Ձկնորսների ցանցերն են... որսում
Դիտել նաև
ԱՄՆ-ում անհանգստացած են, որ Ադրբեջանը Իրանի կողմից կիբերհարձակման է ենթարկվում
Դատախազությունը միջնորդում է կալանավորել Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին. ՈւՂԻՂ
Փաշինյանը թող հրապարակի քարտեզները՝ կոորդինատներով. Արամ Օրբելյան
Էն աղետին պետք է տանեք․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)
Ոստիկանության վարչության պետը հղում արեց ինչ-որ օրենքների, որոնցից տեղյակ չէր
Ինչպես հաղորդում է Փաշինյանի շրջակա միջավայրի նախարարությունը, սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված հսկողության միջոցառումների շրջանակում «Սևան» ազգային պարկի տարածքում շարունակում են ապօրինի որսագործիքները լճից դուրս բերմելու միջոցառումները։ Ըստ այնմ՝ դեկտեմբերի 29-ին «Սևան» ազգային պարկի հատուկ նշանակության ջոկատի, Ջրային պարեկային ծառայության և բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ներկայացուցիչների համատեղ իրականացված վերահսկողության միջոցառումների արդյունքում Սևանա լճի տարբեր հատվածներից դուրս է բերվել 18 ձկնորսական ցանց, որոնցում առկա է եղել 23 կգ սիգ տեսակի ձուկ:
67 հատ ձուկ կենդանի վիճակում վերադարձվել է լիճ: Միջոցառումները շարունակվում են:
Թվային տվյալները հետաքրքրական են այնքանով, որ ստացվում է, 1 ապօրինի ուռկանի (ցանցի) մեջ եղել է միջինը՝ 3,7 ձուկ: Խիտ չէ:

