Կպատժի՞ Պուտինը Ալիևին Յալթայում տեղի ունեցած միջազգային կոնֆերանսին մասնակցել է «Մայր Հայաստանի» ներկայացուցիչը․ «Ցայգ» ՀԸ անդրադարձը Եկեղեցին չպետք է տրվի սադրանքի, մտնի ատելության դաշտ. Ստեփան Դանիելյան (տեսանյութ)
11
Մեծ շքախմբով Փաշինյանը մտնելու է Ավինյանի հետևից․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Ի դեպ, նկատել եք, որ նախաձեռնողների թիրախավորումից դուրս են մնացել ՔՊ պատգամավորներն ու «անկախները» ՆԱՏՕ–ն ոչ մի լավ բան չի խոստանում Հարավային Կովկասի անվտանգության համար․ Զախարովա (տեսանյութ) Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցը` իմպիչմենթի հարցով քննարկումից հետո (տեսանյութ) Դատապարտում ենք ՀՀ իշխանությունների կողմից կազմակերպված հարձակումը Կաթողիկոսի և Եկեղեցու վրա․ Սինջար եզդիների ազգային միավորում Հավատում ենք՝ ձեզ հետ միասին, առանց ընդվզումների պիտի կարողանանք հաղթահարել այս դժվարությունը. Վեհափառ (տեսանյութ) Հազարավոր քաղաքացիներ շունչները պահած լսեցին Ամենայն Հայոց Կաթողիկոսի հորդորը Քաղաքացիները հավաքվել են օդանավակայանում՝ դիմավորելու Կաթողիկոսին Իր ընտանիքի հարցն է․ Ի՞նչ է ասել Նիկոլն իր թիմակիցներին եկեղեցու հարցով․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Հայ առաքելական եկեղեցին ունի ավելի շատ պաշտպաններ, քան որևէ մեկը կարող է պատկերացնել. Իշխան Սաղաթելյան Պատերազմ Արցախում
ՀՀ-ն Նարեկ Մանթաշյանին կվճարի փոխհատուցում․ Ալեքսանդր Կոչուբաև Փաշինյանը գիժ չի խաղում․ նա իրականում հոգեկան խնդիր ունի․ «գժի թուղթ» ունեցողը չպետք է պաշտոն զբաղեցնի Ստի ու խաբեության արդյունքը (տեսանյութ) Մանկական երկաթուղին դարձել է ավերակ․ վարձակալը 10 տարի ոչինչ չի անում․ Արշակ Սարգսյան (տեսանյութ) Ստացվեց 34 անբավարար թիվը, և ի՞նչ «Խստօրէն դատապարտելով այս եղկելի յայտարարութիւնները, մեր ամբողջական զօրակցութիւնն ենք յայտնում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն, Ամենայն հայոց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսին եւ Եկեղեցու միւս բոլոր սպասաւորներին» Մեծ շքախմբով Փաշինյանը մտնելու է Ավինյանի հետևից․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Ամերիաբանկը միացել է Մոսկվայում առաջին անգամ անցկացվող TOON EXPO-ին Ու էսքանից հետո զարմանում եք, որ էս օրին ե՞նք․ «Կարճ ասած» Ի դեպ, նկատել եք, որ նախաձեռնողների թիրախավորումից դուրս են մնացել ՔՊ պատգամավորներն ու «անկախները» CCAF-ը խստորեն դատապարտում է այս անընդունելի ճնշումները, որոնք հակասում են Եկեղեցու և Պետության բաժանման հիմնարար սկզբունքին Վարչախումբը հոգեվարքի մեջ է. Վահագն Մելիքյան Կպատժի՞ Պուտինը Ալիևին Ճամբարակում տեղի ունեցած պшյթյnւնի հետևանքով զnhերի թիվը հասել է չորսի ՆԱՏՕ–ն ոչ մի լավ բան չի խոստանում Հարավային Կովկասի անվտանգության համար․ Զախարովա (տեսանյութ) Հուսով ենք՝ Բաքուն և Երևանը կհասկանան ագրեսիվ դաշինքների հետ փոխգործակցության խորացման ռիսկերը․ Զախարովա Փաշազադեի հանդեպ դրական վերաբերմունք ունի ադրբեջանցիների միայն 0,22%-ը․ Արտյոմ Տոնոյան Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցը` իմպիչմենթի հարցով քննարկումից հետո (տեսանյութ) Պրեմիերա. Սիլվա Հակոբյան- «Իմ սիրուն աղջիկ» ՀՀ մաքսային ծառայությունը նպատակահարմար չի համարել հայկական բեռնատարների՝ հայ-վրացական սահմանի հատումը. ՊԵԿ Հոսպիտալացվածների թիվը հասել է 11-ի Ապահովագրական ընկերությունները հրաժարվում են գյուղատնտեսների հետ պայմանագրեր կնքել․ Գառնիկ Դանիելյան Հունիսի 12-ին տեղ տեղի է ունենալու Վաղարշապատ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունները․ Սևակ Խաչատրյան Դատապարտում ենք ՀՀ իշխանությունների կողմից կազմակերպված հարձակումը Կաթողիկոսի և Եկեղեցու վրա․ Սինջար եզդիների ազգային միավորում Նոր Հայաստան, նոր երանիներ Ո՞ր ժողովրդին նկատի ունեն իրենք... Ստեփան Դանիելյան Նիկոլ Փաշինյանը 6 միլիոն դրամ նվիրատվություն է ստացել Աննա Հակոբյանից Ճամբարակում զոհերի թիվը հասել է 3-ի Բրյուսովի անվան համալսարանի դասախոս Էռնեստ Ավանեսովին ազատել են աշխատանքից Ճամբարակում պայթյունից հետո բռնկված հրդեհի հետևանքով հոսպիտալացվել է 9 տուժած

Այդ մարդու քաղաքականությունը Հայաստանի ոչնչացումն է. Ստեփան Դանիելյան

Անդրադառնալով Փաշինյանի հակառուսական հայտարարություններին ու ռուսական կողմի արձագանքից հետո հայկական կողմին ուղղված հնարավոր պատժիչ գործողությունների վերաբերյալ հարցին՝ քաղաքագետ Ստեփան Դանիելյանը համոզմունք հայտնեց, որ այդ երկիրը դա կանի ո՛չ անմիջական:
«Եթե Ռուսաստանը ցանկանա Հայաստանի նկատմամբ պատժիչ գործողություններ իրականացնել, ապա նա ընդամենը կարող է չխառնվել ու թույլ տալ, որ դրանք իրականացնեն Ադրբեջանն ու Թուրքիան: Այսինքն, անգամ ցանկության դեպքում, այդ երկիրն ինքնուրույն որևէ գործողություն անելու անհրաժեշտություն չունի»,-168.am-ի հետ զրույցում ասաց Դանիելյանը:
Անդրադառնալով Հայաստանի ներկա իշխանությունների՝ ժամանակ առ ժամանակ քաղաքական վեկտորը փոխելու մոտեցմանը՝ քաղաքագետը շեշտեց, որ ո՛չ Արևմուտքը, ո՛չ ԱՄՆ-ը չեն խոստանում, որ ՀՀ ուղղությամբ թուրք-ադրբեջանական տանդեմի հնարավոր հարձակման դեպքում իրենք ռազմական միջամտություն կցուցաբերեն: Այս պարագայում, ըստ Դանիելյանի, Փաշինյանի գործողությունները, «ավանտյուրա և Հայաստանը ոչնչացնելու քաղաքականությունից» բացի, այլ ձևով հնարավոր չէ բնութագրել:
«Հարավային Կովկասում և՛ Ռուսաստանը, և՛ Իրանը, և՛ Թուրքիան շահագրգռված չեն, որ Արևմուտքը մուտք գործի տարածաշրջան: Իսկ այն երկիրը, որը նպաստի դրան՝ դառնալու է այդ երեք պետությունների թշնամին: Ժամանակին՝ 2008 թվականին, Վրաստանը դա արեց, հետևանքները տեսանք, հիմա փորձում է անել Հայաստանը: Էլի հետևանքները տեսնում ենք՝ Արցախում հարված ստացանք, հայաթափվեց, և այլն: Դա չի նշանակում՝ Արևմուտքը վատն է, Ռուսաստանն ու Իրանը լավն են: Քաղաքականության մեջ լավ ու վատ չկա, կա իրականություն: Իրականությունն էլ այն է, որ ով փորձել է փոխել այդ վեկտորը՝ պատժվել է:
Այս մարդը (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին) ծառայում է դրսի շահերին՝ Հայաստանի դեմ: Դրսում պետք է, որ այստեղ մեծ պատերազմներ լինեն, մեզ պետք է, որ ոտատակ չլինենք այդ պատերազմներին: Այս մարդու քաղաքականությունը Հայաստանի ոչնչացման քաղաքականությունն է՝ առանց անգամ որևէ վեկտորի»,-ասաց քաղաքագետը:
Իրանը մեկ անգամ չէ հայտարարել տարածաշրջանում արևմտյան ուժեր ներգրավելու անթույլատրելիության մասին՝ շեշտելով, որ դա կարող է ուղիղ սպառնալիք դառնալ իր անվտանգության համար:
Այս համատեքստում, անդրադառնալով ՀՀ տարածքում, մասնավորապես՝ Եղեգնաձորում ԵՄ դիտորդական առաքելության հերթական օպերատիվ շտաբ բացելու փաստին, Ստեփան Դանիելյանը տեսակետ հայտնեց, որ Փաշինյանը գնում է այն ուժերի կողմը, որոնք որևէ հստակ քայլ ու անգամ խոստում չեն տվել՝ Հայաստանին պաշտպանելու: Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին՝ քաղաքագետն ուշադրություն հրավիրեց, որ այդ երկիրն այժմ էլ որևէ քայլ չի իրականացնում՝ Միջերկրական ծովի ափին գտնվող ու իր դաշնակիցը համարվող Իսրայելին պաշտպանելու ուղղությամբ:
«Ո՛չ վերջերս Իրանի նախագահը Հայաստանի ավանտյուրիստին, որը հիմա վարչապետ է աշխատում, շատ կոնկրետ զգուշացրել է, որ որևէ երրորդ ուժի մուտքը տարածաշրջան՝ անընդունելի է: Եթե Հայաստանը փորձում է մտնել ՆԱՏՕ, դա Իրանի համար թշնամական կառույց է, բնականաբար, այդ երկրի կողմից կլինի համապատասխան արձագանք»,-ասաց քաղաքագետը՝ շեշտելով, որ Սյունիքի հայկական մնալու համար Հայաստանը պարտական է հենց Իրանին:
Անդրադառնալով ԵՄ-ին առավել մոտ լինելու՝ Ստրասբուրգում Փաշինյանի հայտնած պատրաստակամությանը՝ քաղաքագետը մոտեցումն անվանեց «ապուշ» դիտարկում և օրինակ բերեց մի շարք այլ երկրների անցած ճանապարհը: «Ուկրաինան, որը գտնվում է Եվրոպայի գրեթե կենտրոնում, ունի ԵՄ և ՆԱՏՕ անդամ հարևաններ, դարձա՞վ ՆԱՏՕ անդամ: Ընդ որում, Ուկրաինան Թուրքիայի և Իրանի պես հարևաններ չունի: Վրաստանը, որ ունի Սև ծով, դարձա՞վ ՆԱՏՕ-ի կամ ԵՄ անդամ: Բա ինչպե՞ս են պատկերացնում, որ Հայաստանը կարող է դառնալ: Դա հիմարագույն մոտեցում է: Կան նաև հավատացողներ, որ կա «Վիլսոնի» վճիռ, ու Արևմտյան Հայաստանի մի մասը բերելու և հետ են տալու: Այդ հարցերը շահագործողներին պետք է պատժել, իսկ պարզապես հավատացողներին թույլ չտալ, որ որևէ լսարան կարողանան ձեռք բերել իրենց պարզունակ մտածողությամբ»,-ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan