Արայիկ Հարությունյանի հարցազրույցը կարող է ծանր հետեւանքներ առաջացնել
Դիտել նաև
3 միլիոնանոց «ժողբաստիոն» Հայաստանում արդեն 40-ից ավել քաղբանտարկյալ ունենք. փաստաբան
Ոստիկանությանը կարգադրագիր կտրամադրի Ջալալ Հարությունյանին կալանավորելու համար
Արայիկ Հարությունյանի կադրը խոշոր գումարներ է հափշտակել
Գեներալ-լեյտենատի ուսադիրներ կրող անձը ձգտում է վաղեմության ժամկետը անցնելու հիմքով խուսափել պատիժը կրելուց․ փաստաբան
Սկանդալ ՔՊ-ում. ինչու Փաշինյանը «կատաղեց» Արայիկի ու Ռազի վրա
«Հրապարակ» թերթը գրում է.
«Բաքվի բանտում գտնվող Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ ադրբեջանական ԶԼՄ-ին տված հարցազրույցը լուրջ անհանգստություն է առաջացրել արցախյան քաղաքական շրջանակներում։
Նրանք կարծում են, որ Ալիեւի ռեժիմը` սպառնալիքների ներքո, նրան պարտադրել է հայտարարություններ անել, որոնք կարող են ծանր հետեւանքներ առաջացնել Հայաստանի եւ հայ ժողովրդի համար։ Օրինակ, պաշտոնական Բաքուն, Արցախի նախկին նախագահի որոշ խոսքերի հիման վրա, կարող է փորձել, որ Հայաստանն ագրեսոր ճանաչվի՝ որպես արցախյան պատերազմների եւ հողեր ազատագրելու պատասխանատու։
Նշենք, որ հարցազրույցի անոնսը տարածվել է մի քանի օր առաջ, հարցազրույցն ամբողջությամբ կցուցադրվի մարտի 28-ին»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

