Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին
22
Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
«Նրանք, ովքեր ասում են՝ «Դա ե՞րբ ա մերը եղել», գոյաբանական սպառնալիք են»․ Արա Պողոսյան ՔՊ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին շուրջ 1,5 միլիարդ դրամի վնաս է հասցրել պետությանը․ ArmLur.am Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերը - 2. ըստ «Իշխանության»՝ քննիչներն են ծեծել ոստիկանին Արծվաշենի վերադարձի «կուտը» չի կարելի ուտել. վերադարձնո՞ղ են, թող վերադարձնեն ադրբեջանցիների կողմից օկուպացված 240 քառ կմ տարածքը. Շարմազանով Կտրուկ աճել են միջազգային դատարաններում ՀՀ շահերի պաշտպանության, ընդունած վճիռների և որոշումների կատարման ապահովման գծով ծախսերը․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Նիկոլն արդեն Տիգրանաշենը հանձնելու «արարը» տվել է, ու uարuափելի է անգամ մտածել, թե հաջորդը Ոսկեպարն է լինելու, թե մեկ այլ հայկական տարածք. փորձագետ Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերն ու բնութագիրը՝ մեկ հաղորդագրության մեջ. հարբած ոստիկանները ծեծել են... քննիչներին Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ովքեր են Արեգնազ Մանուկյանի խցակիցները. «Հրապարակ» «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» «Հայաստան» համակենտրոնացման ճամբարի առօրյայից. մոր հետ կալանավայրում հանդիպումն իբրև «ծննդյան նվեր». Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն

Արամ Զավենչն ութ անգամ ավելի վատ գործիչ է, քան նույնիսկ Նիկոլ Փաշինյանը

Երեկ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն էր, և այդ առթիվ Եռաբլուրում լրագրողները հերթական անգամ փորձում էին Արամ Զավենիչից կորզել ինչ-որ թթու խոսքեր Նիկոլ Փաշինյանի հասցեին: Մասնավորապես այն, որ Փաշինյանն արդեն Արցախը համարում է Ադրբեջանի մաս և ինչ կարծիք ունի այդ մասին Արամ Զավենիչը:

Բնականաբար, վերջինս փորձում էր խուսափել լրագրողների այդ հարցադրումային ծուղակից և անհեթեթ ու ծիծաղելի պատասխաններ էր տալիս:
Բայց Արամ Զավենիչի պատասխանները հետաքրքիր չեն: Այդ մարդու տեսակն ու բովանդակությունը վաղուց  է  մեզ հայտնի:

Զարմանալի էին լրագրողների փորձերը՝ Արամ Զավենիչից ինչ որ բացասական խոսքեր պոկել Փաշինյանի հասցեին:
Սովորաբար, նման քայլի դիմում են այն դեպքում, երբ օրինակ Փաշինյանը համարվում է խիստ բացասական կերպար, իսկ ահա Արամ Զավենիչից փորձում են մի ինչ-որ թթու խոսք ստանալ այդ բացասական կերպարի մասին:

Իրականում այդ շարքում ամենաբացասական կերպարը հենց Արամ Զավենիչն է: Փաշինյանն ու Սիմոնյանը դրա հետևանքն է:
Բանն այն է, որ Փաշինյանը երբեք, իր ակունքներից սկսած, չի տոգորվել Արցախի խնդրով: Ավելին, նա միշտ համարել է, որ Արցախի հարցը, «խանգարիչ է» Հայաստանի համար՝ հարևանների հետ իբր բարիդրացիական հարաբերություններ հաստատելու տեսանկյունից:

Այլ կերպ ասած՝ նա միշտ համարել է  Արցախի խնդիրը, որպես «խանգարիչ» («բե՛ռ»), իսկ Վազգեն Սարգսյանին և արցախյան հերոսներին համարել է իրական թշնամի: Պարզապես, տակտիկական տեսանկյունից, դրա մասին, հրապարակավ չի արտահայտվել: Փաշինյանն ու նրա կողմնակիցները,  միշտ ատելությամբ են լցված եղել Վազգեն Սարգսյանի նկատմամբ, որպես «հայկական ռևանշիզմի, պատերազմի» մարմնավորում:
Իսկ մարտի 5-ը միշտ հիշել են, կոնյունկտուրային տեսակետից, որպեսզի չմեղադրվեն «անցայլ հերոսներին» մոռանալու համար:

Այլ է Արամ Զավենիչի հարցը: Այս անձնավորությունը քաղաքական թատերաբեմում է հայտնվել 1999-ի հոկտեմբերի 27-ից հետո, իրեն հռչակելով՝ Վազգեն Սարգսյանի  քաղաքական ժառանգորդը:
Քանի որ Վազգենի եղբայրն էր, հենց այդպես էլ ընկալվում էր հանրության կողմից:
Սակայն Արամ Զավենիչը վերջում կայացավ, որպես Վազգենի հակապատկեր:

Վազգենը խորը ազգային մարդ էր, հակասական խառնվածքով և ազգային երազանքներով: Վազգենի համար, Հայաստանի հզորացումը, Արցախի հաղթանակները բացարձակ արժեքներ էին: Նա նաև իր լուման է դրել այդ հարցում:
Վազգենը նաև իր այդ գործունեության մեջ խորը գիտակցեց, որ առանց Մոսկվայի այդ հաջողությունները կյանքի չէին կոչվի: Ավելին, հենց նրա ջանքերով էր, որ հնարավոր դարձավ Հայաստան բերել ավելի քան 1 մլրդ դոլարի զենք ու զինամթերք:

Ինչպես հայտնի է,  պատերազմում հաղթում են խելքով, կամքով, բայց նաև՝ ժամանակակից զենքով:

Այլ էր Արամ Զավենիչի քաղաքական կայացման հետագիծը: Նա չկարողացավ հոկտեմբերի 27-ից հետո մնալ իշխանության մեջ և ատելությամբ լցվեց նախկին իշխանությունների  և առաջին հերթին՝ 2-րդ նախագահի հանդեպ:

Նույնիսկ, եթե նրա այդ զգացմունքը կարելի էր հասկանալ, բայց նրա հետագա քայլերը ցույց տվեցին մեկ բան, նրան սկսեց մղել բացառապես ատելությունը: Նա սկսեց ատել նախկիններին, հետո արցախցիներին և հետո սկսեց ատել Արցախը: Բայց  դա հրապարակավ ցույց չէր տալիս: Իսկ երբ վերջնականապես դարձավ ձախողված  գործիչ, իր այդ ատելությունը տեղափոխեց նաև Ռուսաստանի վրա, համարելով, որ հենց Մոսկվան է մեղավոր, որ նա չի կարողանում իր վրեժը լուծել նախկիններից:
Իր այդ ատելության վրա ձևավորվեցին նրա  իրական պատկերացումները:

Նա դարձավ ավարտված անձնավորություն, քանի որ ատելությամբ տառապողը վերջում ատելու է նաև սեփական հայրենիքը:

Իր խոսքերում և գործերում կարմիր թելով սկսեց անցնել չարությունը բոլորի նկատմամբ: Բայց որպեսզի դա թաքցնի, որպես քող փորձում էր ծածկվել ժպիտով և քրիստոնեական հռետորաբանությամբ:
Վերջում այս ավարտված անձնավորությունը իհարկե ոչնչի չհասավ: Նույնիսկ իր անսահման պնակալեզությունը  չգնահատվեց Փաշինյանի կողմից:

Ժանրի կանոնների համաձայն,իր ատելությանվերջին առարկան պիտի դառնան հենց այսօրվա իշխանությունները: Բայց հավանաբար, դեռ Արամ Զավենիչը հույս ունի, թե ինչ-որ փշրանքներ կկարողանա ստանալ Փաշինյանից, նախկինում, իր կարծիքով՝ունեցած արժանիքների համար:

Փաշինյանկսակայն սրան դատարկ մարդ է համարում, ընդորում՝նաև անպիտան, բոլոր իմաստներով: Թերևս միայն քաղաքապետարանում, նրան կփորձի օգտագործել, այն էլ՝ժամանակավոր:

Իրականում, Արամ Զավենիչը այսօրվա Հայաստանի ամենավատ գործիչներից է՝բոլոր իմաստներով:
Նա իրեն համարում է Վազգենի ժառանգորդը, միաժամանակ  կատարելով  ճիշտ հակառակ քայլերը: Նա իրականում իր կերպարով և գործնեությամբ վարկաբեկում է Վազգենի հիշատակը: Բարոյազրկում է հանրությանը , ցույց տալով,թե ինչպես կարելի է փորձել օգտվել մահացած հերոսի կերպարից, բայցև կատարել այն քայլերը, որի դեմ կենդանի ժամանակ պայքարում էր այդ հերոսը:

Կա տեսակետ, որ այդ անձնավորության հետ դրսից են աշխատել, ցույց տալու համար, «հայ մարդու անշնորհակալ և անարժան»տեսակը:
Իշխանափոխությունից հետո բոլորը կարող են ներվել, բացառությամբ այս անձնավորության, քանի որ նա իր կերպարով և գործնեությամբ հենց մարդկանց հոգիներն է վնասել՝ փչացնելով հայ մարդու իսկական ազնիվ կերպարը: Բայց ցանկացած ժողովորդի մեջ լինում են իսկական տականքներ, և ոչ ոք չի համարում դրանց ազգի սիմվոլներ:

Ինչպես,օրինակ,գերմանացիները իրենց սիմվոլն են համարում, Բախին, Մոցարտին, Բեթհովենին, Բիսմարկին, բայց ոչ՝Հիտլերին:
Ինչպես ռուսները իրենց սիմվոլներ են համարում, Ալեքսանդր Նևսկուն, Կուտուզովին, Եկատերինա 2-ին, Պետրոս 1-ին, նույնիսկ Ստալինին, բայց ոչ,ասենք,դավաճան գեներալ Վլասովին, որն ի դեպ, ավանդ էր ունեցել Մոսկվայի պաշտպանության ժամանակ:

Նույնը՝ամերիկացիները: Իրենք էլ ունեն իրենց հերսները.Ջեֆերսոն, Լինկոլն, Ռուզվելտ: Եվ բոլոր ազգերը հպարտանում են իրենց հերոսներով և գնահատականներ տալիս իրենց հակահերոսներին: Հենց այդպես են դառնում պետականաստեղծ ազգեր:

Մենք դեռ չենք սովորել, ինչպես դառնալ  իսկական պետականաստեղծ ազգ, դրա համար էլ մեր իսկական հերոսները դեռ այդ գնահատականին չեն արժանացել:
Մենք այսօր տեսնում ենք Փաշինյանին, բայց չենք հասկանում, թե որտեղից առաջացավ նա: Հենց այդպիսի իրավիճակից են առաջանում այս երևույթները: Եթե ժամանակին Արամ Զավենիչի նման կերպարները իսկական գնահատման արժանանային, ապա չէին լինի նաև այսօրվա մեր ողբերգությունները:

Հայաստանին պետք է ոչ թե մեխանիկական իշխանափոխություն, այլ ամբողջական և գաղափարական, նաև  մշակութաբանակա՛ն իշխանափոխություն, որից հետո հանրությունը վերջապես կդառնա Ազգ, ինչպես որ ժամանակին այդպիսին են դարձել թուրքերը, վրացիները, ադրբեջանցիները և այդպես շարունակ:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>