Իսրայելական ԱԹՍ-ները հարձակվել են Թեհրանի ոստիկանության բաժանմունքի վրա, Իրանը հարվածել է Թել Ավիվ, Աշկելոն և Հայֆա քաղաքներին. Այսօր ՀՀ պետական խորհրդանիշների օրն է Ուժեղ պտտահողմ Արթիկում. մեծ վնասներ են հասցվել համայնքներին«
16
Փոթորիկ Ապարանում (տեսանյութ) Ապարանում ուժեղ փոթորկի ու քամու պատճառով ավերածություններ են տեղի ունեցել Իսրայել-Իրան փոխադարձ հրթիռակոծությունը շարունակվել է, կան ավերածություններ և զոհեր (տեսանյութ) Փաշինյանի անձնական շահն անգամ ՔՊ-ի մեծամասնության շահերին է հակասում. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Մայր Հայաստանի» հանդիպումն արցախցիների հետ (տեսանյութ) Որն է Հայաստանի շահը այլոց պատերազմներում․ Իրանն ու Ռուսաստանը մեր բնական դաշնակիցներն են, Վրաստանը՝ բարեկամ-հարևանը, Թուրքիան ու Ադրբեջանը՝ ոխերիմ հարևանները ՄԱԿ-ի ԱԽ նիստում Իրանը հայտնել է 78 զոհի մասին, ԱՄՆ-ն նախազգուշացում է արել Իրանին Իսրայելը հարված է հասցրել Իրանի գերագույն առաջնորդ Խամենեիի նստավայրի շրջանում ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ է անցկացնում Իրանական բանակի սոցցանցային էջը տեղեկություն է տարածել, որ Թեհրանը կիրականացնի միջուկային զենքի փորձարկում. Վարդան Ոսկանյան Պատերազմ Արցախում
Թեհրանի ռմբակոծությունից վնասվել է նաեւ հայկական «Ալիք» օրաթերթի խմբագրության շենքը Երևանում շնչում ենք փոշի Իսրայելը կարծես թե ամենավատ սցենարն են առաջ տանում Փոթորիկ Ապարանում (տեսանյութ) Իսրայելական ԱԹՍ-ները հարձակվել են Թեհրանի ոստիկանության բաժանմունքի վրա, Իրանը հարվածել է Թել Ավիվ, Աշկելոն և Հայֆա քաղաքներին. ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ է ընտրվել Իշխան Սաղաթելյանը Ապարանում ուժեղ փոթորկի ու քամու պատճառով ավերածություններ են տեղի ունեցել Դիլիջանում տեղացած կարկուտը հավի ձվից մեծ է եղել (lլուսանկարներ) Փաշինյանի՝ հանձնվելով խաղաղության հասնելու քաղաքականությունը կործանարար է հայոց պետականության համար 102-րդ ռազմաբազան իր օգնությունն է առաջարկել Գյումրուն ՔՊ-ական նախկին թաղապետը կալանավորվել է Իսրայել-Իրան փոխադարձ հրթիռակոծությունը շարունակվել է, կան ավերածություններ և զոհեր (տեսանյութ) Եթե Հայաստանում կառավարություն լիներ... Իրանը հրթիռային հարվածների նոր ալիք է սկսել Իսրայելի ուղղությամբ Իրանը հարվածել է Իսրայելի կործանիչների համար վառելիք արտադրող օբյեկտներին Իսրայելը Իրանի գերագույն առաջնորդին համարում է իր հարվածների թիրախ Թեհրանը պատրաստ է համաձայնագիր կնքել, որը կերաշխավորի միջուկային զենքի բացակայությունը. Արաղչի Եթե Իրանը հարձակվի մեզ վրա, ԱՄՆ զինված ուժերի ողջ հզորությունը ձեզ վրա կթափվի նախկինում չտեսնված մասշտաբով. Թրամփ Այսօր ՀՀ պետական խորհրդանիշների օրն է «Մենք» նախաձեռնությունը և մարզական լրագրողների ասոցիացիան միավորեցին ազգերին՝ ֆուտբոլի լեզվով Կրակոցներ՝ «Ուրարտու» ռեստորանի բակում, կա վիրավոր Ուժեղ պտտահողմ Արթիկում. մեծ վնասներ են հասցվել համայնքներին« Փաշինյանի անձնական շահն անգամ ՔՊ-ի մեծամասնության շահերին է հակասում. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Գյումրիում կայացավ մի մրցաշար, որտեղ հաղթանակը միայն գոլերով չէր չափվում․ Կարեն Սիմոնյան (տեսանյութ, լուսանկար) Գյումրիում ուժեղ կարկուտ և ջրհեղեղ է գրանցվել (տեսանյութ) Թեհրանում պայթյուններ են որոտացել Պուտինն ու Թրամփը քննարկել են Մերձավոր Արևելքում սրվող իրավիճակը Բաքուն Երևանից քայլեր է ակնկալում «Զանգեզուրի միջանցքի» մասով․ Հաջիև Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին և Ալեն Սիմոնյանին ՀՀ ՊՆ զինծառայողը «Mercedes»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ջրատարում

«Կարմիր գծերի» թանկացմամբ Երևանի կենտրոնը չի բեռնաթափվի, միայն շատ փող կհավաքեն. փորձագետ

Եթե «կարմիր գծերի» վճարն ավելացնելու նախագիծն ընդունվի, միևնույնն է` Երևանի կենտրոնը չի բեռնաթափվելու, միակ արդյունքը լինելու է այն, որ քաղաքապետարանն ավելի շատ գումար է հավաքվելու։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց «Քաղաքացի–հարկատու–բիզնես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության փոխնախագահ Էդուարդ Բադալյանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երևանի ավագանու քննարկմանն է ներկայացվել մի նախագիծ, որով առաջարկվում է 2024 թ. հունվարի 1–ից մայրաքաղաքի կենտրոնում` «Ա» գոտում, ավտոկայանատեղիում (կարմիր գծեր) կայանելու համար վճարը սահմանել տարեկան 160 000 դրամ, իսկ կենտրոնից դուրս՝ «Բ» գոտում, 24 000 դրամ։
«Պիտի հասկանանք` ինչ նկատի ունի քաղաքապետարանը, երբ ասում է` ցանկանում է բեռնաթափել կենտրոնը. ցանկանում է, որ մեքենաները չկայանե՞ն կենտրոնում, այսինքն` մենք քիչ կանգնած մեքենա տեսնենք մայթերի մոտ, թե՞ նկատի ունի բեռնաթափել երթևեկությունը։ Հնարավոր է, չէ՞, 2–րդ գոտում կայանել, բայց կենտրոնով անցնել ու ուղևորներին այնտեղ իջեցնել։ Արդյունքում կենտրոնի երթևեկությունը միգուցե ավելի ծանրաբեռնվի»,–նկատեց նա։
Նրա խոսքով` քաղաքային իշխանությունը երթևեկությանն ուղղված համակարգված լուծում չի առաջարկում, փոխարենն անում է տարրական սխալներ, որոնք միայն ծանրաբեռնում են երթևեկությունը։
«Տեսնում ենք հատվածական տեղերում հանրային տրանսպորտի կահավորում, սակայն այդ հարցը, ըստ էության, այդպես էլ չլուծվեց` հանրային տրանսպորտը շարունակում է ուշանալ, իսկ մասնավոր ավտոմեքենաներն անհարկի հայտնվում են խցանումների մեջ։ Տեսնում ենք` հանրային տրանսպորտի կանգառներում ինչ է կատարվում աշխատանքի գնալու ու գալու ժամերին։ Հիմա պատկերացրեք, թե ինչ կկատարվի կայանատեղերի թանկացումից հետո, երբ ավելի շատ մարդ կսկսի օգտվել հանրային տրանսպորտից»,–նշեց Բադալյանը։
Նա համոզված է` կայանատեղերի թանկացումը սոցիալական անարդարության խնդիր է առաջանալու. ստեղծվելու է մի իրավիճակ, երբ Երևանի կենտրոնում կարողանալու են կայանել միայն թանկարժեք մեքենաների վճարունակ տերերը։
«Մոտավորապես մեկ ամսվա աշխատավարձի չափով կայանման գումար են ուզում հավաքագրել։ Մարդկանց մեծամասնությունն ուղղակի չի կարողանալու կամ չի ցանկանալու վճարել այն։ Ստացվում է` ակնհայտ խտրական, չհիմնավորված մոտեցում։ Ու սա անելու է մի իշխանություն, որը ժամանակին հայտարարում էր, որ քաղաքացին տուգանքի մատերիալ չէ»,–նշեց Բադալյանը։
Նա քաղաքապետարանին առաջարկում է այդ կարմիր գիծն ուղղակի չգծել ու պարզապես հայտարարել, որ ամբողջ կենտրոնը վճարովի կայանատեղի է. գոնե այդպիսով վարորդների մուծած գումարները չեն ծախսվի կարմիր ներկի վրա։
Նշենք, որ Երևան քաղաքի «Ա» գոտին ներառում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի, Ագաթանգեղոսի, Խանջյան, Ալեք Մանուկյան, Չարենցի, Կորյունի, Աբովյան պուրակի, Իսահակյան, Մոսկովյան, Սարյան և Լեոյի փողոցներով ներփակված տարածքում համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցները և հրապարակները։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan