ԵՄ-ն միջամտո՞ւմ է Հայաստանի խորհրդարանական ընտրություններին Քոչարյանի ու Փաշինյանի մեծ տարբերությունը՝ մեկ ելույթում Քննարկում՝ Հանրապետության տոնի առիթով
28
Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի աթոռին նստած անձի բերանով ադրբեջանցիների «էստի՛ համեցեք» է անում Ալեն Սիմոնյանի խոսքերը սնում են ադրբեջանական դիվանագիտական օրակարգը․ Մետաքսե Հակոբյան «3+3» ձևաչափն արդեն ապացուցել է իր արդյունավետությունը․ Լավրով Արցախի բռնի տեղահանված ժողովուրդը զրկված է սեփական հողի վրա ապրելու և արարելու, դարերով իր հավատքով կերտած մշակույթը պահպանելու և զարգացնելու իրավունքից. Գարեգին Երկրորդ կաթողիկոս Թմրամոլություն և խաղամոլություն․ ինչպես ստրկացնել հպարտ քաղաքացուն Պլանավորվում է Փեզեշքիանի այցը Հայաստան Հայաստանը պատրաստ է հյուրընկալել «3+3» ձևաչափով հերթական նախարարական հանդիպումը. ԱԳՆ Ես 1% շանս կտամ, որ ՔՊ-ն կարողանա վերարտադրվել. Արթուր Պարոնյան. News.am Արցախի ժողովրդի և ղեկավարության պահանջը քաղաքական չէ, մարդկային պահանջ է՝ հիմնված միջազգային իրավունքի վրա. Վարդան Օսկանյան Հայաստանի պետական պարտքն ապրիլի վերջի դրությամբ 13,6 մլրդ դոլար է Պատերազմ Արցախում
Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի աթոռին նստած անձի բերանով ադրբեջանցիների «էստի՛ համեցեք» է անում ԵՄ-ն միջամտո՞ւմ է Հայաստանի խորհրդարանական ընտրություններին Որևէ ծառայության դիմաց հուշանվերային թղթադրամներով վճար ստանալու դեպքում անմիջապես ահազանգեք՝ 102 Ալեն Սիմոնյանի խոսքերը սնում են ադրբեջանական դիվանագիտական օրակարգը․ Մետաքսե Հակոբյան Այս հայտարարությամբ նա աշխարհին ուղերձ է հղում՝ որ հայ ժողովուրդը պատրաստ է ուրանալ իր ցավը, իր կորուստը, իր հիշողությունը՝ հանուն մի քանի կոպեկի ՔՊ-ի բուրժուականացումն ու ընտրությունները (տեսանյութ) Երևանի քաղաքապետարանի մասնաշենքերից մեկում խուզարկություն է կատարվում 18+․ համացանցում հայհոյում են Ալեն Սիմոնյանին՝ Ադրբեջանի հետ առևտուր անելու խոսքին ի պատասխան Քոչարյանի ու Փաշինյանի մեծ տարբերությունը՝ մեկ ելույթում «3+3» ձևաչափն արդեն ապացուցել է իր արդյունավետությունը․ Լավրով Դատախազությունը հրաժարվեց Վահագն Վերմիշյանի դեմ հայցից Քննարկում՝ Հանրապետության տոնի առիթով «Բաստարդների հեղափոխությունը» Պատվիրատուները նույնն են․ Զախարովան Երևանում Լավրովի այցի դեմ բողոքի ակցիայի մասին Գեղարքունիքում մայրը երեխային մահացած է հայտնաբերել Միկոյան փողոցում տնկված «բարձրարժեք, թանկարժեք» 26 սոսիներից 13-ը չորացել են, ևս 3-ը «մահամերձ են». ակտիվիստ Արցախի բռնի տեղահանված ժողովուրդը զրկված է սեփական հողի վրա ապրելու և արարելու, դարերով իր հավատքով կերտած մշակույթը պահպանելու և զարգացնելու իրավունքից. Գարեգին Երկրորդ կաթողիկոս «Մայր Հայաստան» ավագանու անդամի առաջարկով թիվ 156 դպրոցն այսուհետ կկրի Զորայր Խալափյանի անունը (տեսանյութ, լուսանկար) Առաջիկայում նախատեսվում է խոշոր մարդասիրական ակցիա. Զախարովան՝ արցախցիների մասին Թմրամոլություն և խաղամոլություն․ ինչպես ստրկացնել հպարտ քաղաքացուն Լրիվ բառդակ վիճակ է. ի՞նչ գործ ունի ադրբեջանցին բեռ բերի, տանի. բեռնափոխադրող (տեսանյութ) Մայիսի 27-ի կեսօրից հետո, 28-31-ին գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում, այդ թվում նաև Երևանում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Երկու դպրոցահասակ աղջիկների մահվան վթարի գործով կվադրոցիկլի վարորդը կալանավորվեց Դատարանը 2-րդ անգամ է անվավեր ճանաչում կարմիր գծերի թանկացումը. քաղաքապետարանի խորամանկությունը (տեսանյութ) Պատմամշակութային մեծ արժեք ներկայացնող եռաթռիչք կամուրջը փլուզվում է (տեսանյութ) Պլանավորվում է Փեզեշքիանի այցը Հայաստան ՔԿ-ից 590 հազար դոլար հափշտակողը նախարարի կուրսեցի՞ն է․ «Իրավունք» ՔՊ-ֆիկացում, նիկոլաֆիկացում, թրքաֆիկացում․ «Կարճ ասած» Հայաստանը պատրաստ է հյուրընկալել «3+3» ձևաչափով հերթական նախարարական հանդիպումը. ԱԳՆ Շենգավիթում տղամարդը կացնով հարձակվել է շտապօգնության բժիշկների վրա

Փաշինյանը հող պահո՞ղ է, դե թող պահեր. Արցախը հանձնելուց հետո Հայաստանն էլ չի կարողանում պահել. Աննա Գրիգորյան (տեսանյութ)

Շաբաթ օրը Նիկոլ Փաշինյանն այցելել էր Սյունիքի մարզ. նա Կապանում մասնակցել է Ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի ստորաբաժանման գործարկմանը նվիրված միջոցառմանը, ապա շրջել Կապանի թիվ 10 մանկապարտեզում, հիացել նոր հիմնանորոգված մանկապարտեզով, ստուգել մանկապարտեզի սանհանգույցի ծորակների աշխատանքը և պատերի գույնը։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ԱԺ «Հայաստան» խմբակցության» պատգամավոր Աննա Գրիգորյանը, որ պատգամավոր է ընտրվել հենց Սյունիքի մարզից, մանկապարտեզ այցելած Նիկոլ Փաշինյանին կոչ արեց գնալ Կապան համայնքում գտնվող Ներքին Հանդ գյուղ և տեսնել ադրբեջանական զորքի կողմից երեք ուղղությամբ շրջափակված այդ գյուղն ու Սյունիքի մարզի իրական վիճակը։
«Օրինակ՝ այն ճանապարհը, որով Փաշինյանն անցել է, գտնվում է Կապանի օդանավակայանի կողքին, որը գտնվում է ադրբեջանցիների դիրքերից մի քանի մետր հեռավորության վրա, ուստի ծիծաղել կարելի է, անվտանգային նման խնդիրների առկայության դեպքում՝ այն ամենը, ինչը ցուցադրում են… Խնդրահարույց է, որ այս իրականությունն է նա փորձում հրամցնել ժողովրդին, ցույց տալ, թե իբր մեր երկրում ամեն ինչ նորմալ է»,- ասաց Գրիգորյանը։
Պատգամավորը մանկապարտեզի ծորակների որակն ու վարագույրի գույնը ստուգող Փաշինյանին հիշեցրեց՝ Սյունիքի քթի տակ ադրբեջանա-թուրքական տանդեմը օրերս ավարտեց հերթական զորավարժությունները՝ F-16 կործանիչների ներգրավմամբ, իսկ նման սպառնալիքների դեպքում հասարակության ուշադրությունը մանկապարտեզի ծորակով կամ նորոգված պատով շեղելն ուղղակի դիվերսիա է սեփական ժողովրդի նկատմամբ։
«Սա հատուկ դիվերսիա է մեր ժողովրդի նկատմամբ, որպեսզի մարդիկ ամբողջությամբ չընկալեն այն անվտանգային խնդիրները՝ ռիսկերը, որոնք կան»,- ասաց Գրիգորյանը՝ շեշտելով՝ երկրի իշխանության ղեկավարի թիվ մեկ խնդիրը պետության տարածքային ամբողջականության պահպանումն է, հակառակ պարագայում, մի սովորական ցեխի պետն էլ կարող էր մանկապարտեզ կամ դպրոց նորոգել։
Ինչ վերաբերում է փաշինյանական նոր հայեցակարգին, որով, ինչպես հայտարարում է Փաշինյանը, պետք է լուծենք մեր առջև ծառացած խնդիրները՝ հայրենիքը՝ պետությունն է կոնցեպտով, Աննա Գրիգորյանն այդ կոնցեպտը համեմատեց պատմական և իրական հայրենիքների միջև փաշինյանական ջրբաժանների հետ։
«Իրական, փաստացի գոյություն ունեցող Արցախը դարձրել է պատմական հայրենիք, հիմա եկել ասում է՝ եկեք չմտածենք պատմական հայրենիքի մասին։ Ինքը այդ հայրենիքը հանձնել է, հիմա եկել խոսում է, որ պետք է մտածենք միայն այն ամենի մասին, ինչը կարող ենք պահել։ Փաշինյանն իրավունք չունի հայրենիքի մասին խոսել։ Փաշինյանը հետևողականորեն մտածել է, որ Արցախը բեռ է և պետք է ազատվել Արցախից, և դա արել է իր քայլերով»,- ասաց Գրիգորյանը։
«Դե հող պահող էիր, պահեիր։ Փաստ է, որ չի՛ կարողանում. նա ոչ Արցախն է կարողացել պահել, ոչ Հայաստանն է կարողանում պահել»,- ասաց Գրիգորյանը՝ շարունակելով՝ Փաշինյանը ոստիկանությանը, դատավորներին, քննիչներին բարձր աշխատավարձեր է տալիս՝ իր համար հաճելի որոշումներ ու գործողություններ ստանալու համար, բայց Արցախը հանձնելուց հետո նա հանգիստ չի ապրելու։
«Փաշինյանը հանգիստ չի ապրում։ Իր իշխանությանը սպառնացող վտանգներ է տեսնում. տեսեք, թե ինչպիսի անվտանգային համակարգ է ստեղծել իր շուրջ։ Գիտեք՝ պետք է լինել ԱԺ-ում, երբ նա գալիս է պատգամավորների հետ հարցուպատասխանի. անվտանգության այնքան աշխատող կա։ Այդ պատկերը Փաշինյանի վախերի արտացոլումն է։ Փաշինյանի վախերն օբյեկտիվ են. ինքը հո լա՞վ գիտի, թե ինչ է արել, ինքն այդ ճակատագրից պրծում չունի, ինքն այդ ճակատագրով է ապրելու»,- ասաց Գրիգորյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan