Նույնիսկ Թաթան է քննադատել Հ1-ի ցինիկ դրսևորումը, նաև՝ ներողություն է խնդրել Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին
28
Ինչո՞ւ է Ադրբեջանը ագրեսիվացել և սպառնում է վրացիներին հայերի ճակատագրով Հանրային բուռն դժգոհության ճնշման տակ Հ1-ը «ներողություն խնդրեց», բայց մե՞ջն ինչ, իրենց ցինիկ «գործն» արդեն արել են ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Պատերազմ Արցախում
Մարին Լը Պենն ընտրության արդյունքներն անվանել է պատմական հաղթանակ Ինչո՞ւ է Ադրբեջանը ագրեսիվացել և սպառնում է վրացիներին հայերի ճակատագրով Երեկ մենք բացառիկ ստորության ու ստի ականատես ենք եղել. Վարուժան Գեղամյան Էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Հանրային բուռն դժգոհության ճնշման տակ Հ1-ը «ներողություն խնդրեց», բայց մե՞ջն ինչ, իրենց ցինիկ «գործն» արդեն արել են Անբարոյականություն է սեպտեմբերի 27-ին եթեր տալ համերգ. Էդուարդ Շարմազանով Սեպտեմբերի 28-ին «Դալմա Գարդեն մոլը» չի աշխատի Պատրաստվեքխ բուն աշունն է գալիս. ջերմաստիճանը հանրապետության տարածքում այսօրվանից կնվազի Առաջին ալիքը դարձել է հակամարդկային բարքերի որջ․ Արա Պողոսյան Սրանց վաղուց ամոթանք տալու չի. բացահայտ ուրացում, հերքում ու անցյալի մերժում են անում Նույնիսկ Թաթան է քննադատել Հ1-ի ցինիկ դրսևորումը, նաև՝ ներողություն է խնդրել Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ցինիզմի ճիչը. 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Հ1-ը ցնծում է, ուրախ համերգ է անում, մի խոսքով՝ տժժում են Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ այրվում է ՀԷՑ-ի ենթակայան Հետևանքները՝ Ղազախստանում և... Հայաստանում. գտիր 10 տարբերություն Իսկապես, բառերն ավելորդ են Պետք է ասել, որ ժողովրդի մի մասն այդ պարտությունը ուրախությամբ ու ամենօրյա տոներով է ընդունում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ Փաշինյանը կարող է աղոթք գրել ՔՊ-ականների համար, որ տաք ձմեռ լինի. Տիգրան Քոչարյան Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պшտերшզմի. Սերգեյ Լավրով Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են. Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն

Ինչե՜ր կբացահայտվեն ՔՊ-ի իշխանազրկումից հետո. «Կարճ ասած» (տեսանյութ)

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նշում է. «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի նկատմամբ կոռուպցիայի մեղադրանքը, քրեական գործն ու կալանքի տանելը, իհարկե, սենսացիա է, բայց աննախադեպ չէ․ կոռուպցիան պետական համակարգում, ակնհայտ է, որ այնպիսի արմատներ է գցել, որ արդեն որերորդ նախարարին են տանում․ մի նախարարի մոտից կոռուպցիոն փաստաթղթեր են հանում, մի նախարարի մոտից՝ կաշառք ստացած «Բաքսի», երրորդի մոտից՝ անորակ հրթիռ, պատկերացնու՞մ եք սրանց իշխանափոխությունից հետո։ Հլա պատկերացրեք էլի։ Սա, այ էն ազնվագույն ձևացած Նիկոլ Փաշինյանի կառավարությունն է․ կազմված է 12 նախարարությունից, որից 3-ին արդեն իրենք իրենց ձեռքով են բռնել։ 

Վահան Քերոբյանը երբ հրաժարական տվեց, բոլորս զարմացանք, թե ինչու։ Չէ, նա շատ վաղուց պետք է հրաժարական տված լիներ, դեռ 2022 թվականին էր ասում՝ եթե խոստումները չկատարեմ՝ հրաժարական կտամ․ խոստումները չկատարեց, բայց մնաց, իրեն բնորոշ ժպիտով։ Ու հիմա, երբ 9,5 տոկոս աճ է ցույց տվել, հանում են գործից։ Մինչ մենք մտածում էինք, թե որն է պատճառը, որ բանակում մի տարում 80-ից ավելի զոհ տված Պապիկյանին գործից չեն հանում, բայց աշխարհում տնտեսական աճով 4-րդ արդյունքը նկարած Քերոբյանին հանում են, Քննչական կոմիտեն ու ԱԱԾ-ն մտան էկոնոմիկայի նախարարություն, Վահան Քերոբյանին էլ տարան հակակոռուպցիոն դատարան։ Թեման էն հայտնի քրեական գործն է, որի շրջանակներում մի քանի հոգի կալանավորվեցին, այդ թվում՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը։ Ու հետո, հանկարծ, շատ անսպասելի, այդ կինն ազատ արձակվեց, թե՝ ոչ իրավաչափ գործողություններ կատարելու վտանգը նվազել է։ Այս պահին նախաքննությունն ավարտված գործերով ընդդիմադիրներ են կալանավորված, բայց իշխանականների պարագայում մեկ օրում սաղ կանոնակարգվում է, էն դեպքում, երբ դեռ մեղադրյալների ամբողջ շրջանակը հայտնի չէր․ Ալեն Սիմոնյանն էլ իր աթոռին պինդ նստած է։

Ինչի՞ մեջ է մեղադրվում Վահան Քերոբյանը․ ծառայության ձեռքբերման մրցույթ է եղել, դիմել են 4 տնտեսավարողներ, բայց նախարարության աշխատակիցները, ըստ քննչականի, ամեն ինչ արել են, որ հենց իրենց ուզածը հաղթի, չնայած որ անհամամատ թանկ գին էր առաջարկել։ Քերոբյանն էլ ասում է՝ ի՞նչ կոռուպցիա, ինձ Արայիկ Հարությունյանն ասաց՝ որոշվել է քո ազատման հարցը։

2022 թվականի հունվարի 19-ին Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում ասում է՝ ես կորոշեմ, թե կառավարության յուրաքանչյուր նախարար, յուրաքանչյուր անդամ ինչքան կաշխատի և ինչքան չի աշխատի։ Ի՞նչ է սա նշանակում․ նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը իր ձեռքի տակ ունի բոլոր նախարարների, բոլոր չինովնիկների աշխատանքից ազատման, վստահ եմ՝ նաև կալանքի որոշումները, գործ հարուցելու առիթներն էլ, որոշումներն էլ ինքը կորոշի․ որ պահին ում մասով ուզում է՝ գզրոցներից հանում է ու գործարկում։ Ի՞նչ է, Ալեն Սիմոնյանը հիմա մտածում է, որ վե՞րջ, պրծա՞ն․ իհարկե՝ ոչ, լավ էլ գիտի, հնարավոր է, որ հանել ու պապկայով ցույց է տվել, թե տես՝ ինչեր ունեմ քո վրա, քո ընտանիքի վրա, էս ձեր հարսի թեման դեռ ծաղիկներն են, նենց որ խելոք պահի քեզ, տղա ջան։

Լավ, իսկ ինչո՞ւ է առաջացել Վահան Քերոբյանի նկատմամբ քրգործ հարուցելու հարցը․ ավանդական հարցը տամ՝ էն աստիճանի է եղել կոռուպցիոն ճաքը, որ չե՞ն կարողացել կոծկել, իրենից վերևներին փայ չի՞ տվել էդ 1 մլն դոլարանոց գործից, թե՞ կարող է՝ երկու օր առաջ Նիկոլ Փաշինյանի՝ սահմանային լարվածության, զոհերի վերաբերյալ սկանդալային ելույթի ազդեցությունը թուլացնելու համար էր այս ամենը, գուցե։ Հստակ չգիտենք և կարծում եմ՝ ոչ ոք չգիտի․ Փաշինյանը որոշեց, որ հիմա պետք է գնան Քերոբյանի հետևից, գնացին, եթե վաղը որոշի, որ Պապիկյան Սուրենի հետևից պետք է գնան, մի հատ մատի ճտոցով դա էլ կանի․ հեչ որ չէ՝ ԱԱԾ-ն ու ՔԿ-ն կմտնեն Երևանի էլիտար թաղամասում թազա բնակարան ու կփնտրեն դրա ձեռքբերման հիմքերը կամ էլ մի տարում նվեր ստացած 100 հազար դոլարի հիմքերը։ Դա դեռ մենք գիտենք, մամուլը գիտի, բա իրենք ինչե՜ր կիմանան։ Էն մնացած բոլոր նախարարների ու պաշտոնյաների հետևից քլ կգնան, չկասկածեք, երբ լինի նման ցանկություն կամ քաղաքական անհրաժեշտություն։ Ժամկետները Նիկոլ Փաշինյանն է որոշում, ըստ իրեն հարմար պահի։

Հլը Քերոբյանն ահագին դիմացավ․ էն խեղճ Դավիթ Սանասարյանը հեղափոխությունից 9 ամիս հետո միանգամից փուռը գնաց։ Հա, ի դեպ, ի՞նչ կա էդ քրգործից, որևէ մեկդ տեղյակ ե՞ք։ Սանասարյան Դավիթը՝ էն որ հեղափոխությունից որպես նվեր ստացավ ՊՎԾ պետի պաշտոնը, էս իշխանության առաջին կոռուպցիոն գործի մեղադրյալներից էր․ ի՞նչ եղավ էդ գործը։ Էն որ առողջապահության փոխնախարար բռնեցիք կորոնավիրուսի սկանդալի գործով, հետն էլ մի քանի հոգու, էդ քրգո՞րծը ինչ եղավ։ Էն որ սպորտի փոխնախարար բռնեցիք խաղեր առնել-ծախելու գործով, դրանի՞ց ինչ կա, տիկին դատախազ։ Աղմուկով հայտարարեցիք, թե պայքարում եք կոռուպցիայի դեմ, հաշվի չեք առնում մերոնքական-ձերոնքական, հետո պատահական մամուլը հայտնաբերում է, որ էն մեկի գործը փակվել է, էն մեկը իր համար ֆռֆռում է, էն մյուսը համաներվել է, անցել է ուրիշ պաշտոնի։

Իշխանությունը իր իսկ թիմակիցների ոլորտներում մի թեթև կպնում է, տակից մի դյուժին կոռուպցիոներ է դուրս գալիս։ Մի սովորական մեկ միլիոն դոլարանոց մրցույթից 8 հոգու նկատմամբ քրգործ է հարուցվել, այդ թվում՝ նախարար, փոխնախարար, ԱԺ նախագահի եղբոր կին․ բա էն ավելի մեծ մրցույթների՞ց ինչ կասեք։ Հլը էն մեկ անձից գնումների թեմաներին նայեք, էն որ նստել-մտածել են առանց մրցույթ մեկին են տվել պետական պատվերը, բա մի հատ նայեք, կարողա էնտեղ էլ հայտնի ՔՊ-ականների բարեկամներ են․ բա հո ՀՀԿ-ականների չէիք տալու։

Էս նեղ մաջալին 23 միլիոն եվրո տվեցիք Ֆրանսիայում դեսպանատան շենք առաք․ ԱԱԾ-ն որ գնա էդ գործարքի հետևից, քա՞նի հոգու կձերբակալի․ կամ էլ ո՞ւմ կձերբակալի, եթե մեկ միլիոնի դեպքում տնային կալանքի է տարվում նախարար։ 32 տարի Ֆրանսիայում դեսպանատուն ենք ունեցել, հայ ֆրանսիական հարաբերություններ զարգացրել․ մի անգամ չեն բողոքել հին դեսպանատան շենքից․ ինչի՞ որոշեցիք էս նեղ մաջալին 23 միլիոն տալ, շենք առնել։ Լավ, նորն էիք առնում, ինչի՞ որոշեցիք բազմամիլիոն եվրոյանոց շենք։ Պարտադիր է՞ր Ֆրանսիայի 5-րդ Հանրապետության 3-րդ նախագահի տունը առնեիք։ Էդ ինչի՞ տեղ ենք դրել, մենք մեզ։ Հոլիվուդյան աստղերն ու աշխարհահռչակ սպորտսմենները որ աշխարհի ամենաթակ առանձնատներն են առնում, էլի 23 միլիոն եվրո հազարից մեկն ա տալիս տան համար։ Հարց եմ տալիս, ո՞վ ինչքան փող է աշխատել էդ գործարքից, կասե՞ք։

Կամ իսկականից էլի, բա դրա վա՞խտն էր։ Սահմանամերձ քաղաքներում դիահերձարան ու պասպորտսեղան ես փակում, ասում ես՝ տնտեսում ենք, փող չկա, բայց փող կա պետական բյուջեով աշխարհի ամենաթանկ տները առնելու համա՞ր։

Էսօր կարդում ենք՝ Հեռուստաալիքների հանրապետական սփռման համար ԲՏԱ նախարարությունը 80 մլն դրամի պայմանագիր է կնքել՝ կրկին մեկ անձից գնման եղանակով, վարչապետի համար 300 հազար դրամով կոֆեվարկա են առել, ՊՊԾ-ն և վարչապետի աշխատակազմը 1,5 մլն դրամով աթոռներ են առել․ հիմա էդ ու մյուս գործերի հետևից որ գնաք, ինչե՞ր կբացահայտվի։

Հետաքրքիրը գիտե՞ք որն է․ Վահան Քերոբյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել մի գործով, որը տեղի է ունեցել երկու տարի առաջ՝ 2022 թվականին։ Վահան Քերոբյանը պաշտոնի նշանակվել է 2020 թվականի վերջին․ այսինքն տարի-տարիուկես ընդամենը աշխատելուց հետո, արդեն մտել է նման գործարքի մեջ, ըստ քննչական կոմիտեի, չմտնեմ անմեղության կանխավարկածի մեջ․ ընդամենը մի քանի ամիս աշխատելուց հետո։ Ինչո՞ւ։ Գուցե նրա համար, որ իշխանությունում մթնոլորտը կոռուպցիո՞ն է, պաշտոնյան տեսնում է արագ հարստացող պաշտոնյաներին ու մտածում է՝ ե՞ս ումից եմ պակաս, բա պատերազմը խայտառակ ձևով պարտված, դավաճանած իշխանության մաս եմ լինելու, բա դա գին ունի, չէ՞, երևի մտածել է Քերոբյանը։ Ասում էր, չէ՞, բոլորը լավ են ապրում, բացի ինձնից․ է ուզեցել է ինքն էլ լավ ապրի, Ալենինց ինչո՞վ է պակաս։ Մթնոլորտը, վստահաբար, կոռուպցիոն է։ Ասում են՝ աշխատավարձը կրկնապատկել են, որ կոռուպցիա չանեն, հետո բռնում են կրկնապատկված աշխատավարձ ստացողներին։ Նախ դա էլ կոռուպցիայի մեկ այլ՝ կատարելագործված տեսակ է, դրա մասին մի անգամ առանձին կխոսենք։

Կարճ ասած՝ Ժողովուրդ, Հայաստանում 3-րդ հանրապետության պատմության մեջ եղել է  աննախադեպ բան՝ կոռուպցիայի համար բռնվել է 3 նախարար, 4-5 փոխնախարար, լիքը պաշտոնյաներ։ Եվ հարց է առաջանում՝ վաղը, երբ իշխանությունից գնաք, Նիկոլը վարչապետ չլինի, ի՞նչ մասշտաբի բացահայտումներ կլինեն»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>