Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան
28
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ցինիզմի ճիչը. 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Հ1-ը ցնծում է, ուրախ համերգ է անում, մի խոսքով՝ տժժում են Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ այրվում է ՀԷՑ-ի ենթակայան Հետևանքները՝ Ղազախստանում և... Հայաստանում. գտիր 10 տարբերություն Իսկապես, բառերն ավելորդ են Պետք է ասել, որ ժողովրդի մի մասն այդ պարտությունը ուրախությամբ ու ամենօրյա տոներով է ընդունում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ Փաշինյանը կարող է աղոթք գրել ՔՊ-ականների համար, որ տաք ձմեռ լինի. Տիգրան Քոչարյան Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պшտերшզմի. Սերգեյ Լավրով Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են. Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ակնհայտ զգացվում է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը «զարգանում» է աննախադեպ տեմպերով Կարդացեք Բուլգակովի «Շան սիրտը»․ այնտեղ կգտնեք նաև այսօրվա ՔՊ-ական շատ «հերոսների ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը

Խորտակվող նավակը լքող առնետը կամ ինչպես դառնալ հատուկ հանձնարարություններով «ընդդիմադիր»

Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ այլևս չի լինելու Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարություններով դեսպանը։

«Վերջին շրջանում մի շարք արտաքին քաղաքական հիմնարար հարցերի շուրջ մեր տեսլականների տարբերություններն անհնարին են դարձնում իմ հետագա ներգրավվածությունը արտաքին քաղաքական ճակատում»,– ասել է «լուսավոր» Էդմոնը։

Էդմոնը, միամիտ լոռեցու իմիջի մեջ մտած, փորձում է մարդկանց միամիտի տեղ դնել։

Այդ ի՞նչ տեսլականների տարբերություն է, որը ստիպել է «գերսկզբունքային» սույն հաճախորդին հրաժարական տալ։ Նիկոլը տարիներ շարունակ նույն տեսլականի մեջ է եղել։ Այն պահին, երբ Էդմոնի համար պաշտոն հորինեցին, այդ պահից սկսած էլ Նիկոլի մոտ բան չի փոխվել։ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը, Թուրքիայի նախապայմանները բավարարելը, Հայաստանն աշխարհաքաղաքական բախումներում մանրադրամ դարձնելը Նիկոլ Փաշինյանի մշտական գիծն է եղել և հիմա էլ նույնը շարունակվում է։ Էդմոնը սպասարկել է նիկոլական այդ գիծը։ Այնպես որ թող «կռուտիտներ» չանի, թե բա՝ բան է փոխվել, տեսլականներս չի համընկնում։ Բան չի՛ փոխվել։

«Ելքի» ռուբիկ–կուբիկը

Եվ այսպես, Էդմոն Մարուքյանը դարձավ բազմակիորեն տարած ու հետ բերած «կլասիկ» հաճախորդ։ Նախկին իշխանությունների օրոք նա նրանց հաճախորդն էր և «Ելք» դաշինքով մտցվեց խորհրդարան։ 2018–ից հետո դարձավ Նիկոլի հաճախորդը՝ մինչև այդ հասցնելով Նիկոլից բաժանվել (այդ փուլում Ալեն Սիմոնյանը Էդմոնին անվանում էր «քաղաքական տրյապկա», իսկ Էդմոնը Ալենին՝ «անբարոյականի վաստակ»․ սա այն եզակի դեպքերից էր, երբ որևէ մեկի հետ իմաստ չուներ վիճելը, քանզի կողմերն իրար լավ էին ճանաչում)։

Հիմա Էդմոնը կրկին Նիկոլից բաժանվում է («Ելքի» երրորդ մասը՝ մասնագիտությամբ Վազգեն Սարգսյանի եղբայր աշխատող Արամը, Նիկոլի հետ քիրվայություն է անում Երևանի ավագանիում ու հավատարմորեն իրականացնում իր հաճախորդական ֆունկցիան Նիկոլի համար այնպես, ինչպես նախկին իշխանությունների մոտ էր իրականացնում)։ «Ելք» դաշինքը ռուբիկ–կուբիկի պես պարբերաբար քանդվում–հավաքվում է։

Թե ինչու է Էդմոնը հիմա զգացել, որ տեսլականների տարբերություն ունի Նիկոլի հետ, դժվար է ասել։ Մի մասի կարծիքով՝ «միամիտ լոռեցին» օդում որսացել է Նիկոլի խորտակվող նավակի թեման ու փորձում է առնետաբար լքել այն։ Մյուս մասը կարծում է, որ Էդմոնին գործուղել են ընդդիմադիր դաշտ, որպեսզի քվե փախցնի խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Երրորդներն էլ կարծում են, որ Նիկոլն է «պասլատ» արել «կլասիկ» Էդմոնին։

Մեծ հաշվով արդեն էական չէ, թե Էդմոնի հեռացման պատճառը որն է։ Պետք է հստակ ֆիքսել, որ Էդմոնը, Նիկոլը, Արամիկը և մյուսները նախկինից մնացած բալաստ են և պետք է մերժվեն մեր հանրության կողմից։ Մերժվեն ամբողջությամբ ու վերջնականորեն։ Այլապես այս թատրոնը սրտխառնոց է առաջացնում։ Թատրոն, որի համար Արցախով վճարեցինք ու Հայաստանով կարող ենք վճարել։

Հայկ Ուսունց
7or.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>