Աշխատանքային պայմանագիր չունեցող հայ ներգաղթյալները կվտարվեն Ռուսաստանի տարածքից
Հայաստանից Ռուսաստանում աշխատող ներգաղթյալները, որոնք չունեն աշխատանքային պայմանագիր կվտարվեն երկրի տարածքից: Այս մասին հաղորդում է «Известия»-ն:
Համաձայն ՌԴ Ներքին գործերի նախարարության մշակված նոր օրինագծի, իրավախախտների համար 2-5 հազար ռուբլի տուգանք է նախատեսվում, իսկ առանձին դեպքերում վարչական արտաքսում երկրի տարածքից: Բացառություն կլինեն Բելառուսի քաղաքացիները, որոնք ազատված են միգրացիոն քարտ ստանալու պարտավորությունից:
Օրինագծի նպատակն է վերահսկել Եվրասիական միության անդամ պետությունների քաղաքացիների գտնվելու ժամկետները Ռուսաստանի տարածքում:
Ներկայում Եվրասիական միության երկրների՝ Հայաստանի, Ղրղզստանի, Ղազախստանի և Բելառուսի քաղաքացիների համար ազատված են անդամ երկրներում աշխատանքային թույլտվություն ստանալու պարտականությունից:
Zham.am

