Իսրայելական ԱԹՍ-ները հարձակվել են Թեհրանի ոստիկանության բաժանմունքի վրա, Իրանը հարվածել է Թել Ավիվ, Աշկելոն և Հայֆա քաղաքներին. Այսօր ՀՀ պետական խորհրդանիշների օրն է Ուժեղ պտտահողմ Արթիկում. մեծ վնասներ են հասցվել համայնքներին«
15
Փոթորիկ Ապարանում (տեսանյութ) Ապարանում ուժեղ փոթորկի ու քամու պատճառով ավերածություններ են տեղի ունեցել Իսրայել-Իրան փոխադարձ հրթիռակոծությունը շարունակվել է, կան ավերածություններ և զոհեր (տեսանյութ) Փաշինյանի անձնական շահն անգամ ՔՊ-ի մեծամասնության շահերին է հակասում. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Մայր Հայաստանի» հանդիպումն արցախցիների հետ (տեսանյութ) Որն է Հայաստանի շահը այլոց պատերազմներում․ Իրանն ու Ռուսաստանը մեր բնական դաշնակիցներն են, Վրաստանը՝ բարեկամ-հարևանը, Թուրքիան ու Ադրբեջանը՝ ոխերիմ հարևանները ՄԱԿ-ի ԱԽ նիստում Իրանը հայտնել է 78 զոհի մասին, ԱՄՆ-ն նախազգուշացում է արել Իրանին Իսրայելը հարված է հասցրել Իրանի գերագույն առաջնորդ Խամենեիի նստավայրի շրջանում ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ է անցկացնում Իրանական բանակի սոցցանցային էջը տեղեկություն է տարածել, որ Թեհրանը կիրականացնի միջուկային զենքի փորձարկում. Վարդան Ոսկանյան Պատերազմ Արցախում
Թեհրանի ռմբակոծությունից վնասվել է նաեւ հայկական «Ալիք» օրաթերթի խմբագրության շենքը Երևանում շնչում ենք փոշի Իսրայելը կարծես թե ամենավատ սցենարն են առաջ տանում Փոթորիկ Ապարանում (տեսանյութ) Իսրայելական ԱԹՍ-ները հարձակվել են Թեհրանի ոստիկանության բաժանմունքի վրա, Իրանը հարվածել է Թել Ավիվ, Աշկելոն և Հայֆա քաղաքներին. ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ է ընտրվել Իշխան Սաղաթելյանը Ապարանում ուժեղ փոթորկի ու քամու պատճառով ավերածություններ են տեղի ունեցել Դիլիջանում տեղացած կարկուտը հավի ձվից մեծ է եղել (lլուսանկարներ) Փաշինյանի՝ հանձնվելով խաղաղության հասնելու քաղաքականությունը կործանարար է հայոց պետականության համար 102-րդ ռազմաբազան իր օգնությունն է առաջարկել Գյումրուն ՔՊ-ական նախկին թաղապետը կալանավորվել է Իսրայել-Իրան փոխադարձ հրթիռակոծությունը շարունակվել է, կան ավերածություններ և զոհեր (տեսանյութ) Եթե Հայաստանում կառավարություն լիներ... Իրանը հրթիռային հարվածների նոր ալիք է սկսել Իսրայելի ուղղությամբ Իրանը հարվածել է Իսրայելի կործանիչների համար վառելիք արտադրող օբյեկտներին Իսրայելը Իրանի գերագույն առաջնորդին համարում է իր հարվածների թիրախ Թեհրանը պատրաստ է համաձայնագիր կնքել, որը կերաշխավորի միջուկային զենքի բացակայությունը. Արաղչի Եթե Իրանը հարձակվի մեզ վրա, ԱՄՆ զինված ուժերի ողջ հզորությունը ձեզ վրա կթափվի նախկինում չտեսնված մասշտաբով. Թրամփ Այսօր ՀՀ պետական խորհրդանիշների օրն է «Մենք» նախաձեռնությունը և մարզական լրագրողների ասոցիացիան միավորեցին ազգերին՝ ֆուտբոլի լեզվով Կրակոցներ՝ «Ուրարտու» ռեստորանի բակում, կա վիրավոր Ուժեղ պտտահողմ Արթիկում. մեծ վնասներ են հասցվել համայնքներին« Փաշինյանի անձնական շահն անգամ ՔՊ-ի մեծամասնության շահերին է հակասում. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Գյումրիում կայացավ մի մրցաշար, որտեղ հաղթանակը միայն գոլերով չէր չափվում․ Կարեն Սիմոնյան (տեսանյութ, լուսանկար) Գյումրիում ուժեղ կարկուտ և ջրհեղեղ է գրանցվել (տեսանյութ) Թեհրանում պայթյուններ են որոտացել Պուտինն ու Թրամփը քննարկել են Մերձավոր Արևելքում սրվող իրավիճակը Բաքուն Երևանից քայլեր է ակնկալում «Զանգեզուրի միջանցքի» մասով․ Հաջիև Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին և Ալեն Սիմոնյանին ՀՀ ՊՆ զինծառայողը «Mercedes»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ջրատարում

Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվել են Հայաստանի հաշվին

Երեկ տարածվեց Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարության համատեղ հայտարարությունը: Տեղի ունեցավ գերիների փոխանակում, բայց ոչ թե «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով, այլ Հայաստանի կողմից բոլորի հանձմամբ, իսկ Ադրբեջանի կողմից՝ մասնակի հանձնմամբ: Այսինքն՝ Ալիևն ու Նիկոլը համատեղ որոշել են Բաքվի բանտում պահել Արցախի ռազմաքաղաքական նախկին ու ներկա ղեկավարության այն անդամներին, որոնք գերի են վերցվել, ինչպես նաև էլի մի քանի հայ գերիների:
Ակնհայտ է, որ Ալիևի ու Փաշինյանի պայմանավորված խաղի քավորն Արևմուտքն է, որի խնդիրը մեր տարածաշրջանից Ռուսաստանի հեռացումն է ու Իրանի դեմ պլացդարմ սարքելը: Հայաստանը դրանից ոչինչ չի շահելու, ավելին՝ կորցնելու է: Շահելու է անձամբ Նիկոլ Փաշինյանը, որին, ըստ ամենայնի, խոստացվել են անձնական անվտանգության երաշխիքներ «ա լյա» Բելառուսի նախագահի թեկնածու Տիխանովսկայա, և հնարավորության դեպքում (եթե Հայաստանը մնա քարտեզի վրա) աջակցություն նիկոլական իշխանության պահպանմանը:
Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա Ալիևը բազմիցս է նշել այս պահին իրենց ուզածը, այն է՝

-Արցախի հարցի վերջնական փակում՝ այն դիտարկելով Ադրբեջանի մաս,

-Արցախի հայաթափման լեգիտիմացում,

-Ադրբեջանի արևելյան հատվածի ու Նախիջևանի միջև կապ Հայաստանի տարածքով. այդ ճանապարհի կառուցման ծախսը պետք է հոգա Հայաստանը ու հետագայում այդ ճանապարհը պետք է գործի առանց մաքսային խոչընդոտների (Ալիևը փաստացի միջանցք է պահանջում, բայց այլ բառերով, որպեսզի չխանգարի Նիկոլին՝ Հայաստանում դա այլ կերպ ներկայացնելու և ՀՀ քաղաքացիներին խաբելու համար),

-Հայաստանը պետք է հանձնի, այսպես կոչված, անկլավները,

-Հայաստանը պետք է փոխի իր Սահմանադրությունը՝ հրաժարվելով անկախության հռչակագրում Թուրքիային ու Ադրբեջանին դուր չեկող կետերից (ակնհայտորեն խոսքը վերաբում է Արցախին ու Հայոց ցեղասպանությանը):

Ալիևի հրապարակավ հնչեցրած այս պահանջներին Նիկոլ Փաշինյանը չի արձագանքել՝ «լռությունը համաձայնության նշան է» տարբերակով:

Հարկ է առանձնահատուկ ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ Արևմուտքն ու Թուրքիան շտապում են և փորձում ապահովագրվել (Ուկրաինայում Արևմուտքի գործերը լավ չեն ու ակնհայտ է, որ Ռուսաստանն իր ձեռքերն ազատելուց հետո զբաղվելու է Հարավային Կովկասով): Դա է պատճառը, որ Ալիևը գնում է նախագահական արտահերթ ընտրությունների, իսկ Նիկոլն ապօրինի մեթոդներով փորձում է ամրապնդել իր դիրքերը՝ իշխանազավթում իրականացնելով այն համայնքներում, որտեղ ժողովրդի քվեով ոչ ՔՊԿ-ական իշխանություն է ձևավորվել:

Թե ինչ կլինի Ալիևի պահանջների բավարարումից հետո, դժվար չէ կռահել: Հաջորդ փուլում արդեն կյանքի կկոչվի «Արևմտյան Ադրբեջան» ծրագիրը, որը Նիկոլ Փաշինյանը ՀՀ քաղաքացիներին հիմիկվանից հրամցնում է որպես «խաղաղության խաչմերուկ»: Բայց դա արդեն հայ ժողովրդին պետք է մտահոգի:

Կորյուն Մանուկյան
7.or.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan