Էրդողան. «Միայն Ռուսաստանը կարող է լուծել ղարաբաղյան հարցը»
Դիտել նաև
ԱԺ նախագահը ընդունել է Վլադիմիր Վարդանյանի հրաժարականի դիմումը
Փետրվարի 28-ից բանակի բոլոր ստորաբաժանումները գտնվում են մարտական պատրաստության վիճակում. Էրդողան
Ըստ ամերիկյան The Washington Post-ի՝ Վաշինգտոն այցի ընթացքում Ալիևի թիկնապահները «իրենց վատ են պահել»
Քրեական գործի քննությունը տապալված է. նախկին ոստիկանապետին դատարան չեն կարողանում բերել
Իրանի շուրջ ԱՄՆ-ին հակադրվում են Ռուսաստանն ու Չինաստանը. ի՞նչ զարգացումներ սպասել
Միայն Ռուսաստանը կարող է լուծել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, ուստի այդ հարցը վերստին կբարձրացվի Սոչիում Վլադիմիր Պուտինի հետ այսօր կայանալիք հանդիպման ժամանակ: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Ավելի վաղ ես քննարկեցի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Պուտինի հետ, եւ նա ինձ ասաց, որ Ռուսաստանը անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի լուծի այդ խնդիրը»: Կրկին կոչ եմ անում ՌԴ նախագահին ավելի ուշադիր լինել հինգ շրջանների վերադարձի հարցին, քանի որ Ռուսաստանը միայն կարող է լուծել այդ խնդիրը - ասել է Էրդողանը:
Zham.am

