Հայաստան են ներթափանցում արկտիկական ցուրտ օդային հոսանքներ
Դիտել նաև
Հանրապետության տարածքում սպասվում են տեղումներ՝ նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով․ օդի ջերմաստիճանը կնվազի
Փետրվարի սկզբին սպասվում է ձյուն. ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով
Էջմիածինը ձյան տեղումներից հետո անտերության է մատնվել (տեսանյութ)
Սպասվում է ձյուն. օդի ջերմաստիճանը կբարձրանա
Սպասվում է ձյուն
Հարավ-արևմուտքից ցիկլոնի ներթափանցմամբ, ինչպես նաև դրան հաջորդող հյուսիս-արևմուտքից արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներխուժմամբ պայմանավորված՝ հունվարի 23-ի ցերեկը և 24-ին հանրապետության ամբողջ տարածքում, այդ թվում Երևանում, սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ ինտենսիվ, լեռնային գոտիներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, հատկապես գիշերը և առավոտյան հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Օդի ջերմաստիճանը հունվարի 23-ի ցերեկը և 24-ի գիշերը կշարունակի նվազել ևս 7-9 աստիճանով։

