահամյան Մենք ու մեր խնդիրները Ինչպես Արցախին «օգնեցին» և հայաթափեցին, այդպես էլ Հայաստանին են ցանկանում «օգնել» (տեսանյութ) Քըլըչ. «Ես և Ռուբեն Ռուբինյանը փոխըմբռնում ունենք, որովհետև մենք նույն մշակույթից ենք գալիս». տեսնես ի՞նչ նկատի ունի «նույն մշակույթ ասելով Բարով եք եկել Հայաստան՝ երկիր, որտեղ կա 50-ից ավելի քաղբանտարկյալ, որի զավակաները տանջվում են Բաքվի բանտերում. Մամիջանյանը՝ ԵՄ պաշտոնյաներին Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է Ներքին Չարբախում դաշտից գողացել են 224 ոչխար Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Հայաստանը և Ֆրանսիան ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել Ովքե՞ր են ազատվելու իրենց ծառայողական պարտականությունների կատարումից. ԿԸՀ Հայաստանին պատժել-չպատժելու հարցը որոշվելու է հունիսի 7-ին»․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Եվրոպացիները արդեն 3-րդ անգամ են միլիարդներ խոստանում, իսկ գետնի վրա ոչ մի տեղաշարժ Փաշինյանի ու ՔՊ-ականների սիրելի Ադրբեջանից «փորձագետներ» են մասնակցում «Երևանյան երկխոսությանը» Վթարի պատճառ դարձած 19-ամյա երիտասարդի նկատմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ Կայա Կալլասը ժամանել է Ադրբեջան Օգնեք մեզ, հակառակ դեպքում դուք նույն յաթաղшնն եք բռնել, ինչն 100 տարի թուրքը, մի քանի տարի առաջ՝ ադրբեջանցին. Արցախցի պատգամավորը՝ ԵՄ պաշտոնյաներին Մակրոնը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին Խորեն Լևոնյանը փակագծեր է բացել, թե ինչու է հեռացել Հանրային հեռուստաընկերությունից Կեցցե ԵՄ-ի և Հայաստանի բարեկամությունը. Ուրսուլա ֆոն դեր Լայենն ակտիվ գրառումներ է անում Երևանից Արայիկի քինախնդիր վախերը Ադրբեջանի նախագահի սեղանին դրված «Istisu»-ն Քարվաճառի ջուրն է. նոր սադրանք

Փաշինյան ընտրած լինելը դարձել է ամոթ ու մեղք. «Կարճ ասած» (տեսանյութ)

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նշում է. «2018 թվականին, օրինակ, ցանկացած երեք մարդուց երկուսը հպարտությամբ ասում էր, որ ինքը հեղափոխություն է արել Հայաստանում․ կապ չունի՝ մասնակցել էր գործընթացներին, թե ոչ։ Հիմա համարյա բոլորը մի կողմ են քաշվում. մենք ո՞նց կարող էինք, մենք գիտեինք ում հետ գործ ունենք։ Շատերը մեղքը գցում են ուրիշի վրա։ Մեղք բառը չեմ առնում չակերտի մեջ, որովհետև Նիկոլ Փաշինյանին ընտրելը, բերելը, աջակցելը դարձել է մեղք։ Մի ուշագրավ տեսանյութ տարածվեց, որ Բաղանիսում հավաքված քաղաքացիներին լրագրողն ասում է՝ էս ձեր բերած ապագան է, մատնացույց են անում մեկ ուրիշին, թե՝ այ սա է ընտրել։ Բնականաբար՝ միայն նա չէ ընտրել, Բաղանիսում 70 տոկոսից ավելի ձայն է հավաքել Փաշինյանը 2021 թվականին, պատերազմից հետո։ Հիմա ոչ միայն ժխտում են, որ ձայն են տվել, այլև ժխտում են, որ առհասարակ հեղափոխությանն են որևէ կերպ մասնակցել․ մեկ-մեկ մտածում եմ, թե սենց որ գնա՝ կպարզվի վերջում, որ Փաշինյանին ես եմ բերել։ Իհարկե՝ ուրախալի է, որ մարդիկ գիտակցում են իրենց սխալը ու ամաչում են դրա համար, հասկացել են այն վտանգը, որը բերել է ամեն մեկի մեկ ձայնը․ սա մի քիչ վստահություն է տալիս, որ հաջորդ ընտրության ժամանակ գոնե իրական լավն ու վատը ճիշտ կպատկերացնեն։ Ծանոթներից մեկը, ում հետ չեմ շփվում արդեն երկու տարի՝ քաղաքական հայացքների համար (բոլորդ էլ ունեք նման մարդիկ, ոչ միայն ընկերների մեջ, այլև, վստահ եմ, ազգուտակի մեջ) Տավուշում Նիկոլի ելույթից հետո զանգել-հարցնում է՝ սենց ոնց կլինի, բա մինչև ե՞րբ․ ասացի՝ մինչև հասնեն ձեր տանը։ «Ի՞նչ ես խոսում, պետք ա մի բան անել, էս հողատուի յանը լրիվ տարել ա»։ Ինձ զանգած էդ ծանոթս, որ արդեն մի տարի իմ ոչ մի հաղորդում բաց չի թողնում, 2018-ին նիկոլ է պաշտպանել․ դա ոչինչ, 2018-ին երբ արդեն շատ բան պարզ էր, Նիկոլ է ընտրել․ դա էլ ոչինչ․ 2021 թվականին էլի Նիկոլ է ընտրել՝ պատերազմից հետո, «խաղաղության դարաշրջանի» համար․ որովհետև, ըստ իրեն, եթե Քոչարյանը գա, պատերազմ կլինի։ Տրամաբանության բացակայությունը իհարկե սպանում է՝ ընտրել պատերազմ բերողին, որ խաղաղության դարաշրջան բացի ինչևէ, ասեցի դե մալադեց քեզ, մենք մի օր էլի կխոսենք։ Էդ մի օրը երկու օր առաջ էր․ երբ խաղաղության դարաշրջան բերողը Արցախը լրիվ տվեց, Հայաստանից 200 քառակուսի կիլոմետր տվեց ընտրվելուց հետո ու հիմա էլ Տավուշի գյուղերն է տալիս։ Ժողովուրդ ջան, սիրելի ընիկերներ ջան, գյուղացիներ ջան, քաղաքաբնակներ ջան, ուրախ եմ, որ հետ եք գալիս, բայց իրականում ուշ չէ՞։ Գուցե դուք ասեք ուշ չէ, որովհետև լիքը բաներ էլ դեռ չի հանձնել։  

Տավուշցիները, որ էսօր վատ են ընդունում Նիկոլին, քոռ-փոշման հետ է գալիս, 2021 թվականին որ ընտրատեղամաս էին մտնում, հո չէի՞ն մտածում, թե ինչ է լինելու իրենց սահմանների հետ։ Անկեղծորեն, իրենց առաջ 24 հատ քվեաթերթիկ էր դրած, իրենք էդ 24-ի մեջից ընտրեցին հենց էն, որի վրա գրված էր իրենց գյուղերի մահախոսականը։ Վատը գիտե՞ք որն է՝ դուք էսօր հրաժարվում եք ձեր ընտրությունից, բայց դրանից չի հրաժարվում Նիկոլը։ Դուք ասում եք մենք չենք ընտրել, մենք փոշմանել ենք, մենք խաբվել ենք, Փաշինյանն էլ ասում է՝ ես մանդատ ունեմ, տվել եք, էդ հետ վերցնել չկա, սա էլ պետք է, պիտի հանձնեմ։ Ես էլ կասեմ, որ քո ձայնը, իրոք, դեռ ուժի մեջ է ժողովուրդ ջան, որովհետև դու չես չեղարկել։ Ստացվում է, եթե տեսախցիկ Երևանից չգա, չհասնի ձեր մոտ, տենց էլ ձայն չէիք հանելու՞, ձեր տներում նստելու էիք ձեռքներդ խփեիք չոքերների՞դ։ 21-րդ դարն է, համացանց կա, սոցցանց կա, մտեք ձեր հեռախոսներից, իրենց էջերում արտահայտվեք, ասեք, որ դուք այս տեսակ բաների մանդատ չեք տվել, ձեր բողոքը ու անհամաձայնությունը հայտնեք։ Գոնե դա արեք, առավոտից իրիկուն ձեր անունները տալով, ձեր անունից ինչ ուզում անում է, գոնե արտահայտվեք։

Փաշինյանին Տավուշում վատ ընդունեցին, բայց հո դրանից իր ծրագիրը չի փոխվել․ սպառնաց պատերազմով, Արցախինի պես, նավոդկա ուղարկեց Ադրբեջանին, թե՝ ես օք եմ, տալիս եմ, գյուղացիները չեն տալիս, մինչև շաբաթվա վերջ կարող ես մտնել․ հետո Ադրբեջանը հետախուզում հայտարարեց 18 հայի նկատմամբ՝ իբր թե առաջին պատերազմի ժամանակ Նիկոլի էսօրվա հանձնվող տարածքում ցեղասպանություն անելու համար։ Դե թող մեկն ու մեկը ասի, որ սա համակարգված աշխատանք չէ։ Ու քանի որ Նիոլին վատ են ընդունում հանձնվելու ենթակա գյուղերում, նա իր աջակիցների խումբն է հանել ոտքի․ մի մասը՝ դեպուտատներ, տարբեր գործիչներ, հատկապես սորոսականներ, գրառումներ են անընդհատ անում, թե էդ գյուղերը ավերակ են, մեզ պետք չեն, մերը չեն էլ եղել, հանձնենք նորմալ ապրենք։ Մյուսներն անձամբ են գնում Տավուշի գյուղեր՝ տեղում քֆուր ստանում ու հետ գալիս։ Մի երկու հոգու իմացանք, որ լարել են արդեն Ոսկեպարից․ էն մեկը կար, որ երազում էր թուրքի դռան շուն լինել․ երևի գնացել էր Ոսկեպար համոզելու, որ ավելի լավ ա թուրքի դռան շուն լինել, քան ռսի ստրուկ։ Ոսկեպարցիք դրան էլ են լարել: Դե մարդիկ ռսի ստրուկ չեն, թուրքի դռան շուն էլ չեն ուզում լինեն, հո համոզելով չի թե՛ մեկը, թե՛ մյուսը: Մարդիկ իրենց գյուղում իրենց համար ապրել են տասնամյակներով, սերունդներ են ապրել էնտեղ, մի օր էլ Երևանից մարդիկ են գնում ու ասում՝ այ դուք ռսի ստրուկ եք, դրա համար պետք է հանձնենք ձեր գյուղերը, որ դառնաք թուրքի դռան շուն․ բա չեն ասի՞ քու սենց-նենցը, ստրուկն էլ ես, թուրքի շուն էլ ես, ի՞նչ ես ուզում իմ գյուղից։ Թե բա՝ ավերակ գյուղեր են հանձնվող գյուղերը․ հետո՞ ինչ․ Լոռու բերդն էլ է ավերակ, հանձնե՞նք։ Երեկ Հայաստանում էր Վրաստանի վարչապետը․ տարածք է կորցրել, իրենց նախկին նախագահի արկածախնդրության պատճառով․ մի անգամ չասաց՝ Հարավայի Օսեթիաից ու Աբխազիաից հրաժարվենք, որ Ռուսաստանի հետ թշնամի չլինենք, բարեկամ լինենք, էժան գազ առնենք, Բորժոմի ու գինի տանենք ծախենք։ Չեն ասում Աբխազիան մեր իրական չէ, այլ պատմական հայրենիքն է․ սա հանձնում է ու հաջորդ օրը արդեն համարում պատմական հայրենիք ու ասում է՝ ինչ կա հանձնեմ, որ Հայաստանն էլ պատմական հայրենիք չդառնա։

Երևանում նստած հարցազրույց են տալիս Գագիկ Մելքոնյանոտ, Վահագն Ալեքսանյանոտ կերպարները, թե՝ էդ հողերը մերը չեն։ Հլը գնացեք Տավուշ տեսեք ձեզ ինչ են ասում։ Նիկոլը գնացել էր մի վագոն ախռանիկով, ոստիկանով․ բերետներով, ԱԾ-ով, շներով, դիպուկահարներով, հավաքել էր ու վախեցնում էր պատերազմով ու չկարողացավ վախեցնել․ որովհետև Նիկոլն ինքը կարող է պատերազմից վախենալ, 3 պատերազմից թռել ա, էդ մարդիկ չեն վախենում, բայց վախենում են ընկնեն արցախցիների օրը, տուն-տեղ կորցնեն նստեն սպասեն քո տված 40+10 հազար դրամներին։

Բայց բոլոր էն ՔՊ-ականները, ովքեր մեր երկրի տարբեր տարածքներ բառերով նվիրում են Ադրբեջանին, համոզում են, թե մերը չեն, մի մտածեք, թե մենակ Փաշինյանն է պատասխան տալու։ Մի հատ հատուկ հանձնարարություններով դեսպան կար, Մարուքյան Էդմոնը․ էսօր մի հատ վիդեո էր հրապարակել, խնդալս եկավ․ ասում է՝ «Մենք պետք է միակողմանի «խիզախ» զիջումների կործանարար շղթան դադարեցնենք»։ Էդմոն Մարուքյանն ա ասում։ Մարուքյան Էդմոնը դեսպան է դարձել 2022 թվականի մարտի 14-ին ու իր դեսպան դառնալով նա կիսել է պատասխանատվությունը Նիկոլի բոլոր հանձնումների․ իր դեսպան դառնալուց հետո եղել է Պրահայի պայմանագիր, Արցախի բլոկադա, Արցախի հայաթափում ու Գրանադայի պայմանագրով ամբողջական հանձնում՝ միակողմանի, առանց որևէ բան ստանալու ու էսօր ասում ես պետք է վերջ տալ էդ միակողմանի զիջումների՞ն։ Երեկ հրաժարական տվեցիր կամ հեռացվեցիր, էսօր գլխի ընկա՞ր, որ սխալ է։ Ու դա արդյո՞ք քեզ ազատում է պատասխանատվությունից։ Ոչ։ Այդ թեմային կանդրադառնամ հաջորդ թողարկումներում․ վստահ եմ՝ Փաշինյանի կառավարությունում պաշտոն կիսած ցանկացած մեկը, իմ համեստ կարծիքով, կիսում է իրավիճակի պատասխանատվությունը, անգամ եթե հիմա պաշտոնի չէ։ Այդ պատասխանատվությունից կարելի է խուսափել միայն մեկ դեպքում, երբ տեղում, պաշտոնյա եղած ժամանակ, ձեր անհամաձայնությունը հայտնեք, չկատարեք անօրինական կամ հակապետական հանձնարարականները։ Մտածում եք՝ դե մեկ է կհեռացնի գործից, ոչինչ, բայց գոնե վաղը արդարանալու տեղ կունենաք․ թե չէ Էդմոնի օրն եք ընկնելու, միևնույն է հանելու է ու գցի աղբը, վաղն էլ վրան է գցելու իր ձախողումները։

Կարճ ասած՝ Նիկոլը մեր երկրին նայում է բիզնեսմենի տրամաբանությամբ։ Բիզնեսմենին երբ առաջարկում են այսինչ տարածքում բիզնես դնելու մասին, գցում-բռնում է՝ ձեռնտու է իրեն, թե չէ։ Նիկոլական օլիգարխին որ ասես տար Ոսկեպարում մոլ բացի, տաղավարներ վարձով տուր, կասի չէ, ձեռնտու չէ։ Այ տենց բիզնեսմենի տրամաբանությամբ նիկոլն ա նայում մեր երկրին․ կարո՞ղ է էդ տարածքից օգուտ քաղել, պետք է մեզ, չի՞ կարող, ուրեմն պետք չէ։ Եթե տարածքը պետք չէ, ուրեմն ժողովուրդն էլ պետք չէ։ Դրա համար նա պատրաստ է հանձնել ամեն ինչ ու ամենքին՝ հանուն իր շահի։ Բայց սաղ հարցն այն է, որ դա միայն իր շահն է, բա մնացածը ի՞նչ են անելու Էդմոնի օրն ընկնելուց հետո»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>