ԲՀԿ-ից ձայնագողությունը սկիզբ է առել Անդրանիկ Թևանյանի պատվիրովի ու շինծու կալանավորումից Անհայրենիք գոյանքներ, որոնք միայն իրենց լափի մասին են մտածում․ Խաչիկ Մանուկյան Փաշինյանի հայտարարությունները Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու և ԵԱՏՄ-ում մնալու հարցում խճճված են․ ՌԴ ԱԳՆ
11
Ամենայն Հայոց Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին Հանրային հեռուստաընկերությունը հանրությանը պետք է ներկայացնի նաև Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի պաշտպանական թիմերի դիրքորոշումը Քննչական կոմիտեի ներկայացուցիչը ցինիկաբար ստում է և զբաղված է իր «շեֆի» զրպարտության քստմնելի քարոզով Տեսարաններ՝ առանց հացի. քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի անդրադարձը՝ փաշինյանական ռեժիմի բանտից ՉԴԱԴԱՐՈՂ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ. ԱՄՆ-ը, Ադրբեջանն ու Փաշինյանը համատեղ հայտարարությամբ «թարմացրել» են 2025թ. օգոստոսի «թուղթը» 135 ձայնը նշանակություն ուներ՝ մի խմբակցություն լինի, թե չլինի․ Վարդևանյանը՝ ԲՀԿ-ի ձայների մասին Արամ Վարդևանյանը 53 «կողմ» և 0 «դեմ» ձայներով ընտրվեց ԱԺ փոխնախագահ ԱԺ նիստն ընդհատվեց. Արամ Վարդևանյանին ԱԺ փոխնախագահ են ընտրում Օր 7․ ԱԺ-ն երկրորդ շաբաթն է՝ դեռ փոխնախագահ է ընտրում Հայաստանում սահմանադրական կարգը փլուզվել է Պատերազմ Արցախում
Նոր (ալիևյան) Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրին հղում չի լինի. Միջազգային փառատոնում Հայաստանը կներկայացնեն արցախյան խմբեր ՀԷՑ-ի պատճառով եղած-չեղածը սաղ վառվել է. Գյուղացիները փակել են Մարգարա-Էջմիածին ճանապարհը Վրաստանի վարչապետը հրաժարվել է վերականգնել Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները 67 համարի տրանսպորտում ուղևորի ինքնազգացողությունը վատացել է, նրա կյանքը փրկել չի հաջողվել Ամենայն Հայոց Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին ԲՀԿ-ից ձայնագողությունը սկիզբ է առել Անդրանիկ Թևանյանի պատվիրովի ու շինծու կալանավորումից Հանրային հեռուստաընկերությունը հանրությանը պետք է ներկայացնի նաև Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի պաշտպանական թիմերի դիրքորոշումը Քննչական կոմիտեի ներկայացուցիչը ցինիկաբար ստում է և զբաղված է իր «շեֆի» զրպարտության քստմնելի քարոզով Խորհրդարանում քիչ են քաղաքական բանտարկյալների, այլ հետապնդվողների մասին բարձրաձայնումները, ինչը մտահոգիչ է Անհայրենիք գոյանքներ, որոնք միայն իրենց լափի մասին են մտածում․ Խաչիկ Մանուկյան Ռուսական պատժամիջոցների երկրորդ ալիքն է սպասվում` ՔՊ-ում սարսափած են. «Հրապարակ» Ռեժիմը փորձում է «սվաղել» Արցախի և ՀՀ առանձին հատվածների զիջման հարցը․ Տիգրան Աբրահամյան Նոր հողամաս և 14,4 միլիոն դրամ եկամուտ․ ինչպե՞ս է 2025 թվականը փակել ՔՊ խմբակցության ղեկավարը Խայտառակության անունը դրել են խաղաղություն ու գլուխ են գովում. Շարմազանով 3 անշարժ գույք՝ 18-ից ի վեր. «սրտի դատավորի» ունեցվածքը․ «Հրապարակ» 39 հազար վարդը ոչնչացվել է կեղծ փաստաթղթերի հիմքով. ով է տվել դրանք. պետությունը չի պարզաբանում․ «Ժողովուրդ» Փաշինյանի հայտարարությունները Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու և ԵԱՏՄ-ում մնալու հարցում խճճված են․ ՌԴ ԱԳՆ Տեսարաններ՝ առանց հացի. քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի անդրադարձը՝ փաշինյանական ռեժիմի բանտից ՉԴԱԴԱՐՈՂ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ. ԱՄՆ-ը, Ադրբեջանն ու Փաշինյանը համատեղ հայտարարությամբ «թարմացրել» են 2025թ. օգոստոսի «թուղթը» «Մեղադրյալ չկա, ինձ են մի քանի անգամ հարցաքննության կանչել». Տեր-Եսայանը՝ քաղաքապետարանի միջնդեպի մասին 135 ձայնը նշանակություն ուներ՝ մի խմբակցություն լինի, թե չլինի․ Վարդևանյանը՝ ԲՀԿ-ի ձայների մասին Կոլումբիայում 7.4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ...Իսկ Արեգնազ Մանուկյանը ոչ միան կնստի բանտում, այլև կարգելեն բանտից հեռախոսով խոսի իր անչափահաս՝ 13-ամյա դստեր ու 86-ամյա մոր հետ Մտածելով, որ պապը ամեն անգամ փլավ է ուտելու, բայց մի օր այդ փլավը կանգնեց պապի բգին. Խաչատրյան Մալանկարա Ուղղափառ Ասորական Եկեղեցին կոչ է անում աղոթել Կաթողիկոսի և Հայաստանի ժողովրդի համար Այս գործընթացները կը վիրաւորեն ոչ միայն Մայր Աթոռի միաբանութիւնը, այլեւ Հայ Եկեղեցւոյ նուիրապետական Աթոռները․ Պատրիարքութիւն Հայոց Թուրքիոյ «Նախկինից նախկին», Նիկոլի մոտ ծառայության անցած Թումանյան Արտաշեսը ազատվել է իր շա՜տ սիրելի վարչապետի խորհրդականի պաշտոնից Bravo Նիկոլ, զարգացնում է Ադրբեջանի և Վրաստանի տնտեսությունը. ռուսաստանյան շուկայում Ադրբեջանը փոխարինում է Հայաստանին Արեգնազ Մանուկյանի նկատմամբ կիրառված կալանքը և դրա ուղեկցող սահմանափակումները ոչ միայն անհամաչափ են, այլև ակնհայտորեն կրում են քաղաքական ու պատժիչ բնույթ

Թմրամոլը, խաղամոլը, նշանի մատանին ու ՔՊ-ականների հաստացող ոսկիները. «Կարճ ասած»

Yerevan.today-ը «Կարճ ասած» հաղորդաշարի այս թողարկմամբ անդրադառնում է երկրի արտաքին պարտքի ավելացմանը ու ոչ միայն: 
Հաճախ են քաղաքացիներին զգուշացնում, որ խարդախության սխեմաներ են գործում, մարդը տանը նստած՝ իմանում է, որ իր անունով վարկ են վերցրել։ Ու հորդորում են, որ ձեր գաղտնաբառերը, անձնագիրը ուրիշին չտաք․ ի՞նչ իմանաք՝ ինչ կլինի։ Անձամբ ճանաչում եմ տուժողների, որոնցից թաքուն իրենց անունով վարկ են վերցրել, հիմա դատական քաշքշուկների մեջ են ու գումարը չեն կարողանում ստանալ։ Բայց կա մեկ այլ փաստ, լրիվ նույն տարբերակով, ուղղակի՝ պետական մակարդակով է և վերաբերում է բոլորին։ Նախորդ ուրբաթ ձեր բոլորի անունից կառավարությունը 150 մլն դոլար վարկի համաձայնություն տվեց, միանգամից երկու վարկ՝ մեկ օրում։ Նոյեմբերի 9-ին էլի մեկ օրում երկու վարկ․ էդ վարկը դու ես փակում։
Սիրելի քաղաքացի, թանկագին Պողոս․ պատկերացրու՝ քո հարևանը քո անունով վարկ է վերցնում, իրեն թազա ավտո առնում, տունը ռեմոնտ անում, իր տղու համար տուն է առնում, ճիշտ այնպես, ինչպես անում է այս իշխանությունը։ Հիմա կառավարությունը վարկ է  վերցրել բոլորիս անունով։ Հայաստանի բնակչության թիվը 2 մլն 900 հազար է, ամեն մեկի անունով պետպարտքը կազմում է 3 հազար 800 դոլար։ Էս կառավարությունը գրավ ա դրել քո տունը, քո երեխեքի ապագան, քո անվտագությունը։ Ընտանիքում 5 անդամ եք, ձեր ընտանիքի հաշվով արդեն 19 հազար դոլար պարտք կա։ Ու ի՞նչ են արել էդ փողը, Ալենի պադավատ են փոխել, պադավատին ուղեկցող ավտոներ են առել, Աննան գնացել է Շվեյցարիա, Նիկոլը երեխաների հետ գնացել ա Փարիզ, երգչի հետ պայմանավորվել են, որ ձեզ ուրախացնի, չեն բերել։
Տղայիդ ուղարկում ես բանակ ծառայելու, իր անունով կառավարությունը վարկ է վերցնում, բայց տղայիդ չի ապահովում նորմալ պայմաններով, ու մեր տարածքից թուրքը գողանում ա։ 2018 թվականին Նիկոլ ես բերել, ընտրել ես, 2021 թվականին՝ պատերազմից հետո ընտրել ես, 2022 թվականին ուղարկել ես տղայիդ ծառայելու, Նիկոլը իր անունով վարկ է վերցրել, բայց իր քնելու սենյակը չի սարքել, պաժառից մահացել ա։ Բան ունե՞ս ասելու, թե չէ։
Ամեն օր հայտարարում են աննախադեպ աճի մասին․ աննախադեպը էս ա։ Ասում են 3 մլրդ դոլարով 5 տարում բյուջե ենք ավելացրել, բայց 6 մլրդ դոլարով էլ ավելացրել եք պետական պարտքը։ Ու ո՞ւր են էդ փողերը, ի՞նչ են եղել։ Սերժի ժամանակ ընդդիմություն աշխատող Նիկոլն ասում էր Հայաստանին վարկ տվող միջազգային կառույցները իր հետ աշխատում են, կոռուպցիա են անում, պետք ա աուդիտի ենթարկել պետական պարտքը։ Ինքը եկել է, աուդիտ չի արել, Սերժից շատ է վարկ վերցրել․ ի՞նչ, հիմա էլ Նիկոլի հետ ե՞ն կոռուպցիա անում էդ վարկ տվողները, Եվրասիական բանկը, Համաշխարհային բանկը, ԱՄՀ-ն ու մյուսները։ 
էն վախտ, որ դուք ասում էիք մեզ թալանում են, ամեն հոգու հաշվով պարտքը 1800 դոլար էր, հիա 3800 դոլար է։ Ստացվում ա՝ դուք ավելի ուժեղ եք թալանում։ Հարգելի քաղաքացի, ժողովուրդ ջան, էս պետական պարտքը որ ասում եմ, թող ձեզ չթվա, թե ձեզ հետ կապ չունի, պետությունն ա վերցրել պետություն  ա փակելու։ Չէ, դո՛ւ ես փակում ու փակում ես հենց էսօր։ Գյուղացու համար գարնանացան, վառելիք, պարարտանյութ չի տալիս, 2024 թվականի բյուջեում նվազագույն աշխատավարձի, թոշակի աճ չկա․ որովհետև էն փողը որ քեզ պետք է տան, դրանով վարկ են փակում, այսինքն՝ քո գրպանից։ Ինքը վարկա  վերցրել, պարգևավճար ա տվել, հիմա քո թոշակը չի բարձրանում, որ վարկը փակի։ Օրինակ՝ 50 մլն եվրո վերցնում են շրջակա միջավայրի կառավարման բարելավման, էներգոարդյունավետության համար։ Գիտե՞ք դա ինչ է նշանակում․ ես էլ չգիտեմ։ Շրջակա միջավայրի բարելավման համար տոպրակներն էին արգելել մթոմ, ի՞նչ եղավ․ ինչքան արդյունավետ դա եղավ, էնքան էլ էս տասնյակ միլիոնավոր եվրոներն են լինելու։ 100 մլն եվրո վերցրել են բյուջեի դեֆիցիտը փակելու համար։ Ի՞նչ ա դա նշանակում, ասենք ուզում են Գագիկ Մելքոնյանին պարգևավճար տան, փողը չի հերիքում, վարկ են վերցնում, որ տան։ Ուզում են դատախազներին հավելավճար տան աշխատավարձի չափով, ամեն ամիս, չի հերիքում, վարկ են վերցնում։ Հենց նախորդ նիստում հա՛մ էդ հավելավճար հարցն էր, հա՛մ վարկ վերցնելու։ Քո անունով վարկ են վերցնում, Պողոս ջան, որ դատախազներին պրեմիա տան, որ հենց կառավարության դեմ բողոքես, քո գլխին գործ դասավորեն, տանեն բանտ։
Գյուղացին գնում-վարկա ուզում, որ անասնակեր առնի, գյուղատնտեսություն անի, ընտանիքը պահի, չեն տալիս, բայց էդ նույն գյուղացու անունով ՔՊ-ն ու Նիկոլը 3800 դոլար վարկ ու պարտք են հասցրել, որ ՔՊ-ականները հայտարարագրերը շատացնեն, օրը երկու հատ տուն առնեն։ Ձեր ոսկեղենը վերջին անգամ ե՞րբ եք տեսել․ սաղ ասում են գրավի տակ ա, բանկում ա ոսկին․ նշանի մատանին բանկում եք թողնում, որ փող վերցնեք ապրեք, դե ԱԺ նիստերը նայեք ու տեսեք, թե ինչպես են շատանում ու հաստանում ՔՊ-ականների վրա ոսկիները։ Արտաքին պարտքի չափ աճում են։ Սա ոչ թե էն իրականությունն ա, որը տեսնում եմ ես, ընդդիմությունը, ՔՊ-ին մերժողները, այլ էն իրականությունն ա, որ իրենց մաշկի վրա զգում են նաև հենց սրանց ձայն տվողները։ Պետությունն ասում ա չեմ կարողանում ձեզ թոշակ բարձրացնեմ, գնացեք աշխատեք ապրեք, բայց կարողանում ա նենց անի, որ ՔՊ-ական դեպուտատները բոլորը տուն առնեն։ Նայեք հայտարարագրերը, 5 տարում առել են տուն կամ տներ, ժողովուրդ ջան, ձեզանից քա՞նիսն ա 5 տարում տուն առել։ Բա ո՞նց ա ստացվում, որ դուք մեզ համար եք եկել իշխանության, բայց լավ էլ առնում եք, իսկ մենք չենք կարողանում։
Կառավարությունը նախորդ նիստում 60 մլն եվրո վերցրեց, ինչ-որ ճանապարհաշինության համար․ դրանից առաջ էլ 236 մլն էր վերցրել։ 5 մլն դոլար պետք է հատկացնեն մի քանի փողոցի  ասֆալտին, Նիկոլը մանրակրկիտ թվարկում է էդ փողոցները, դրանցում ապրողներին, բայց նույն նիստում 100 մլն դոլար վարկ է վերցնում ասֆալտի անվան տակ ու թաքուն, չքննարկվող հարցով։ 6 մլրդ դոլար շատացրել եք պետական պարտքը, դա մեր երկրում ի՞նչ զարգացում ա ապահովել, ի՞նչ ծրագիր է իրականացվել, արդյունավետության ի՞նչ ցուցանիշ ունեք։ Մեզ հայտնի չէ։ Կոնկրետ ցուցանիշն այն է, որ քո թոշակը բարձրացել ա 5-6 հազար դրամով, քո անունով պարտքն ավելացել ա ու դարձել 3800 դոլար․ ցուցանիշն էս ա։ Ցուցանիշն էն ա, որ թոշակը բարձրանում ա կոպեկներով, բայց պարտքը՝ կրկնակի։ Հլը էդ 11,5 մլրդ դոլար պարտքը հուլիս ամսվա թիվն է, դրանից հետո էլի են վերցրել, միայն նախորդ երկու նիստերում արդեն 200 մլն-ն անցնում է։ Ու էսքանից հետո վրադ մունաթ են գալիս, թե՝ աննախադեպ ենք։ Այո, աննախադեպ բարձրացնում եք ոստիկանության պարգևավճարները, աշխատավարձերը բարձրացնում եք, դատավորներինը, դատախազներինը, քննչական կոմիտեի ծառայողներինը ու քաղաքացուն ասում եք՝ էդ պարտքը, որ քո անունով վերցնում եմ, քեզ համար եմ անում։ Էդ որ Աննա Վարդապետյանի ղեկավարած կառույցը կրկնակի ա վարձատրվում, որ ԱԺ նախագահը մի քանի ավտոյով ա ման գալիս, որ վարչապետի, Ազգային ժողովի նախագահի, էն մեկէլ մարդու, որ անունն էլ ենք մոռանում, ՀՀ նախագահ ա աշխատում, այ նրա, այս բոլորի ընտանիքի անդամները որ թանկարժեք ու արտոնյալ պայմաններով բյուջեի հաշվին բժշկական սպասարկում են ստանում, դա էլ ա քեզ համար, ժողովուրդ ջան։
Կարճ ասած՝ թմամոլն ու խաղամոլը ոնց է, որ մտնում են էդ գործի մեջ ու չեն կարողանում դուրս գալ, լիքը բաներ են կորցնում, մինչև կամ օգնող, փրկող լինում է կամ էլ կործանվում են հավերժ։ Սրանք այ էդ թմրամոլի ու խաղամոլի պես են, չեն կարողանում դադար տալ․ Ու բոլոր հարցերում է էդպես՝ հող հանձնելուց մինչև պարտք վերցնել։ Բայց տարբերությունն այն է, որ եթե թվարկածս առաջին դեպքերը անհատ մարդիկ են, որ կարող են վնաս տալ իրենց, հարազատներին, սրանք վնաս են տալիս պետությանը, ժողովրդին, իսկ իրենք՝ հարստանում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>