Հիվանդանոց տեղափոխված 1 տարեկան երեխան 1 ժամ անց մահացել է
Դիտել նաև
Փամբակ գետում հայտնաբերվեց ջրահեղձ եղած 7-ամյա աղջնակի մարմինը
Վանաձորում երեխա է ընկել Փամբակ գետը․ փրկարարներն իրականացնում են որոնողական աշխատանքներ
Ծափաթաղում 3-ամյա տղային կյանքից զրկած հայրը դատապարտվել է ցմահ ազատազրկման
Ծննդկան է մահացել. նորածնի վիճակը կայուն ծանր է
Ծնողի ծեծի հետևանքով 1 տարեկան երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է
Սեպտեմբերի 5-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Այդ օրը՝ ժամը 12։00-ի սահմաններում, «Արտաշատ» բժշկական կենտրոնից ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 11։00-ին, «ագոնալ վիճակ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1 տարեկան տղա երեխա, ով 1 ժամ անց վերակենդանացման բաժանմունքում մահացել է, հայտնում է Գ․ Շամշյանը։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Ռոբերտ Թ-ն է, ով Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ է։ Դեպքի փաստով Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

