Նոյեմբերի 9-ի հայտարարության փոխարեն. ի՞նչի մասին խոսեց Փաշինյանը Սարդարապատում «Թավշյա» հեղափոխությունն ավարտվեց ՄՀՀ–ում․ «Վիվառոն» խաղադրույքներ է ընդունում Կայացել է Տիգրան Ավինյանի հոր դեմ դատական 2-րդ նիստը (տեսանյութ)
30
Երևանի 3 հնավայրերը կառավարման ճգնաժամ են ապրում․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Սրբավայրերի հանդեպ վարչապետի մահացու սերը. Արշակ Սրբազան Պուտինը արցախցիների միջոցով մեսիջ է ուղարկել Ալիևին. Երվանդ Բոզոյան. ուղիղ «Մայր Հայաստան» խմբակցության անդամներն ահազանգի հետքերով «Էրեբունի» թանգարանում են. ուղիղ Ավագանու «Մայր Հայաստանի» անդամները ահազանգի հետքերով «Կարմիր բլուր» հնավայրում են (տեսանյութ) Ալիևն ինտենսիվ պատրաստվում է Փաշինյանի «խաղաղությանը».Ադրբեջանը «Սմերչ» համակարգերի կիրառմամբ զորավարժություններ է անցկացրել Քաղաքային իշխանության ապօրինի, անգրագետ աշխատանքի մասին (տեսանյութ) Պուտինը շնորհավորել է Փաշինյանին Ադրբեջանական զինուժը կրակել է Խոզնավար բնակավայրի ուղղությամբ՝ վնասելով բնակելի տուն (լուսանկար) Փաշինյանի հեռացումը անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Ադրբեջանը հրաժարվել է, որ Խոզնավարի ուղղությամբ իրենք են կրակել. ՀՀ ՊՆ Խաղաղությունը ե՞րբ է սպասվում․ «Կարճ ասած» Պետական պաշտոնյան պետք է լսեր ու տեսներ այն հիմնախնդիրները, որոնք Եկեղեցին տարիներ առաջ բարձրաձայնել էր․ Տեր Ասողիկ Նոյեմբերի 9-ի հայտարարության փոխարեն. ի՞նչի մասին խոսեց Փաշինյանը Սարդարապատում Երևանի 3 հնավայրերը կառավարման ճգնաժամ են ապրում․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) «Թավշյա» հեղափոխությունն ավարտվեց ՄՀՀ–ում․ «Վիվառոն» խաղադրույքներ է ընդունում «Երբ բուժքույրն ուզում էր 5-րդ ներարկումը կատարել, զգացի՝ երեխաս մահացավ»․ «Մուրացան»-ում մահացած փոքրիկի մայր «Մայր Հայաստան» ավագանու անդամները ահազանգի հետքերով Շենգավիթ հնավայր-թանգարանում են (տեսանյութ) Քաղաքական այլասերումը ոչ միայն խոսքի մեջ է, այլ նաև մտքի Սրբավայրերի հանդեպ վարչապետի մահացու սերը. Արշակ Սրբազան Երկրի գլխավոր ցավագարն ամենայն անամnթությամբ հերթական անգամ հարձակում գործեց Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու վրա՝ այն որակելով որպես «չուլան». Գուգարաց թեմի առաջնորդ Արցախի 300 և ավելի եկեղեցիներն ու վանքերը «չուլանացված» էին, դրա համար էլ թուրքին հանձնեց Կայացել է Տիգրան Ավինյանի հոր դեմ դատական 2-րդ նիստը (տեսանյութ) Պուտինը արցախցիների միջոցով մեսիջ է ուղարկել Ալիևին. Երվանդ Բոզոյան. ուղիղ «Օրեր առաջ էլ Փաշազադեն էր թիրախավորել հայոց եկեղեցին»․ Տաթևիկ Հայրապետյան «Մայր Հայաստան» խմբակցության անդամներն ահազանգի հետքերով «Էրեբունի» թանգարանում են. ուղիղ Ավագանու «Մայր Հայաստանի» անդամները ահազանգի հետքերով «Կարմիր բլուր» հնավայրում են (տեսանյութ) Քարվաճառում ականի պայթյունից ադրբեջանցի զինծառայող է մահացել «Մուրացան» հիվանդանոցում 1,5 տարեկան երեխա է մահացել․ մայրը մեղադրում է բժշկին Ադրբեջանը «Սմերչ» համակարգերի կիրառմամբ զորավարժություններ է անցկացրել 1 զոհ, 12 վիրավոր․ խոշոր վթար է եղել Քուչակ գյուղում Ալիևն ինտենսիվ պատրաստվում է Փաշինյանի «խաղաղությանը».Ադրբեջանը «Սմերչ» համակարգերի կիրառմամբ զորավարժություններ է անցկացրել Երևանում 15-ամյա պատանին դանակով հարվածել է 16-ամյա եղբորը Ջնջվող տոնացույց․ քա՞նի սգո օր է ավելացրել Փաշինյանը․ «Կարճ ասած» Տեղի է ունեցել Լավրով-Ռուբիո հեռախոսազրույցը Քաղաքային իշխանության ապօրինի, անգրագետ աշխատանքի մասին (տեսանյութ) Գայլերը Նորատուս գյուղում հnշnտել են մեկ ընտանիքի պատկանող 60-70 գառ Նոր Նորք վարչական շրջանը նոր ղեկավար ունի Վարդան Մինասյանը լքում է «Արարատ-Արմենիա»-ն. «Ֆուտբոլի հետ այդքան էլ կապ չունի, ինչքան երկրի, ինչ կատարվում է մեր երկրի հետ» Պուտինը շնորհավորել է Փաշինյանին

Որտե՞ղ են համընկնում ՀՀ իշխանությունների և Ադրբեջանի շահերը․ Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը հոդված է հրապարակել՝ «Որտե՞ղ են համընկնում ՀՀ իշխանությունների և Ադրբեջանի շահերը» վերնագրով։

«Ի՞նչ հոկտեմբերի 5-ի խաղաղության պայմանագրի մասին է խոսքը, երբ ընթացիկ ռեժիմով տեղի է ունենում ցեղասպանություն, բնակչության զանգվածային տեղահանում, ապօրինի անցակետ` կամայական «ձերբակալություններով», Արցախի քաղաքական ղեկավարությանն ուղղված սպառնալիքներով ու շանտաժով, երբ ցանկացած բանակում ծառայած հայ տղամարդու սպառնում են ինչ-որ ցուցակներով։ Սեպտեմբերի 19-ից այս կողմ իրավիճակը կտրուկ փոխվել է, և Հայաստանն այս պայմաններում պարզապես չի կարող գնալ և այս ամենի հեղինակի հետ խոսել խաղաղության մասին՝ առանց իրավիճակին համարժեք պայմաններ առաջ քաշելու։ Բաքվի բանտերում մինչ այս պահը բազմաթիվ հայ գերիներ կան, որոնց թիվն ամեն օր ավելանում է անցակետի «շնորհիվ»։ Հայաստանը պարտավոր է, նախքան որևէ պայմանագրի ստորագրման մասին խոսելը, նախ խոսել այս բոլոր հարցերի մասին՝ պահանջելով բոլոր գերիների ազատ արձակումը, հայ մարդկանց «առևանգման ցուցակների» վերացում, անցակետային ստուգման վերացում։ Միջազգային հանրությունը, միջնորդ պետությունները պարտավոր են վերջապես իրենց «մեծի պես» պահել. իրենց իներտությամբ, անտարբերությամբ գերտերությունները, միջազգային համայնքը մեծապես նպաստել են այսօր Արցախում և նրա շուրջ տիրող իրավիճակի ձևավորմանը, և Հայաստանը պետք է ձևակերպի նրանց կողմից մեզ ունեցած այդ պարտքը։ Միջազգային հանրությունը, խնդրի կարգավորման մեջ ներքաշված բոլոր խոշոր ուժերը մեզ, այո, պարտք են, քանի որ այդպես էլ չեն արել որևէ իրական քայլ՝ ի հակադրություն Ադրբեջանի ռազմական ագրեսիայի և ցեղասպան վարքի։ Այս ամենն իհարկե Հայաստանը պետք է համակարգի՝ որպես պետություն, և այդ պատճառով է անհրաժեշտ, որ Հայաստանում լինեն ադեկվատ իշխանություններ։

Կա ավելի կարևոր հարց, առանց որը հաշվի առնելու չի կարելի մտածել որևէ միջազգայնորեն հավաստված փաստաթղթի ստորագրման մասին. արցախահայության՝ այսօրվա այս շոկային, տարերային ելքն իր հայրենիքից միմիայն Ադրբեջանի կողմից սարսափելի ծավալների հասնող ռազմական ագրեսիայի արդյունքն է, և այս հսկա գաղթը միայն առաջին շոկային արձագանքն է, ինչն ամենևին չի նշանակում «Արցախի հարցի» փակում։ Վաղը Արցախը շարունակելու է գոյություն ունենալ իր տեղում՝ իր պատմությամբ, իր մշակութային արժեքներով, որպես հայկական հազարամյա հող։ Անկախ այն բանից, թե ինչ է տեղի ունենում այս պահին, Արցախում մնում է թե´ մշակութային ու պատմական, և թե´ նաև գույքային ժառանգությունը, որը պատկանում է միայն և միայն Արցախի ժողովրդին, և որի վրա որևէ հավակնություն չի կարող ունենալ ոչ ոք։ Արցախի հարցի շուրջ դիվանագիտությունը հիմա ոչ թե պետք է մարի, այլ հակառակը՝ մտնի նոր փուլ, նոր տրամաբանություն ստանա։ Միայն թշնամուն և գուցե որոշ արտաքին ուժերի է ձեռնտու Արցախի հարցը փակված համարել։ Հայաստանը, եթե ցանկանում է մնալ կենսունակ որպես պետություն, անպայման պետք է ակտիվորեն աշխատի այդ ուղղությամբ։ Չպիտի մոռանալ, որ Արցախից բռնի տեղահանված քաղաքացիները շարունակում են հանդիսանալ իրենց տների, հողատարածքների, այգիների, մնացյալ գույքի տերերը, և այդ ամենը երաշխավորված է փաստաթղթերով, սեփականության իրավունքով։ Արցախն իր ամեն անկյունով, իր բոլոր մշակութային, պատմական, բնության հուշարձաններով և մյուս արժեքներով շարունակում է պատկանել Արցախի ժողովրդին՝ անկախ այս պահին կատարվողից, և Ադրբեջանն ամենևին չպիտի մարսի իր ձեռքի գործ հանդիսացող այս բռնի զանգվածային գաղթը։ Արցախի էջը ոչ միայն փակված չէ, այլև մտնում է նոր փուլ՝ նոր պայմաններով։

Ռուբեն Վարդանյանը և բորենիների խրախճանքը

Մեր աչքի առաջ` 21-րդ դարում, քաղաքակիրթ մարդկության աչքի առաջ իսկական գաղթ է տեղի ունենում` մի դար առաջվա դաժանությամբ։ Բռնի տեղահանման ճանապարհին՝ Բերձոր-Դեր Զորից ելքի ճանապարհին անցակետ է գործում, որտեղ որոշվում է` ով կանցնի առաջ, ով` ոչ։ Առաջ էլ թշնամին մեկուսացնում ու վնասազերծում էր հայ մտավորականությանը ու «ազգի ջոջերին», հիմա էլ սկսել է նույնն անել, բայց հանկարծ հայ հանրության մի զանգված, ակնհայտ ուղղորդված քարոզչությամբ ոգևորված, հավանություն է տալիս թշնամի պետության քայլերին։

Ո՞րն է հայկական շահը` Ռուբեն Վարդանյանի` Բաքվում հայտնվելու հարցում, ու՞մ է դա ձեռնտու, և ինչպե՞ս կարող են այսքան աղետից հետո Բաքվի և հայաստանյան հանրության որևէ շերտի շահերը համընկնել։ Իշխանությունների շահերի պաշտպան որոշ գործիչների ակնհայտ թշնամական, պրովոկատիվ տեքստերը և դրանցից անմիջապես հետո Ռ. Վարդանյանի ձերբակալությունն ուղիղ կասկած են ստեղծում ՀՀ իշխանությունների և Բաքվի ինչ-ինչ անհայտ շահերի համընկնման շուրջ, ինչով և պայմանավորված է հանրության ներսում ուղղորդված, կազմակերպված քարոզչական արշավը։

Անկախ որևէ մեկի հնարավոր համակրանք-հակակրանքից, Ռ. Վարդանյանը վերջին մեկ տարին անցկացրել է Արցախում` իր անհամեմատ բարեկեցիկ կյանքի փոխարեն նախընտրելով ծանր շրջափակման փուլն անցնել Արցախի ժողովրդի կողքին, թեպետ բազմաթիվ տգեղ քարոզչական արշավներից և պաշտոնազրկումից հետո կարող էր հանգիստ խղճով թողնել և գնալ։ Ինչու՞ են ոմանք, ուրեմն, թույլ տալիս իրենց` ուրախանալ Բաքվի հակաօրինական գործողություններով, ինչո՞ւ է հանրությունը կուլ տալիս ՀՀ իշխանությունների հերթական քարոզչական խայծը։ Իշխանությունների, որոնց քայլերի պատճառով այսօր մեր աչքի առաջ հայկական պատմության մեջ առաջին անգամ հայերը տեղահանվում են ամբողջ Արցախից, որոնց քաղաքականության պատճառով պատմության մեջ առաջին անգամ մենք կանգնած ենք հայկական Արցախը վերջնականապես կորցնելու վտանգի առաջ։

Եվ վերջում` ինձ չի թողնում միտքը, որ եթե անգամ այս օրը` ցեղասպանված Արցախի լուծարման հրամանագրի օրը, Նիկոլը որոշի ազգային տոն հռչակել, լինելու են բազմաթիվ հայեր, որ ողջունելու են այդ միտքը և տոնելու են նրա հետ։ Այդ մարդկանց ցանկը, ցավոք, շատ բազմազան է` ՔՊ ողջ վերնախավից, տարբեր արվեստագետներից, քաղաքական գործիչներից մինչև բժիշկ և տաքսիստ»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan