ԵՄ դիտորդներն այցելել են Սոթքի հանք, բայց ջնջել են այդ մասին հրապարակումը
- Telegram
- Skype
- ВКонтакте
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- Viber
ԵՄ դիտորդները X–ի միկրոբլոգում տեղեկացրել են Հայաստանի Գեղարքունիքի մարզ կատարած իրենց այցի մասին, սակայն հետո ջնջել այդ մասին հրապարակումը, գրում է «Սպուտնիկ Արմենիա»-ն: «ԵՄ կենտրոնակայանի համակարգողները երեկ միացել են EUMA պարեկությանը Գեղարքունիքի մարզում։ Անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականությունը գործողության մեջ է, քննարկվում է, թե ինչպես է առաքելությունը գործելու ապագայում»,- ասվում էր հաղորդագրության մեջ։ Առաքելության հրապարակած լուսանկարներից պարզ է դառնում, որ դիտորդները եղել են Սոթքի հանքում, որի մեծ մասը 44-օրյա պատերազմից հետո հայտնվել է ադրբեջանական վերահսկողության տակ։
Հիշեցնենք` 2023–ի փետրվարի 20-ից ՀՀ–ում 2 տարով եվրոպական առաքելություն է տեղակայվել։ Թեև ԵՄ առաքելությունը համարվում է քաղաքացիական, բայց անդամներից 50–ը ժանդարմներ են։