Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան
28
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ցինիզմի ճիչը. 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Հ1-ը ցնծում է, ուրախ համերգ է անում, մի խոսքով՝ տժժում են Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ այրվում է ՀԷՑ-ի ենթակայան Հետևանքները՝ Ղազախստանում և... Հայաստանում. գտիր 10 տարբերություն Իսկապես, բառերն ավելորդ են Պետք է ասել, որ ժողովրդի մի մասն այդ պարտությունը ուրախությամբ ու ամենօրյա տոներով է ընդունում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ Փաշինյանը կարող է աղոթք գրել ՔՊ-ականների համար, որ տաք ձմեռ լինի. Տիգրան Քոչարյան Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պшտերшզմի. Սերգեյ Լավրով Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են. Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ակնհայտ զգացվում է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը «զարգանում» է աննախադեպ տեմպերով Կարդացեք Բուլգակովի «Շան սիրտը»․ այնտեղ կգտնեք նաև այսօրվա ՔՊ-ական շատ «հերոսների ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը

Ամուլսարի «բնապահպանները» հայտնվեցին Բաքվում. դիվերսիան շարունակվում է

Նիկոլ Փաշինյանը փայ մտավ Ամուլսարի հանքում։ Հիմա արդեն կրքերը կհանդարտվեն։ Ավելի ճիշտ՝ վաղուց են հանդարտվել («բնապահպաններն» անհետացել են)։ Բայց մյուս կողմից էլ նոր կրքեր են բորբոքվում Ամուլսարի շուրջ, քանզի բուն տիկնիկավարներն են մտնում խաղի մեջ։
Հիմա ամեն ինչի մասին հերթով։

Տնաբույծ «բնապահպանները»

Տնաբույծ «բնապահպաններն» իրենց խնդիրը 2018–ից սկսած լուծեցին՝

  1. Փչացնել Հայաստանի իմիջը միջազգային ասպարեզում, որպեսզի հանկարծ որևէ լուրջ ներդրողի մտքով չանցնի Հայաստանում բիզնես հիմնել,
  2. Հայաստանի բյուջեն զրկել հսկայական միջոցներից, այն միջոցներից, որոնք կարող էին բանակին ծառայել,
  3. Թույլ չտալ, որպեսզի աշխատատեղեր ստեղծվեն,

4.Թույլ չտալ, որպեսզի Հայաստանում հանքարդյունաբերության մենեջմենթի նոր որակ հաստատվի,

5.Թույլ չտալ հանքի շահագործում՝ մինչև մեր երկրի թշնամիների գալը։

«Բնապահպաններն» ակնհայտորեն ուղղորդվում էին։ Ուղղորդվում էին ներսից ու դրսից։ Ներսի ուղղորդողները նպատակ ունեին փայ մտնել հանքի մեջ։ Տեղացի օլիգարխիկ շրջանակներն ու հանքարդյունաբերության բիզնեսում շահագրգռվածություն ունեցող մարդիկ հաց ու ջուր էին հասցնում «ցուցարարներին», որպեսզի իրենց խնդիրը լուծեին՝ կամա թե ակամա խաղալով թուրք–ադրբեջանական խաղը։

Դրսի ուղղորդողների խնդիրն ավելի գլոբալ էր։ Ներսիններն ու դրսինները համատեղ մեծ վնաս տվեցին Հայաստանին ու Արցախին։

Ներսիններն իրենցը ստացան ու հանգստացան։ Դրա համար էլ «բնապահպանները» վաղուց չեն երևում Ամուլսարի կողմերում։ Նրանց ներսի տերերն այլևս չեն կերակրում, իսկ դրսի տերերն այլ խնդիրներ են դնում դրանց առաջ (օրինակ՝ Ամուլսարից հարյուրավոր կիլոմետրեր հեռու գտնվող Գյումրիի ռուսական ռազմաբազայի դիմաց ցույց անելն ու Հայաստանից այդ բազան հեռացնելու օգտին աշխատելը)։

Տնաբույծ «բնապահպանների» խնդիրն, ինչպես դժվար չէ գլխի ընկնելը, բնապահպանական չէ։ Նրանց խնդիրը Հայաստանի դեմ օգտագործվելն է։ Նրանք թքած ունեն Ջերմուկի, Ամուլսարի և ընդհանրապես ամբողջ Հայաստանի վրա։ Պատահական չէ, որ երբ Արցախում պատերազմ եղավ կամ երբ ադրբեջանցիները հարձակվեցին Ջերմուկի ուղղությամբ, «բնապահպաններից» որևէ մեկը հետույք չպատռեց ու նույնիսկ խոսքով չդատապարտեց Բաքվի գործողությունները, որոնք բացի մեր տարածքները զավթելը նաև բնությանն էին վնաս տվել։

Ադրբեջանցի «բնապահպանները»

Հայաստանի ու Արցախի դեմ «բնապահպանական» ահաբեկչությունը շարունակվում է։ Սկսեցին Ամուլսարով, հետո անցան Արցախին, շարունակում են Հայաստանով։

Ինչպես հայտնի է, Արցախի շրջափակումը «բնապահպանական» մոտիվներով էր։ Կեղծ լոզունգներով եկան հանքը փակելու, հետո պաշարեցին Արցախն ու ստացանք հայաթափված Արցախ։

Հիմա նույնն անում են Հայաստանի հետ։ Ադրբեջանցի «բնապահպանները» պահանջում են չշահագործել Ամուլսարի հանքը և ընդհանրապես բոլոր հանքերը։ Դա շատ կոնկրետ օպերացիա է, որպեսզի Հայաստանը տնտեսապես ոչնչացնեն ու հետո անցնեն ֆիզիկականին ու երբ գրավեն Հայաստանն, արդեն իրենք շահագործեն հանքերն ու հարստանան։ Եթե սրան գումարենք նաև թուրք–ադրբեջանական պահանջը՝ «բնապահպանական» մտահոգությամբ փակել ատոմակայանը, ապա պատկերն ամբողջական կդառնա։

Ակնհայտ է, որ Հայաստանի դեմ բոլոր ուղղություններով աշխատում են՝ «բնապահպանական» (փակել հանքերը), ռազմական (թույլ չտալ Հայոց բանակի վերականգնում և Հայաստանի դեմ հարձակման պատրաստվել), սահմանադրական (փոխել ՀՀ սահմանադրությունը՝ վերացնելով ՀՀ անկախության հռչակագիրը)։

Նիկոլ Փաշինյանի պես մեկն է թուրքերի ձեռքն ընկել։ Դրա համար էլ մինչև վերջ սեղմում են ու ստանում իրենց ուզածը։ Միայն սրանից ազատվելը Հայաստանին փրկվելու շանս կտա։ Այլ տարբերակներ չկան։

Կորյուն Մանուկյան
7or.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>