Ստեփանակերտցի 19-ամյա երիտասարդը կամրջից ցած է նետվել...
- Telegram
- Skype
- ВКонтакте
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- Viber
Հոկտեմբերի 13-ին ստեփանակերտցի 19-ամյա մի երիտասարդ «Բելաջո» ռեստորանի մոտ գտնվող կամրջից ցած է նետվել՝ փորձելով վերջ տալ կյանքին։ Այս մասին հաղորդում է Armlur.am-ը, նշելով, որ տղային տեղափոխել են հիվանդանոց:Տղան անգիտակից վիճակում է: Բժիշկները նրա վիճակը գնահատում են ծանր։ Աղբյուրը նշում է, որ հայտնի չէ, թե ինչն է ստիպել նրան գնալ այդ քայլին։
Մինչդեռ, կարծում ենք, որ դա միանգամայն ակնհայտ է: Համենայն դեպս, դժվար չէ կռահել: Իսկ ի՞նչն է հայրենազրկված մարդուն ինֆարկտի հասցնում: Որքան էլ, որ մեր շուրջը կան բազմաթիվ անձիք, որոնք ձևացնում են, թե չեն նկատում ու չեն հասկանում, թե ինչ աղետ է կատարվել: