Ավելի քան 850 հայկական բեռնատար սպասում է Վերին Լարսի անցակետի բացմանը
Դիտել նաև
Լարսը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վերին Լարսի անցակետը փակվել է բքի և ձնահոսքի վտանգի պատճառով
Բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. վարորդը հոսպիտալացվել է
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Ավելի քան 850 հայկական բեռնատար թե՛ ՌԴ–ի, թե՛ Վրաստանի ուղղությամբ այս պահին Վերին Լարսի անցակետում սպասում է ճանապարհի բացմանը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Ռուսաստանում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
«Այս պահին դեպի ՌԴ ուղղությամբ ճանապարհին ունենք մոտ 700 բեռնատար, իսկ հակառակ ուղղությամբ` 150 բեռնատար»,–ասաց նա։
Վահան Հակոբյանը տեղեկացրեց, որ Խաչի լեռնանցքի հատվածում ձնահոսքի վտանգը վերանալուն պես վրացական կողմը կսկսի մաքրման աշխատանքները, և եթե կրկին տեղումներ չլինեն, ճանապարհը հնարավոր կլինի բացել:
Նշենք, որ ռազմավիրական ճանապարհով բոլոր տեսակի ավտոտրանսպորտի երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է երեկվանից։ Պատճառը եղանակի վատթարացումն է։

