Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ
27
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Ցինիզմի ճիչը. 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Հ1-ը ցնծում է, ուրախ համերգ է անում, մի խոսքով՝ տժժում են Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ այրվում է ՀԷՑ-ի ենթակայան Հետևանքները՝ Ղազախստանում և... Հայաստանում. գտիր 10 տարբերություն Իսկապես, բառերն ավելորդ են Պետք է ասել, որ ժողովրդի մի մասն այդ պարտությունը ուրախությամբ ու ամենօրյա տոներով է ընդունում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ Փաշինյանը կարող է աղոթք գրել ՔՊ-ականների համար, որ տաք ձմեռ լինի. Տիգրան Քոչարյան Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պшտերшզմի. Սերգեյ Լավրով Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են. Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ակնհայտ զգացվում է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը «զարգանում» է աննախադեպ տեմպերով Կարդացեք Բուլգակովի «Շան սիրտը»․ այնտեղ կգտնեք նաև այսօրվա ՔՊ-ական շատ «հերոսների ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է

Համարյա «հայկական արբանյակ» կամ հայկական մեքենաների ոդիսականը. ինչո՞ւ է դադարեցվել «Սեպուհ–1» գործարանի աշխատանքը

Հայաստանում ժամանակավորապես դադարեցվել է կորեական մեքենաներ հավաքող «Սեպուհ-1» ընկերության գործարանի աշխատանքը։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ընկերության սեփականատեր Ջանեզ Ավետյանը։
«Սպասում ենք, տեսնենք, թե Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ ինչպես են զարգանում, որովհետև մեր հիմնական շուկան պետք է Ռուսաստանը կամ ԵԱՏՄ երկրները լինեն։ Հիմա մտածում ենք` շարունակենք աշխատել, թե ոչ, որովհետև Հայաստանի շուկան շատ փոքր է սպառում ապահովելու համար, մեր ծախսը չի ծածկի»,–ասաց գործարարը։
Խնդիրը, Ջանեզ Ավետյանի խոսքով, ԵԱՏՄ կանոնակարգն է, որի համաձայն` ԵԱՏՄ երկրում արտադրվող ու վաճառվող նոր ավտոմեքենաները պետք է ապահովված լինեն անվտանգության, այսպես կոչված, eCall համակարգով, որը վթարի դեպքում ավտոմատ կերպով տվյալներ է փոխանցում նախապես ծրագրված շտապ օգնության կամ փրկարար ծառայության հեռախոսահամարին:
Ավետյանը նշում է, որ eCall համակարգով կորեական ավտոմեքենաներն ի սկզբանե ապահովված են, դրանք ավտոմեքենաների այլ մասերի հետ ներկրվում են Հայաստան ու տեղադրվում այստեղ հավաքվող մեքենաների մեջ։ Բայց դա բավարար չէ ԵԱՏՄ կանոնակարգերի պահանջներին բավարարելու համար։ ԵԱՏՄ կանոնակարգը պահանջում է, որ համակարգը փորձարկվի հենց արտադրողի կողմից` crash test–ի միջոցով, և միայն դրական արդյունքի դեպքում սերտիֆիկացվեն որպես ԵԱՏՄ արտահանվելու իրավունք ստացած ավտոմեքենաներ։
Հայաստանյան ավտոարտադրության փոքրիկ բիզնեսի ներկայացուցչի խոսքով` այդ պահանջին համապատասխանելու համար ՀՀ–ում հավաքված 10 մեքենաներից 3-ը պետք է «զոհաբերվեն» crash test–ի համար։
«Crash test–ի համար անհրաժեշտ է, որ մեքենան հարված ստանա մեկ այլ մեքենայի կողմից, հարվածի, օրինակ, պատին և գլորվի ձորը։ Այսինքն` անհրաժեշտ է 3 մեքենա` 3 տարբեր փորձարկումների համար։ Եվս 235 000 եվրո (260 000 դոլար) էլ կարժենա 3 մեքենաների փորձարկումը հատուկ լաբորատորիայի միջոցով»,–մանրամասնեց Ավետյանը։
Ավտոմեքենաները խնդիրներ են ունեցել նաև Հայաստանում։ Ավտոմեքենաների արտադրությունից հետո է միայն սեփականատերն իմացել, որ պետական գրանցում ստանալու համար դրանք պետք է հավաքվեն ու փորձարկվեն ոստիկանության ներկայությամբ։
«2-3 արդեն պատրաստ ավտոմեքենա մենք ստիպված են եղել քանդել, նորից հավաքել։ Ոստիկանությունը եկել, նայել է, թե ոնց ենք հավաքում, ինչ եղանակով։ 2.5 օր եկել են, ներկա են եղել այդ 2-3 մեքենաների հավաքման ընթացքին։ Բայց ոստիկանությունը լաբորատորիա չուներ, որ փորձարկում աներ։ Դրանից հետո Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնից եկան, լաբորատոր փորձաքննություն անցկացրեցին, նոր ասացին` ոչ մի խնդիր չկա, կարող եք արտադրել»,–պատմեց մեր զրուցակիցը։
Ներկա պահին գործարանը հասցրել է 10 ավտոմեքենա հավաքել, որոնք պատրաստ են վաճառքի։ Յուրաքանչյուրի շուկայական արժեքը շուրջ 35 000 դոլար է` կախված մոդելից։ Պատրաստի 10 ավտոմեքենաներից մեկը շահագործվում է հենց գործարանի սեփականատերերի կողմից, այն կարելի է տեսնել Երևանի փողոցներում, մյուս 9-ը սպասում են իրենց տերերին։
Ջանես Ավետյանի խոսքով` գործարանի արտադական կարողությունները նախատեսված են օրական 4 ավտոմեքենա հավաքելու համար։
Կորեական արտադրողի հետ նախնական պայմանավորվածություն կա նաև առաջիկայում էլեկտրամոբիլներ բերել Հայաստանում հավաքելու։ Բայց սպառման բացակայության պայմաններում ու պոտենցիալ շուկայում ի հայտ եկած խնդիրների պատճառով գործարանն արդեն 1,5 ամիս է` հարկադիր պարապուրդի մեջ է։
Հիշեցնենք` 2023թ–ի հուլիսի 15-ին էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Ֆեյսբուքում տեսանյութ էր հրապարակել և գրել, որ Հայաստանում արտադրվող ավտոմեքենաներն արդեն պետական հաշվառում են ստանում։
Նախարարի այս հայտարարությունը շփոթմունք էր առաջացրել, որի արդյունքում սեփականատերն առ այսօր ստիպված է պարզաբանել, որ մեքենաները ոչ թե արտադրվում, այլ միայն հավաքվում են Հայաստանում։
Արտադրողը կորեական SsangYong ընկերությունն է: Մեքենայի անունն էլ ոչ թե «Սեպուհ 1» է, ինչպես շատերը սխալմամբ կարծում են, այլ Tivoli և Rexton։ Հայաստանում հավաքվող թեթև մարդատար ամենագնացները կրում են նույն անունները, ինչ Կորեայում արտադրվող համանուն մակնիշները։
«Սեպուհ-1» ՍՊԸ-ը հարավկորեական SsangYong ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում։ Ընկերությունը գրանցվել է 2018 թվականին։ Ընկերության միակ սեփականատերը Ջանես Ավետյանն է։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>