ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինչու ընդդիմությանը չհաջողվեց իշխանափոխություն անել «Հրապարակ»․ Արեգնազ Մանուկյանին առաջարկել են համագործակցել, անգամ շանտաժ են կիրառել
26
Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով Թևանյանը դատարանում հանդես է գալիս մեղադրողի դիրքերից, դրա համար էլ նիստերը փակ են անում Պատերազմ Արցախում
Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ակնհայտ զգացվում է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը «զարգանում» է աննախադեպ տեմպերով Կարդացեք Բուլգակովի «Շան սիրտը»․ այնտեղ կգտնեք նաև այսօրվա ՔՊ-ական շատ «հերոսների ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Ինչու ընդդիմությանը չհաջողվեց իշխանափոխություն անել Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Թքած ունենալու նուրբ արվեստը «Գուցե վճիռը նրանով կվերջանա, որ չորս ամսից հետո էլ Հայաստանում հայ չի մնա…». Րաֆֆի Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Դատախազությունն ու ՔԿ-ն մոլորեցնում են հանրությանը. Բագրատ Սրբազան «Հրապարակ»․ Արեգնազ Մանուկյանին առաջարկել են համագործակցել, անգամ շանտաժ են կիրառել Գիտենք, թե Նիկոլ Փաշինյանից բացի, էլի ումից է հայ ժողովուրդը գազ ու լույս պահանջելու Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով Թևանյանը դատարանում հանդես է գալիս մեղադրողի դիրքերից, դրա համար էլ նիստերը փակ են անում Քաղաքական հետապնդումներն ու հալածանքները քպ-աբար կատարելու համար՝ 87 մլն դրամ պարգևատրում «Պապու սամալյոտը» թանկ է նստում Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում, իսկ Հայաստանը հով լռված է փուչիկային «խաղաղության» ճիրաններում Փաշինյանի ԱԽՔ. ՀՀ-ն այլևս Ադրբեջանի հետ կոնֆլիկտ չունի, քաղաքական գին վճարելու խնդիր չկա, ՀՀ-ՌԴ կապերը պետք է փոխվեն

Մեկ ամսում 28.000 աշխատատեղ կրճատվել է՝ փակվել է կամ գտնվել հարկադիր պարապուրդում

168.am-ը գրում է. «Կառավարության այս տարվա հունվարի հերթական նիստերից մեկում, անդրադառնալով աշխատատեղերին, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ  Հայաստանում աշխատատեղերի նոր պատմական ռեկորդ է գրանցվել։

«Ամփոփվել է 2023թ. դեկտեմբերին Հայաստանում գրանցված և եկամտային հարկով ապահովված աշխատատեղերի թիվը, և մենք, ըստ էության, ունենք աշխատատեղերի նոր պատմական ռեկորդ Հայաստանում։

2023 թվականի դեկտեմբերին աշխատատեղերի թիվը կազմել է ռեկորդային 741 հազար 726»,- կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունից մեկուկես ամիս անց, Պետեկամուտների կոմիտեն հրապարակել է այս տարվա հունվարին Հայաստանում գրանցված աշխատատեղերի թիվը, որը թույլ է տալիս պատկերացում կազմել, թե ինչ է տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո։

Ըստ Պետեկամուտների կոմիտեի՝ «Հարկ վճարողների կողմից 2024թ. հունվար ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 713 715»։

Այդպիսով, անցած տարվա դեկտեմբերին Հայաստանում գրանցված է եղել աշխատավարձով ապահովված 741 հազար 726 աշխատատեղ, այս տարվա հունվարին կամ մեկ ամիս հետո մնացել է 713 հազար 715 աշխատատեղը։

Այլ կերպ, հունվարին Հայաստանում գրանցված և աշխատավարձով ապահովված աշխատատեղերի քանակը կրճատվել է ավելի քան 28 հազարով։

Մեկ ամսում այդքան մարդ զրկվել է աշխատավարձ ստանալու հնարավորությունից։

Նիկոլ Փաշինյանի ասած՝ դեկտեմբերի աշխատատեղերի պատմական ռեկորդը հունվարին անցել է պատմության գիրկը։ Հունվարին աշխատատեղերի քանակը դադարել է ոչ միայն ռեկորդային լինել, այլև ավելի քան 28 հազարով կրճատվել է։ Այդքան մարդ մեկ ամսում կորցրել է աշխատանքը։

Թե ինչո՞ւ են կրճատվել կամ փակվել աշխատատեղերը, այլ հարց է։ Դրա համար, անշուշտ, կան օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ։ Բայց այդ պատճառների մասին չէ, որ ուզում ենք խոսել։ Ինչո՞ւ նույն ոգևորությամբ Նիկոլ Փաշինյանը չի խոսում հունվարին Հայաստանում առկա աշխատատեղերի մասին, երբ ավելի քան 28 հազար մարդ կորցրել է աշխատանքը։

Կրճատվել են նաև աշխատավարձերը։ Այն ռեկորդային աշխատավարձերը, որոնց մասին անցած տարվա դեկտեմբերի արդյունքներով խոսում էր Նիկոլ Փաշինյանը։

Ասում էր՝ միջին աշխատավարձը Հայաստանում 2023թ. դեկտեմբերին կազմել է 356,180 դրամ։ Ինչո՞ւ հիմա չի ասում, թե ինչքա՞ն է եղել միջին աշխատավարձն այս տարվա հունվարին կամ մեկ ամիս հետո։

Պաշտոնական վիճակագրության համաձայն, հունվարին Հայաստանում միջին աշխատավարձը կազմել է շուրջ 267 հազար դրամ։

Հիմա համեմատեք հունվարի 267 հազար դրամ միջին աշխատավարձը Նիկոլ Փաշինյանի ասած՝ անցած տարվա դեկտեմբերի 356,180 հազարի հետ։

Կստացվի, որ հունվարին միջին աշխատավարձի ռեկորդային անկում է գրանցվել Հայաստանում։ Մեկ ամսում՝ ավելի քան 89 հազար դրամով։

Որ դեկտեմբերին միջին աշխատավարձը սովորաբար անհամեմատ ավելի բարձր է լինում՝ պայմանավորված է գերազանցապես նախատոնական հավելավճարներով ու պարգևավճարներով։ Դա հայտնի իրողություն է, որը, սակայն, ամեն անգամ փորձում է շահարկել Նիկոլ Փաշինյանը՝ «պատմական ռեկորդների» հերթական չափաբաժով կերակրելով հասարակությանը։

Տեսնում ենք, թե հունվարին ինչ է մնացել անցած տարվա դեկտեմբերի ռեկորդային բարձր միջին աշխատավարձից։

Հունվարին՝ ինչպես աշխատավարձերը, այնպես էլ՝ աշխատատեղերը Հայաստանում մեծապես կրճատվել են։

Հասկանալի է, որ դրա վրա առկա է սեզոնայնության գործոնի ազդեցությունը։ Այնպես, ինչպես առկա էր անցած տարվա դեկտեմբերի ցուցանիշների վրա, որոնց մասին այդպես դիֆերամբներ էր ձոնում Նիկոլ Փաշինյանը։

Տարեսկզբին Հայաստանի աշխատաշուկայում հազարավոր վճարվող աշխատատեղեր են կրճատվել՝ փակվել կամ գտնվել հարկադիր պարապուրդում։

Պաշտոնական վիճակագրության համաձայն, մշակող արդյունաբերության մեջ աշխատատեղերը գրեթե 2,1 հազարով կրճատվել են։

Եթե անցած տարվա դեկտեմբերին այստեղ գրանցված է եղել շուրջ 87,9 հազար մարդ, այս տարվա հունվարին նրանց թիվն իջել է 85,8 հազարի։

Գյուղատնտեսության ոլորտում զբաղվածները կրճատվել են ավելի քան 1,4 հազարով։

Հունվարին գրանցված աշխատատեղերի լուրջ անկում է տեղի ունեցել հատկապես շինարարության մեջ։ Մեկ ամսվա ընթացքում այստեղ զբաղվածների թիվը 4,3 հազարով կրճատվել է՝ 34,8 հազարից նվազելով մինչև 30,5 հազարի։

Գրեթե 2,2 հազար աշխատատեղ փակվել է նաև մանրածախ և մեծածախ առևտրի ոլորտում։ Պաշտոնական վիճակագրության համաձայն, անցած տարվա դեկտեմբերին այստեղ գրանցված է եղել ավելի քան 127,1 հազար մարդ, այս տարվա հունվարին մնացել է 124,9 հազարը։

Շուրջ 600 աշխատատեղ կրճատվել է կացության ու հանրային սննդի կազմակերպման հատվածում։

Նախորդ տարվա վերջից արձանագրված աշխատատեղերի նվազման միտումը շարունակվել է նաև ՏՏ ոլորտում։

Հունվարին այստեղ ավելի քիչ մարդ է զբաղված եղել, քան նախորդ տարվա դեկտեմբերին։

Վերջին շրջանում ՏՏ-ում այլևս նկատելի չէ աշխատատեղերի աճի այն բումը, որը 2022թ. սկզբից տեղի ունեցավ արտաքին հայտնի գործոնների, մասնավորապես՝ դրսից տեղափոխված մասնագետների ու կազմակերպությունների հաշվին։ Նրանցից շատերը չկարողանալով հարմարվել Հայաստանում առկա պայմաններին, հեռացան, ինչի հետևանքը տեսում ենք ոլորտի աշխատատեղերի վրա։

Տնտեսության բազմաթիվ այլ հատվածներում ևս հունվարին վճարվող աշխատատեղերը կրճատվել են։

Իհարկե՝ տարեկան կտրվածքով աճ կա, ըստ Պետեկամուտների կոմիտեի՝ 5,3 տոկոսով, բայց պետք է հաշվի առնել, որ Արցախի ամբողջ աշխատանքային ներուժը տեղափոխվել է Հայաստան, իսկ մի մասն արդեն ներառվել է աշխատանքի մեջ։ Այլապես այս ցուցանիշը շատ ավելի փոքր կլիներ։

Նշենք, որ վերջերս հրապարակված տվյալներով, տեղահանված ավելի քան 10 հազար արցախցի Հայաստանում անցել է աշխատանքի՝ համալրելով աշխատատեղերի քանակը։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

168.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>