Զորակցում ենք Ամենայն Հայոց Կաթողիկոսությանը՝ մերժելով նրա դեմ կատարված որևէ ոտնձգություն. Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսություն Ոչ միայն գյուղերում գրեթե չկան մշակույթի տներ, այլև մեծ քաղաքներում են դրանք փակում Իրանը կշարունակի բանակցությունները ԱՄՆ-ի հետ միայն այն դեպքում, եթե Իսրայելի հարվածները դադարեցվեն. Փեզեշքիան
17
Փաշինյանն իրավապահների «գրոհ» է կազմակերպել Սամվել Կարապետյանի տան վրա. Ուղիղ Եկեղեցուն աջակցելուց հետո Սամվել Կարապետյանի դեմ իրավական գործընթաց են պատրաստվում իրականացնել Նիկոլն Էրդողանին հաշվետվություն է ներկայացնում 1000-ից ավելի բեռնատար մնացել են Իրանի տարածքում ու դուրս գալու հույս չունեն Գյումրիի մոդելը տեսնելով՝ հասկանում ես, որ Փաշինյանը հեռանալու է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Իշխանությունները քայքայիչ գործողություններ են իրականացնում հենց ներազգային կյանքում՝ եկեղեցու դեմ. հայտարարություն Իսրայելական գմբեթը փլուզվել է․ քաղաքագետ (տեսանյութ) «Փնթի ու տգետ դիկտատորին աջակցողները խոսում են Իրանի ժողովրդավար չլինելուց»․ քննարկում (տեսանյութ) Գևորգ Դանիելյան. Այս արշավը ոչ անձի դեմ է, ոչ էլ եկեղեցու, այն պետականության դեմ է Ինչպե՞ս և ե՞րբ կավարտվի իրանաիսրայելյան պատերազմը և այն ինչ ազդեցություն կարող է թողնել Հայաստանի վրա Պատերազմ Արցախում
Փաշինյանն իրավապահների «գրոհ» է կազմակերպել Սամվել Կարապետյանի տան վրա. Ուղիղ Եկեղեցուն աջակցելուց հետո Սամվել Կարապետյանի դեմ իրավական գործընթաց են պատրաստվում իրականացնել ՔՊ-ականներն՝ իրենց «վոժդի» հետ միասին, հոգևորականների փիլոնների տակից դուրս չեն գալիս Նիկոլն Էրդողանին հաշվետվություն է ներկայացնում Իրանը հայտնել է, որ սկսել է Իսրայելի դեմ օգտագործել նոր զինատեսակներ Բագրատաշենի մաքսակետի աշխատողները կազմել են մանր առևտրականների «սև ցուցակ»․ Սարգսյան Պաշտոնական․ հունիսի 20-ին Նիկոլ Փաշինյանը կմեկնի Թուրքիա «Վաշինգթոնից միայն մեկ հեռախոսազանգը կբավականացնի Նեթանյահուին լռեցնելու համար»․ Արաղչի «Վիշապի քամի» էր էսի, «վիշապի պոչ»՝ սրբեց-տարավ․ ապարանցի Իսրայելի ռազմաօդային ուժերը գիշերը մի քանի խոշոր հարվածներ են հասցրել Իրանի ռազմական թիրախներին «Քոչարյան, հանցագործ» գոռացողը 7 տարի անց կալանավորվել է խոշտանգման հոդվածով. «Փաստ» Արցախի թեմը իր զորակցությունն է հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսին Միաբանական համագումարի մասնակիցներն այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, «Եռաբլուր» զինվորական պանթեոն և Կոմիտասի անվան պանթեոն 1000-ից ավելի բեռնատար մնացել են Իրանի տարածքում ու դուրս գալու հույս չունեն Զորակցում ենք Ամենայն Հայոց Կաթողիկոսությանը՝ մերժելով նրա դեմ կատարված որևէ ոտնձգություն. Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսություն Գոնե ֆիզիկապես կառավարություն կա՞, թե՞ չկա.... «Փաստ» Հնդկաստանը սկսել է Իրանից իր քաղաքացիների տեղափոխումը. տարհանման հնարավոր ուղիների թվում է նաև Հայաստանը Իրանը հրթիռային և անօդաչու թռչող սարքերով զանգվածային հարվածներ է հասցրել Հայֆային և Թել Ավիվին Գյումրիի մոդելը տեսնելով՝ հասկանում ես, որ Փաշինյանը հեռանալու է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ամերիաբանկը միանում է HIF Yerevan 2025-ին՝ խթանելու հյուրընկալության ոլորտում ներդրումները Հայաստանում Իսրայելը սպանել է Իրանի ԶՈՒ նորանշանակ շտաբի պետին Ոչ միայն գյուղերում գրեթե չկան մշակույթի տներ, այլև մեծ քաղաքներում են դրանք փակում Արամ Առաջինը Թեհրանի Հայոց Թեմի առաջնորդից տեղեկացել է հայ համայնքի վիճակի մասին Թրամփը Թեհրանի բնակիչներին տարհանվելու կոչ է արել ԱԺ-ն մերժեց օրակարգում ընդգրկել Հայկ Սարգսյանի՝ փողի դիմաց քիչ ժամկետով ծառայելու մասին աղմկահարույց նախագիծը Իրանը տարածաշրջանային անկայունության և ահաբեկչության հիմնական աղբյուրն է. G7-ի հայտարարությունը Իշխանությունները քայքայիչ գործողություններ են իրականացնում հենց ներազգային կյանքում՝ եկեղեցու դեմ. հայտարարություն Ովքեր են ինքնառաջադրվել ՔՊ վարչության անդամ դառնալու համար Ջալալ Հարությունյանի գործով ուշագրավ որոշում կկայացվի Հրադադար է հայտարարվել

Վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ տեր կանգնելու Արցախի ժողովրդի իրավունքներին. Արցախի ԱԺ-ի հայտարարությունը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորները Արցախի Հանրապետության Անկախության հանրաքվեի, մարդու հիմնարար իրավունքների և ցեղասպանության կանխարգելման միջազգային օրվա կապակցությամբ այցելել են Եռաբլուր պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Արցախի ազգային- ազատագրական պայքարի ճանապարհին նահատակված հայորդիների շիրիմներին:
Օրվա կապակցությամբ ԱՀ ԱԺ-ն հանդես է եկել հայտարարությամբ .

«Արցախի ազգային – ազատագրական պայքարի պատմության մեջ ինքնորոշման և ժողովրդավարական սկզբունքների հիման վրա Հանրապետության կայացման առհավատչյան 1991 թվականի Անկախության հանրաքվեն է: 1991 թվականի Անկախության հանրաքվեն այն հիմնաքարն էր, որի վրա կառուցվեց Արցախի Հանրապետությունը և դարձավ համայն հայության պարծանքն ու հաղթանակի փարոսը: Արցախի ժողովուրդը 2006 թվականի նույն օրը Սահմանադրության ընդունման հանրաքվեով մեկ անգամ ևս արտահայտեց անկախ պետություն ունենալու և ազատության համար պայքարի ուղին անշեղորեն շարունակելու իր կամքը:
2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով զոհվեցին հարյուրավոր մեր հայրենակիցներ, այդ թվում ՝ երեխաներ և կանայք, հայաթափվեց հայ ժողովրդի հազարամյա հայրենիք Արցախը:
Անվտանգության և իրավունքների իրացման անհնարինությունից ելնելով՝ Արցախի բնակչությունը դիմեց հայրենիքը լքելու ծայրահեղ քայլի։ Այս ամենին իր գնահատականը տվեց նաև միջազգային հանրությունը: Ֆրանսիայի և Կիպրոսի արտաքին գործերի նախարարությունները, Գերմանիայի Բունդեսթագը, Ավստրիայի և Նիդեռլանդների խորհրդարանները, Եվրախորհրդարանը, Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը և այլ միջազգային հեղինակավոր կազմակերպություններ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը որակեցին որպես էթնիկ զտում։
Ադրբեջանը, հայ ժողովրդի դեմ ցեղասպանություն իրականացնելուց հետո , միջազգային դերակատարների աչքին թոզ փչելու և իր արարքն արդարացնելու համար, որպես ռազմական գործողությունների դադարեցման նախապայման, Արցախի Հանրապետության Նախագահին պարտադրեց ստորագրել փաստաթուղթ:

Ի սկզբանե գիտակցելով Ադրբեջանի կողմից պարտադրվող փաստաթղթի հակասահմանադրականությունը, գնահատելով խաղաղ բնակչությանը ցեղասպանության ենթարկելու, նրա ազատ տեղաշարժը խոչընդոտելու և կամայական ձերբակալությունների հնարավոր վտանգների առկայությունը՝ նախագահի կողմից ընդունվեց հրամանագիր, որով մինչև 2024 թվականի հունվարի 1-ը պետք է կազմալուծվեին Արցախի պետական ինստիտուտները, իսկ բնակչությունը որոշում կայացներ՝ լքել հայրենիքը կամ ինտեգրվել Ադրբեջանին։

Հաշվի առնելով Արցախի հարցի վերջնական փակմամբ շահագրգռված կողմերի կատարված և կատարվող քայլերի ինտենսիվությունն ու դրանում շահագրգիռ կողմերի ագրեսիվ վարքագիծը՝ Ազգային ժողովը վերահաստատում է իր հանձնառությունը՝ տեր կանգնելու Արցախի ժողովրդի իրավունքներին և հայտնում իր պատրաստակամությունը՝ շահագրգիռ կողմերի հետ քննարկելու բոլոր խնդրահարույց հարցերը։

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը, հավատարիմ Արցախի ժողովրդի ազատ կամքի արտահայտման արդյունքում ստացած մանդատին, վճռակամ է պաշտպանելու հայ ժողովրդի հազարավոր հայորդիների արյունով ու քրտինքով իրացված իրավունքներն ու ազատությունը»:

Աղբյուր՝ 168.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan