Սուրբ եկեղեցու բակն արյա՞մբ եք ուզում լցնել․ Հայր Ասողիկը պատասխանել է Փաշինյանին ՔՊ-ն 9% քվե ստանալով ու փոքրամասնության «իշխանություն» լինելով զբաղված է Երևանի բյուջեն խժռելով Իշխող լակոտոկրատիայի ռեսուրսը ատելությունն է
10
Չարիքն` ընդդեմ Հայաստանի Համաձայնությունը կա՛, Փաշինյանը գաղտնի է պահում. Երվանդ Բոզոյան Անընդունելի է ՀՀ իշխանության՝ եկեղեցականների հանդեպ ստեղծած մթնոլորտը․ Արամ Ա-ն նիստ է գումարել Ծանրագույն հանցագործության կդիմի Փաշինյանը. հետևանքները շատ լուրջ են լինելու. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Կաթողիկոսին պաշտպանելով` պաշտպանում ենք ՀՀ-ն թուրք-ադրբեջանական օրակարգի սպասարկումից․ Անդրանիկ Թևանյան Մոսկվան պատրաստվում է լուրջ քայլեր ձեռնարկել Ալիևի դեմ Մայր Հայաստանը միակն է, որ իշխանությանը ստիպում է հաշվի նստել քաղաքացու դժգոհության հետ «Մայր Հայաստանի» ներկայացուցիչը մասնակցել է Յալթայում տեղի ունեցած միջազգային կոնֆերանսին (լուսանկար) Վախի աչքերը մեծ են լինում, բերանը՝ գարշահոտ, սիրտը՝ թպրտացող Փաշինյանի ավտոշարասյան կամ դրա ընթացքի պատճառով էլի մարդ է տուժել. «Հրապարակ» Պատերազմ Արցախում
Մարդիկ անգամ զուգարանի խնդիր ունեն․ ավագանու անդամ Արմենակ Դաինելյանը հանրակացարանի խնդիրների մասին (տեսանյութ) ՀՀ իշխանությունը չի հայտնում Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսության բացման ձգձգման պատճառը Կանադահայոց Թեմը զորակցում է Կաթողիկոսին Արմեն Չարչյանը չի ազատազրկվի․ փաստաբան Փաստորեն դեռ երես ունեն ու համարձակվում են ինչ-որ բան ասել. «Փաստ» Սուրբ եկեղեցու բակն արյա՞մբ եք ուզում լցնել․ Հայր Ասողիկը պատասխանել է Փաշինյանին «Նիկոլ Փաշինյանը փորձում է սադրել Եկեղեցուն». «Փաստ» ԱԳՆ-ն 43 մլն դրամ է հատկացրել ` 2 օրվա ընդմիջման սեղանի համար Ատելության անատոմիան և «ցանածը» քաղելու հեռանկարը. «Փաստ» Չարիքն` ընդդեմ Հայաստանի Իմպիչմենտի գործընթացն օդից կախված է Իշխանության մեջ կան մարդիկ, որ Հայ Առաքելական եկեղեցու հետևորդներ չեն և կակտիվացնեն հակաքարոզը Համաձայնությունը կա՛, Փաշինյանը գաղտնի է պահում. Երվանդ Բոզոյան Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ զորավարժություններ են անցկացնելու Նախիջևանում Սեյրան Օհանյանի և Արծվիկ Մինասյանի դեմ քրգործ են ուզում հարուցել Արմեն Աշոտյանը կմնա տնային կալանքի տակ Կուսակրոնությունը իբր խախտած հոգևորական և թուրքի գործակալ իշխանավոր․ ո՞րն է ավելի վտանգավոր․ «Կարճ ասած» Արզնիում հնչած կրակnցներին մասնակից են եղել Ռոմանոս Պետրոսյանի քեռին և Նիկոլ Փաշինյանի օգնականի եղբայրը Անընդունելի է ՀՀ իշխանության՝ եկեղեցականների հանդեպ ստեղծած մթնոլորտը․ Արամ Ա-ն նիստ է գումարել ԱԳՆ-ն աշխատանքից հեռացրել է Փաշինյանի առջև դրոշը գլխիվայր դրած աշխատակցին Մերժում ենք այն իշխանությանը, որը հայհոյում է սեփական հոգևոր ժառանգությունը․ Վրաստանի հայ համայնք Ես չեմ բացառում որևէ ստորություն Հայ Առաքելական Եկեղեցու դեմ․ Արթուր Խաչատրյան Ավտովթարը տեղի է ունեցել կառավարական ավտոշարասյան անմիջապես թռիչքաձև անցման հետևանքով. հայտարարություն Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է ԱՄԷ Երևանի օդը աղտոտող հանրային տրանսպորտ, որի համար այժմ պետք է վճարենք ավելի թանկ (տեսանյութ) Ջրահեռացման և կոյուղատար համակարգերի տոտալ բացակայություն Սարի թաղում (տեսանյութ) Ծանրագույն հանցագործության կդիմի Փաշինյանը. հետևանքները շատ լուրջ են լինելու. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) ՔՊ-ն 9% քվե ստանալով ու փոքրամասնության «իշխանություն» լինելով զբաղված է Երևանի բյուջեն խժռելով Կաթողիկոսին պաշտպանելով` պաշտպանում ենք ՀՀ-ն թուրք-ադրբեջանական օրակարգի սպասարկումից․ Անդրանիկ Թևանյան «Հայաստան»-ը կապահովի պակասող 28 ստորագրությունն իմպիչմենտի գործընթացի համար. խմբակցության ղեկավար

Փաշինյանը Ստրասբուրգում հաստատել ու համակարգել է ՀՀ-ի արտաքին վեկտորի փոփոխության կուրսը (տեսանյութ)

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն։

Հոկտեմբերի 17-ին Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ Եվրախորհրդարանում, որը ոչ միայն գիծ գծեց 2021 թվականին ԵՄ հովանավորությամբ սկսված՝ Ադրբեջանի հետ բանակցային գործընթացին, այլ հստակ ուրվագծեց Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները, ինչպես նաև հստակ ցույց տվեց պաշտոնական Բաքվի հետ բանակցություններում առկա խնդիրները։

Այսպիսով, Նիկոլ Փաշինյանի ելույթում մենք ոչ միայն նորից լսեցինք, որ ՀԱՊԿ-ն ու «անվտանգային դաշնակիցները», այսինքն՝ Ռուսաստանը, չօգնեցին Հայաստանին, երբ Ադրբեջանը 2021 թվականի մայիսին օկուպացրեց Հայաստանի մի շարք տարածքներ, այլ նաև Եվրախորհրդարանի ամբիոնից գնահատական տվեց, որ այս ագրեսիայի և ադրբեջանական բանակի հետ Հայաստանին միայնակ թողնելու նպատակը ՀՀ անկախությունը ոչնչացնելու ցանկությունն էր՝ հասնելու համար երկրում խամաճիկ իշխանության ձեւավորմանը։ Այսինքն՝ Բաքվին ու Մոսկվային մեղադրեցին Հայաստանում ռազմական ագրեսիայի միջոցով բռնի իշխանափոխություն իրականացնելու փորձի մեջ։

Ավելին, Փաշինյանի ելույթից հայտնի դարձավ, որ Հայաստանի ղեկավարությունը կարծում է, որ սեպտեմբերի 19-ից 23-ը Երևանում տեղի ունեցած բողոքի ցույցերը դաշնակիցների՝ երկրում իշխանություն փոխելու և «հայկական ժողովրդավարությունը ոչնչացնելու» ցանկության դրսեւորումն էին։

Փաշինյանի ելույթը կարող է ընկալվել նաև որպես արտաքին քաղաքականության ոլորտում սեփական սխալների ամրագրում և կոչ ԵՄ-ին, ընդհանրապես, և Եվրախորհրդարանին մասնավորապես՝ «աջակցել հայկական ժողովրդավարությանը» և Բաքվին բերել բանակցությունների սեղանի շուրջ «փաստաթուղթ ստորագրելու համար», ճանաչելու համար Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը»։

Փաշինյանի ելույթի այն հատվածը, որտեղ նա վերահաստատեց իր պատրաստակամությունը՝ «անկլավների թեմայի շուրջ բանակցել» (այլ կերպ ասած՝ «անկլավները» հանձնել Ադրբեջանին), կրկին ցույց տվեց իշխանամետ քարոզչության սնանկությունը, որը Գրանադայում հանդիպումից հետո՝ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի մակարդակով, հասարակությանը համոզում էր, որ նման թեմա, նույնիսկ բանակցությունների օրակարգում, չկար։

Փաշինյանն անձամբ հաստատեց նաև այն, ինչ երկար ժամանակ ասում են Հայաստանում մի շարք քաղաքական ուժերի ներկայացուցիչներ և փորձագիտական հանրության ներկայացուցիչները. Ադրբեջանը շատ յուրօրինակ կերպով է «ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը»՝ պնդելով, որ սահմանազատումը պիտի տեղի ունենան այն քարտեզների համաձայն, որոնք Ադրբեջանը կբերի «խաղաղության պայմանագրի» ստորագրումից հետո։ Փաշինյանի խոսքերն ապացուցում են, որ թեև շատերին սյուրռեալիստական է թվում, սակայն Իլհամ Ալիևը չի ճանաչում ոչ միայն Հայաստանի, այլև Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, քանի որ հրաժարվում է ճանաչել ոչ միայն հայկական 29 800 քառակուսի կիլոմետրը, այլև՝ սեփական 86 600 քառակուսի կիլոմետրը: Ալիևը ցանկանում է սահմանազատում անել իր պայմաններով ու քարտեզներով` դրանից բխող բոլոր հանգամանքներով:

Փաշինյանն իր ելույթը եզրափակեց «Հայաստանի՝ ԵՄ-ի հետ մերձենալու ցանկության մասին» խոսքերով՝ «այնքանով, որքանով դա հնարավոր է համարում Բրյուսելում»։ Այս առնչությամբ ցանկալի կլիներ մեկնաբանություններ լսել հայ և ռուս փորձագետներից, քաղաքական գործիչներից և պաշտոնյաներից, ովքեր, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի վերջին հարցազրույցի այն խոսքերին, թե «Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները չեն վերանայվում», հայտարարեցին, որ «Նիկոլը վերադարձել է արտաքին քաղաքականության ոլորտում ռուսամետ վեկտորին»:

Եվ, ևս մեկ հետաքրքիր նրբերանգ:

Հոկտեմբերի 4-ին և 5-ին Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 3-րդ գագաթնաժողովին։

Հոկտեմբերի 13-ին, ըստ երևույթին, պատճառաբանելով «կարևոր կարևոր անելիքներով»՝ Փաշինյանը հրաժարվեց մասնակցել ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին։

Հոկտեմբերի 16-ին Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ստրասբուրգ՝ հանդիպումներ ունենալու եվրոպացի մի շարք պաշտոնյաների հետ, իսկ հոկտեմբերի 17-ին նախատեսված էր նրա ելույթը Եվրախորհրդարանում։

Ցանկալի կլիներ իմանալ, թե կոնկրետ ի՞նչ է տեղի ունեցել հոկտեմբերի 13-ին, որ պահանջում էր Նիկոլ Փաշինյանի անձնական ներկայությունը Հայաստանում։

Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորը փոխվում է, ու դա արվում է այն պայմաններում, երբ հավաքական Արեւմուտքը չի կարողանում (կամ, պարզապես, չի ցանկանում) երաշխիքներ տալ Հայաստանի անվտանգության եւ տարածքային ամբողջականության համար (էլ չենք խոսում Ղարաբաղ հայերի վերադարձի երաշխիքների մասին)։

Սա միայն հաստատում է այն թեզը, որ կորցնելով Արցախը՝ մենք ոչ միայն չլուծեցինք մեր անվտանգության խնդիրները, այլև այն, որ Հայաստանը շարունակելու է մնալ «քաղաքական տուրբուլենտության» մեջ՝ թույլ տալով հակառակորդի ռազմական ենթակառուցվածքին և զորքերին մոտենալ իր սահմանին։ Այն տարածքում մոտենալ, որը նախկինում վերահսկվում էր Արցախի պաշտպանության բանակի կողմից և հանդիսանում էր Հայաստանի սահմանների լեգիտիմացման համակարգի մասը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan