Նույնիսկ Թաթան է քննադատել Հ1-ի ցինիկ դրսևորումը, նաև՝ ներողություն է խնդրել Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին
28
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Անբարոյականություն է սեպտեմբերի 27-ին եթեր տալ համերգ. Էդուարդ Շարմազանով Սեպտեմբերի 28-ին «Դալմա Գարդեն մոլը» չի աշխատի Պատրաստվեքխ բուն աշունն է գալիս. ջերմաստիճանը հանրապետության տարածքում այսօրվանից կնվազի Առաջին ալիքը դարձել է հակամարդկային բարքերի որջ․ Արա Պողոսյան Սրանց վաղուց ամոթանք տալու չի. բացահայտ ուրացում, հերքում ու անցյալի մերժում են անում Նույնիսկ Թաթան է քննադատել Հ1-ի ցինիկ դրսևորումը, նաև՝ ներողություն է խնդրել Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ցինիզմի ճիչը. 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Հ1-ը ցնծում է, ուրախ համերգ է անում, մի խոսքով՝ տժժում են Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ այրվում է ՀԷՑ-ի ենթակայան Հետևանքները՝ Ղազախստանում և... Հայաստանում. գտիր 10 տարբերություն Իսկապես, բառերն ավելորդ են Պետք է ասել, որ ժողովրդի մի մասն այդ պարտությունը ուրախությամբ ու ամենօրյա տոներով է ընդունում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ Փաշինյանը կարող է աղոթք գրել ՔՊ-ականների համար, որ տաք ձմեռ լինի. Տիգրան Քոչարյան Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պшտերшզմի. Սերգեյ Լավրով Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են. Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային

«Bastion»-շոուն կփրկի՞ «Ժողովրդավարության բաստիոնին»․ Բոլթոնի պլանի եզրափակիչ փուլը

7or.am-ը գրում է, որ Նիկոլ Փաշինյանը կետ առ կետ կատարում է իր դրսի տերերի առաջադրանքը։ Այն ձևակերպել էր ԱՄՆ նախագահի նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը։ Այդ կետերն են՝

  • Արցախի հանձնում Ադրբեջանին,
  • Հայոց ցեղասպանության հարցի մոռացություն,
  • Հայ–իրանական ընդհանուր սահմանի վերացում,
  • Հայ–ռուսական հարաբերությունների զրոյացում՝ ՀԱՊԿ–ից, ԵԱՏՄ–ից, ԱՊՀ–ից դուրս գալու և Գյումրիում ռուսական 102–րդ ռազմաբազայի գործունեությունը դադարեցնելու տարբերակով (Սահակաշվիլին պարբերաբար հիշեցնում է Բոլթոնի պլանի այս մի կետի մասին),
  • Հայաստանի ներառում թուրքական ազդեցության տակ։

Եթե կարճ ձևակերպենք, ապա Բոլթոնի պլանը Հայաստանի վերացման մասին է։ Հայաստանն, ըստ Բոլթոնի, պետք է դրվի հակառուսական աշխարհաքաղաքական գործընթացների զոհասեղանին։
Նկատենք, որ Բոլթոնի պլանի կետերի մի մասն արդեն կատարվել են։ Մյուս մասն ընթացքի մեջ է։ Հիմա Նիկոլը կենտրոնացել է հայ–ռուսական և հայ–իրանական հարաբերությունների փչացման վրա։ Նա փլուզում է ՀՀ անվտանգության համակարգը։ Ու որպեսզի ՀՀ քաղաքացիների մի մասի աչքերին թոզ փչեն ու խաբեն, առաջ են բերել «Արևմուտքը մեզ կօգնի» բենդերական թեզը։ Ըստ այդ թեզի՝ ՀՀ անվտանգության երաշխավորը կարող է դառնալ Արևմուտքը։ Թեև վերջինս նման բան չի ասել ու նման երաշխիքներ չի տվել։
Ինչ մնում է թոզփչոցիին, ապա դրանցից մեկը ֆրանսիական «նավերն» են՝ «Bastion» զրահամեքենա կոչվածները։ Ասում են 50 զրահամեքենա են ուղարկելու Հայաստան (Արևմուտքից քցված ուկրաինացիք չեն ուզում դրանք, քանզի գիտեն, որ անունն է զրահամեքենա, բայց տակը բան չկա)։ Դրանք մի քիչ ծանր ու մի քիչ էլ բրուտալ տեսք ունեցող ամենագնացներ են, ոչ ավելին։ Ապակեպատ զրահամեքնենան, բնականաբար, ոչ մի բան չի փոխելու մեզ համար ու անվտանգություն չի ապահովելու, բայց շոուն իրականացվում է, որպեսզի ցույց տան, թե, իբր, անվտանգության հարցերով զբաղվում են։
Նիկոլենք Արևմուտքի թեման շրջանառության մեջ են դրել, որպեսզի թաքցնեն թուրքական ականջները։ Իրականում խնդիր է դրված Հայաստանը մտցնել Թուրքիայի տակ։
Արևմուտքի համար կարևորը հակառուսական ու հակաիրանական քաղաքականության իրականացումն է, Հայաստանից ՌԴ հեռացումն ու Հայաստանը հակաիրանական պլացդարմ սարքելը։ Իսկ թե ինչ կլինի դրա արդյունքում Հայաստանի հետ, իրենց չի հետաքրքրում։ Այնպես, ինչպես Արցախի կորուստը նրանց չհետաքրքրեց ու չհուզեց։ Ու չէր էլ հուզելու, քանզի եթե ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնողն է Արցախը հանձնում, ապա ինչո՞ւ պետք է Արևմուտքը հայերից ավելի հայ լինի ու մտահոգվի Արցախի հարցով։ Նույն տարբերակով էլ նրանք Հայաստանին են մոտենում։
Եթե Նիկոլ Փաշինյանն իր անձնական անվտանգության երաշխիքների ստացման դիմաց աճուրդի է հանել ՀՀ անվտանգությունը, ապա դա պետք է մտահոգի ՀՀ քաղաքացիներին, այլ ոչ թե Արևմուտքին, Ռուսաստանին, Իրանին կամ մյուսներին։
Դե իսկ Թուրքիան ու Ադրբեջանն ատամները սրած սպասում են Նիկոլ Փաշինյանի վերջին արարին։ Ինչի՞ է սպասում հայ ժողովուրդը։ Հարցն ամենևին էլ հռետորական չէ։

Պետրոս Ալեքսանյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>