Հարգանքի տուրք՝ «Արցախի կանչը» հուշահամալիրի մոտ Հայաթափված Արցախում Բաքուն շարունակում է քաղաքականություն, որի առանցքում ոչ միայն տարածքի բռնազավթnւմն է, այլև հայ ժողովրդի ազգային ինքնության հետևողական ջնջnւմը Ես ոնց որ ձեզանից լավ եմ. Ռոբերտ Քոչարյան
19
Անկախության 35-ամյակն ինչ-որ մեծահարուստի զավակի հարսանիք չէ, որ կոմերցիան «խոդ» եք տվել ու թվեր կրակել ԳՀԽ-ն դատապարտելի համարեց իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի «գործով» հաջորդ «փակ նիստը»՝ սեպտեմբերի 22-ին Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին տեղափոխեցին դատարանի շենք Ինչպես կանխել 3-րդ ցեղասպանությունը Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով. նախագահ Ռոբերտ Քոչարյանին ծափերով դիմավորեցին դատարանում Սպասվում է ապոկալիպսիս. իշխանությունը խոսում է թանկացումների մասին (տեսանյութ) Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով տեղի կունենա հերթական դատական նիստը ՀՅԴ-ի դեմ հաչող շները և ՀՅԴ քարավանը Պատերազմ Արցախում
2023-ի ադրբեջանական ագրեuիшն, դրա հետևանքով Արցախի ամբողջական oկուպшgիան, բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի հռչակած գաղափարախոսությունից. Աբրահամյան «Տալ, պրծնելուց» անցավ 3 տարի. մենք ոչ միայն «հանգիստ չենք ապրում», այլև կանգնած ենք uպшռնшլիքների առջև. Գեղամյան Հարգանքի տուրք՝ «Արցախի կանչը» հուշահամալիրի մոտ «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Անկախության 35-ամյակն ինչ-որ մեծահարուստի զավակի հարսանիք չէ, որ կոմերցիան «խոդ» եք տվել ու թվեր կրակել Հայաթափված Արցախում Բաքուն շարունակում է քաղաքականություն, որի առանցքում ոչ միայն տարածքի բռնազավթnւմն է, այլև հայ ժողովրդի ազգային ինքնության հետևողական ջնջnւմը ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԲԱՎԱՐԱՐԵԼ Է ՏԵՐ ԱԲՐԱՀԱՄ ՔԱՀԱՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՀԱՅՑԸ Ադրբեջանը, Թուրքիան և Ուզբեկստանը զորավարժություններ կանցկացնեն բռնազավթված Լեռնային Ղարաբաղում Գնահատանքս եմ հայտնում Ալիևին, ով հավասարապես արժանի է այս մրցանակին․ Փաշինյան Հայկական ընկերությունները ռուսական բիզնեսին 770 միլիոն դոլար են պարտք. «Известия»․ «Հայաստան» խմբակցությունը դեսպաններին է ներկայացրել Հայաստանում իրականացվող համակարգային քաղաքական հետապնդումները ԳՀԽ-ն դատապարտելի համարեց իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը Գարեգին Երկրորդի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի, քրեական վարույթը պետք է կարճվի. Պաշտպան Ինչո՞ւ գերմանացի բժշկին թույլ չեն տվել ՔԿՀ-ում զննել Գագիկ Խաչատրյանին Վարչապետը չունի եպիսկոպոս կարգավիճակը պահպանելու լիազորություն, որքան էլ ֆեյսբուքյան ստատուսներում դա գրի, դա Կաթողիկոսի լիազորությունն է. Արա Զոհրաբյան Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ Փաշինյանը վրեժ է լուծում Ալիեւի փոխարեն. Իշխան Սաղաթելյան Գեներալ Յուրի Խաչատուրովը պատմել է իր ձերբակալության հանգամանքները՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար եղած ժամանակ Հավատաքննիչ ինկվիզատորները կամ 1937 թ․-ի ոգուն համահունչ «տրոյկան» ԱԺ-ում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ կօծվի Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին. Մայր Աթոռ Կաթողիկոսը և բարձրաստիճան հոգևորականները դատական նիստին չեն ներկայանա Ձեռքներդ հեռու իմ օդանավից. Փաշինյանի սիրտն անձնական ինքնաթիռ է ուզում. «Փաստինֆո» Սա այն դեպքն է, երբ քննչական մարմինների ապօրինությունը դատարանի գրպանն է ընկնում․ Ռոբերտ Քոչարյան Նախագահը կալանքից չի ընկճվում, պայմանավորվածության չի գնալու, լինելու է պայքար. Միկոյան Ռուսաստանի Անվտանգության խորհրդում նշել են Հայաստանի «ռեյդերական զավթումների» հնարավոր թիրախները Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի «գործով» հաջորդ «փակ նիստը»՝ սեպտեմբերի 22-ին Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին տեղափոխեցին դատարանի շենք Ես ոնց որ ձեզանից լավ եմ. Ռոբերտ Քոչարյան

Բացահայտումը պետք է ներառի Դուշանբեի վերելակն ու ոչ ֆորմալ հանդիպումը. «Կարճ ասած» (տեսանյութ)

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նշում է. «Բոլորս արձանագրել ենք իրողությունը, որ Ադրբեջանի նախագահի որևէ վիրավորանքի, կոշտ ելույթի, պահանջի հայկական կողմը չի հակադրվում։ Անկախ քաղաքական թիմից ու ուղղությունից, բոլորն արձանագրել են։ Այդ չհակադրվելը Հայաստանի ղեկավարությունը բացատրում է խաղաղության գործընթացը չվնասելով, թեև նման գործընթաց գոյություն չունի։ Շատերին է հետաքրքրում՝ ինչո՞ւ Փաշինյանը չի արձագանքում Ալիևին, ինչից է վախենում։ Լուրջ պատճառ կա, չէ՞։ Դժվար թե պատճառը պատերազմից վախը լինի․ ինչո՞ւ պետք է վախենա, ո՛չ հարազատի է կորցնում էդ պատերազմում, ո՛չ անձնական ֆինանսական միջոցներ, ո՛չ աթոռը և ուրեմն ինչո՞ւ վախենա պատերազմից։ Կարծում ենք, Նիկոլ Փաշինյանի այսօրվա վախերի պատճառը, չարձագանքելու պատճառը պետք չէ փնտրել ո՛չ այսօրվա, ոչ էլ անգամ 2020 թվականի պարտության մեջ։ Այլ՝ Փաշինյան-Ալիև առաջին բանակցության մեջ, որը տեղի էր ունեցել 2018 թվականի սեպտեմբերի 27-ին Դուշանբեում՝ հայտնի վերելակում և նրանից դուրս ու գուցե դրանից էլ առաջ։ Ժամանակին շատ երկար է քննարկվել Դուշանբեի վերելակը, որում նրանք մնացել էին մենակ, հետո Փաշինյանն ասում էր՝ էդ երկու րոպեում ի՞նչ պետք է անեինք։

Թարմացնեմ հիշողությունները․ 2018 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը Արցախի հետ սահմանին լայնածավալ զորավարժություն արեց, որին մասնակցում էր 20 հազար զինծառայող, ծանր զինտեխնիկա։ Ավարտին տեխնիկան ու զորքը սահմանից չհանեցին։ Սեպտեմբերի 27-ին Արցախում զոհվեց ՊԲ 19-ամյա զինծառայող Աղասի Մկրտչյանը։ Նույն օրը Դուշանբեում ԱՊՀ ղեկավարների նիստ էր, և ոչ ֆորմալ հանդիպում են ունենում Փաշինյանն ու Ալիևը։ Սա իրենց առաջին հանդիպումն էր, ամեն դեպքում՝ հրապարակային․ դրանից առաջ՝ հունիսի 14-ին, ֆուիտբոլի աշխարհի առաջնության բացմանը Պուտինը նրանց ընդամենը ծանոթացրել էր։

Հանդիպումից Հայաստան վերադառնալուց հետո Նիկոլ Փաշինյանը լայվ մտավ ու ասաց՝ քննարկել են սահմանին լարումը իջեցնելը, պայմանավորվել են բանակցություններով լուծել Ղարաբաղի հարցը և պայմանավորվել են աննախադեպ բան՝ օպերատիվ կապ ստեղծել միմյանց մեջ։ Ասաց, որ ընդհանուր քննարկումներ էլ են ունեցել, բայց չմանրամասնեց։ Նիկոլ Փաշինյանն ու Ալիևը Դուշանբեում հանդիպում են երկու անգամ․ առաջինը սեպտեմբերի 27-ին, հաջորդ օրը էլի հանդիպում են՝ որպեսզի ճշգրտեն՝ երեկվա պայմանավորվածություններին ուժի մե՞ջ են, ճի՞շտ են իրար հասկացել, հո չե՞ն փոշմանել։ Բայց չի ասում, թե կոնկրետ ինչ են քննարկել։ Սա շատ կասկածելի էր։ Երբ մեկը առաջարկ է ստանում, լավ կամ վատ, միանգամից չի կարողանում համաձայնություն տալ, ժամանակ են տալիս, ասում են որոշի։ Նույնը եղել է Դուշանբեում, պայմանավորվել են, հաջորդ օրը հանդիպել են՝ ճշգրտելու՝ Նիկոլ Փաշինյանի ասելով՝ իրար ճի՞շտ են հասկացել, թե չէ։ Ու հետաքրքիր է, թե էդ ինչ են պայմանավորվել, որ հետո էլ ճշտել են, թե հո չե՞ն թռնում պայմանավորվածություններից։ Էս հանդիպումից 20 օր հետո՝ հոկտեմբերի 18-ին, լրագրողներին Փաշինյանն ասում է, որ Ալիևի հետ հուսալի օպերատիվ կապը պահպանվում է։

Հայաստանում շատ են հարցրել, թե ինչ եք քննարկել իրականում վերելակում, Դուշանբեում ինչ եք պայմանավորվել, կասկածելի է, ի՞նչ եք բանակցում Ալիևի հետ, Փաշինյանն ասում էր՝ այ քեզ բն, ոչ մեկ չի կարա ասի ինչ եք բանակցում, ինչ ուզում ենք, էն էլ բանակցում ենք։ 2020 թվականի պատերազմից 2 օր առաջ թե՛ Ալիևը, թե՛ Փաշինյանը դարձյալ անդրադարձան հայտնի վերելակին ու Դուշանբեին, բայց դրանից հետո սկսեց պատերազմ ու էդպես էլ չբացվեց թեման։

Նախ խոսեց Իլհամ Ալիևը և ասաց՝ Փաշինյանը Դուշանբեում իրեն խնդրել է չկրակել, մինչև իր դիրքերն ամրացնի Հայաստանում։ Որպես Ալիևին արձագանք՝ Նիկոլ Փաշինյանը պատերազմից մեկ օր առաջ հարցազրույց տվեց Հ1-ին, որն այդպես էլ եթեր չգնաց։ Ընդամենը 6 րոպեանոց մի կտոր հրապարակեց։ Ու ի՞նչ էր ասում Նիկոլ Փաշինյանը․ ասում էր՝ ոչ թե ես եմ խնդրել չկրակել, այլ Ադրբեջանի նախագահն է խնդրել, որ ես իրեն հնարավորություն տամ։ Ասում է՝ քանի որ Հայաստանում ավագանու քարոզարշավ էր, ելույթներում Ադրբեջանի ներքին հարցերից էլ էի խոսում, Ալիևը վախեցավ էնտեղ էլ հեղափոխություն անեմ, դրա համար խնդրեց Ադրբեջանում հեղափոխություն չանեմ։ Պրիմիտիվությունը պատկերացնում ե՞՞ք, ժողովուրդ։ Էդ որ Ալիևը քեզ իբր խնդրում էր միտինգներում ելույթ չունենաս, Ավագանու ընտրություններն արդեն մի շաբաթ ավարտվել էին, ելույթներ էլ չէիր ուենում, բացի այդ՝ Ալիևը բռնապետ է, էն ղեկավարը չէ, որ երկու հատ միտինգ անեն՝ իշխանություն հանձնի։ Եվ վերջապես դու ինչո՞ւ էիր շահագրգռված, որ Ադրբեջանում հեղափոխություն չլինի․ ջհանդամը թե չէր լինի, ավելի լավ, թող ամեն օր հեղափոխություն ու հեղաշրջում անեին, գերադասելի է՝ ոչ անարյուն․ դու ինչո՞ւ էիր Ալիևի աթոռի համար անհանգստանում։ Եվ ուրեմն, Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը բոլորովին արժանահավատ չէր։

Ասում է՝ ես իմ ձեռքով գրել եմ Դուշանբեի համաձայնությունները բլոկնոտի վրա, քննարկել ենք, եկել ենք համաձայնության։ Եվ հիմա հարցերի հարցն է՝ ինչ եք պայմանավորվել իրականում, ինչ ես գրել էդ բլոկնոտի վրա, ուր է էդ բլոկնոտը։ Կարող է՞ մեզ համար վտանգավոր բաներ եք պայմանավորվել, օրինակ՝ մի կրակի, մինչև իմ հարցերը լուծեմ, Ղարաբաղի հարցը մի ձև կկարգավորենք, քո սրտով։ Չէ՞ որ Փաշինյանը շրջանառության մեջ դրեց ու Դուշանբեից հետո ամեն առիթի ասում էր՝ պետք է խնդրի կարգավորումը ձեռնտու լինի նաև Ադրբեջանի ժողովրդի համար։ Կարող ա՞ ինչ-որ ուրիշ պայմանավորվածություններ ունես, դրա համար էլ ինչ խոսում է, քո ուղիղ կապով էլ այ էն քո ձեռքով գրած բլոկնոտդ է դեմ տալիս։ Կարող է՞ էդ բլոկնոտից մանրակրկիտ տեղյակ են նաև միջազգային մարմիններն ու այլ պետությունները, դրա համար էլ մինչև Արցախի հանձնելը, մինչև բլոկադայի ավարտը ձայն չէին հանում, մարսում էր ամենը։ Կարող է՞ Ալիևին քո չպատասխանելու գլխավոր պատճառը կոմպրոմատներն են։ Ինչ-որ շատ լուրջ, մահացու աստիճանի լուրջ կոմպրոմատներ։ Տարածքներ հանձնելուց մինչև սահմանադրության փոփոխություն, սաղ ասածները կատարում է․ ուրեմն լուրջ վախ կա, բլոկնոտային։ Ես ունեցել եմ պրակտիկա երբ որ շատ անվստահելի մարդու ստիպված եմ եղել թղթի վրա խոստումը տալ գրանցի․ գուցե էս պարագայում էլ թղթով խոստումները գրանցել են։

Սահմանին որ չէին կրակում, դա ի՞նչ խոստման դիմաց էր։ Նիկոլ Փաշինյանը տվել է մայրուղիներ Հայաստանից՝ Գորիս-Կապան և այլն, գյուղերի մի մասը՝ պատերազմ չլինելու դիմաց։ Նիկոլ Փաշինյանը տվել է մինչև Սև լճի 30 տոկոսը, որ պատերազմ չլինի, տվել է միջազգային հեղինակավոր կոնֆերանսի իր իրավունքը, որ գերի բերի, ականապատ դաշտերի քարտեզներ է տալիս և այլն, մի բան պարտադիր տալիս է ինչ-որ բանի դիմաց․ ի՞նչ է Նիկոլ Փաշինյանը տվել 2018-2020-ի ընթացքում սահմանների խաղաղության դիմաց, ինչ պայմանավորվածություն է խախտվել, ով խախտեց, որ եղավ պատերազմ․ ինչու եղավ այն, ինչ եղավ և լինում է պատերազմից հետո։ Եթե դու ասում ես, որ էն ժամանակ բան ես կարողացել պայմանավորվել ու պայմանավորվածությունը ստացվել է, պահվել է, ինչո՞ւ պետք է բացառենք, որ էն ամենը, ինչ արել ես պատերազմից հետո ու մեզ համար տարօրինակ է թվում, դա էլ պայմանավորվածության արդյունք։ Այլապես ոչ մի բացատրություն չունի էն ամենը, ինչ դու անում ես վերջին առնվազներեք տարվա ընթացքում։ Փաշինյանն Ալիևին առաջարկ է ուղարկել, ասել է՝ արի չհարձակվելու մասին պակտ կնքենք։ Նույն պակտից 2018 թվականին էլ Դուշանբեում էիր կնքել, տեսա՞ր վերջում ինչ եղավ։  

Կարճ ասած՝ այն, ինչ եկավ Արցախի գլխին, եկավ ու գալիս է Հայաստանի գլխին, պետք է բացահայտումը սկել Դուշանբեից ու գուցե դրանից էլ առաջ։ Այո, իրենց առաջին հանդիպումն էր, բայց մինչև ի՞նչ եք նախապատրաստել, արդյո՞ք փոխադարձ չգիտեիք ում եք հանդիպում, ինչ առաջարկներ կարելի է անել, որից ոչ մեկ չի հրաժարվի։ Այն, որ Արցախը հանձնվեց, հետո հայաթափվեց, որ արցախցիների վերադարձը Ալիևը պայմանավորում է ադրբեջանցիների Հայաստան վերադարձով, որ Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանից 200 քառակուսի կիլոմետր տարածք, երբ նոր տարածքային պահանջներ է ներկայացնում, հրաժարվում է գերիներին վերադարձնել, ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, արգելում է Հայաստանին զինվել և այլն, պետք է պարզել՝ այս ամենը բխո՞ւմ է 2018 թվականի հեղափոխությունից հետո Փաշինյան-Ալիև ոչ ֆորմալ հանդիպումից։ Արդյոք այս ամենը, ինչ կատարվեց մեր երկու երկրների գլխին, այդ պայմանավորվածությունների՞ արդյունք, է թե՞ դրանց խախտման հետևանք։
Շատ հարցեր պատասխան կստանան այդ կասկածելի ոչ ֆորմալ հանդիպումների բացահայտումից։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>