Իսրայելական ԱԹՍ-ները հարձակվել են Թեհրանի ոստիկանության բաժանմունքի վրա, Իրանը հարվածել է Թել Ավիվ, Աշկելոն և Հայֆա քաղաքներին. Այսօր ՀՀ պետական խորհրդանիշների օրն է Ուժեղ պտտահողմ Արթիկում. մեծ վնասներ են հասցվել համայնքներին«
15
Ապարանում ուժեղ փոթորկի ու քամու պատճառով ավերածություններ են տեղի ունեցել Իսրայել-Իրան փոխադարձ հրթիռակոծությունը շարունակվել է, կան ավերածություններ և զոհեր (տեսանյութ) Փաշինյանի անձնական շահն անգամ ՔՊ-ի մեծամասնության շահերին է հակասում. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Մայր Հայաստանի» հանդիպումն արցախցիների հետ (տեսանյութ) Որն է Հայաստանի շահը այլոց պատերազմներում․ Իրանն ու Ռուսաստանը մեր բնական դաշնակիցներն են, Վրաստանը՝ բարեկամ-հարևանը, Թուրքիան ու Ադրբեջանը՝ ոխերիմ հարևանները ՄԱԿ-ի ԱԽ նիստում Իրանը հայտնել է 78 զոհի մասին, ԱՄՆ-ն նախազգուշացում է արել Իրանին Իսրայելը հարված է հասցրել Իրանի գերագույն առաջնորդ Խամենեիի նստավայրի շրջանում ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ է անցկացնում Իրանական բանակի սոցցանցային էջը տեղեկություն է տարածել, որ Թեհրանը կիրականացնի միջուկային զենքի փորձարկում. Վարդան Ոսկանյան Իրանը բալիստիկ հրթիռով հարվածել է Իսրայելի պաշտպանության նախարարության շտաբին Պատերազմ Արցախում
Իսրայելական ԱԹՍ-ները հարձակվել են Թեհրանի ոստիկանության բաժանմունքի վրա, Իրանը հարվածել է Թել Ավիվ, Աշկելոն և Հայֆա քաղաքներին. ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ է ընտրվել Իշխան Սաղաթելյանը Ապարանում ուժեղ փոթորկի ու քամու պատճառով ավերածություններ են տեղի ունեցել Դիլիջանում տեղացած կարկուտը հավի ձվից մեծ է եղել (lլուսանկարներ) Փաշինյանի՝ հանձնվելով խաղաղության հասնելու քաղաքականությունը կործանարար է հայոց պետականության համար 102-րդ ռազմաբազան իր օգնությունն է առաջարկել Գյումրուն ՔՊ-ական նախկին թաղապետը կալանավորվել է Իսրայել-Իրան փոխադարձ հրթիռակոծությունը շարունակվել է, կան ավերածություններ և զոհեր (տեսանյութ) Եթե Հայաստանում կառավարություն լիներ... Իրանը հրթիռային հարվածների նոր ալիք է սկսել Իսրայելի ուղղությամբ Իրանը հարվածել է Իսրայելի կործանիչների համար վառելիք արտադրող օբյեկտներին Իսրայելը Իրանի գերագույն առաջնորդին համարում է իր հարվածների թիրախ Թեհրանը պատրաստ է համաձայնագիր կնքել, որը կերաշխավորի միջուկային զենքի բացակայությունը. Արաղչի Եթե Իրանը հարձակվի մեզ վրա, ԱՄՆ զինված ուժերի ողջ հզորությունը ձեզ վրա կթափվի նախկինում չտեսնված մասշտաբով. Թրամփ Այսօր ՀՀ պետական խորհրդանիշների օրն է «Մենք» նախաձեռնությունը և մարզական լրագրողների ասոցիացիան միավորեցին ազգերին՝ ֆուտբոլի լեզվով Կրակոցներ՝ «Ուրարտու» ռեստորանի բակում, կա վիրավոր Ուժեղ պտտահողմ Արթիկում. մեծ վնասներ են հասցվել համայնքներին« Փաշինյանի անձնական շահն անգամ ՔՊ-ի մեծամասնության շահերին է հակասում. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Գյումրիում կայացավ մի մրցաշար, որտեղ հաղթանակը միայն գոլերով չէր չափվում․ Կարեն Սիմոնյան (տեսանյութ, լուսանկար) Գյումրիում ուժեղ կարկուտ և ջրհեղեղ է գրանցվել (տեսանյութ) Թեհրանում պայթյուններ են որոտացել Պուտինն ու Թրամփը քննարկել են Մերձավոր Արևելքում սրվող իրավիճակը Բաքուն Երևանից քայլեր է ակնկալում «Զանգեզուրի միջանցքի» մասով․ Հաջիև Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին և Ալեն Սիմոնյանին ՀՀ ՊՆ զինծառայողը «Mercedes»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ջրատարում Երևանում 1 նապաստակ գողացած տղամարդը նույն օրը ձերբակալվել է Իրանը սպառնում է թիրախավորել այն երկրների բազաները, որոնք կօգնեն Իսրայելին Թեհրանի հարվածները մեղմելու հարցում «Մայր Հայաստանի» հանդիպումն արցախցիների հետ (տեսանյութ) Իրանի Շահիդ Չամրան քաղաքում իսրայելական հարվածից շենք է փլուզվել. զոհվել է 60 մարդ, այդ թվում՝ 20 երեխա

Փաշինյանը հրաշալի է հասկանում, որ «իշխանություն՝ առանց փառքի» բանաձևն ի ցույց է դնում նրա այլևս հաշմված քաղաքական կերպարը. Արմեն Աշոտյան

POSTNIKOL. Ի՞նչ անել ազգ մնալու համար (մաս 7-րդ)

Որքան էլ թերահավատ լինեք, իրականում քաղաքականությունը հնարավոր չէ դիտարկել առանց բարոյականության: Բազմաթիվ են այն պատմական օրինակները, թե ինչպես են զոհաբերվում բարոյական նորմերը հանուն նեղ անձնական, քաղաքական շահերի: Սակայն քիչ չեն նաև այն դրվագները, թե ինչպես են բարոյական ուղենիշները պահում ոչ միայն առանձին գործիչներին, այլև ժողովուրդներին պատմության ճիշտ կողմում և համաշխարհային քաղաքականության երեսին:

Քաղաքականության և բարոյականության փոխհարաբերություններում տեսանելի է առնվազն երկու սկզբունքային դրսևորում.

Քաղաքական արդյունքներ են գրանցվում թե բարոյականության հաշվին, թե բարոյականության շնորհիվ:

Եթե բարոյականության վրայով անցնելն ավելի շատ առանձին անհատների ամբիցիաների և շահերի բավարարման մեթոդ է, ապա բարոյական նորմերի պահպանումը, արժեքներին հավատարիմ մնալն ավելի բնորոշ է հասարակություններին, որոնց շնորհիվ ժողովուրդները պահպանվում են՝ որպես քաղաքական սուբյեկտներ:

Ահա հենց այսպիսի բախում է այսօր Հայաստանում, որտեղ իշխանությունը պահելու համար փաշինյանական ոհմակը հետևողականորեն տրորում է և քանդում անգամ ամենատարրական բարոյական նորմերը, մյուս կողմից` հայ ժողովուրդն է, որի միակ փրկությունն այս իրավիճակում ազգի հավաքական բարոյականի վերաիմաստավորումն է և դրա շուրջ մոբիլիզացիան:

Թե ինչ տարրերից բաղկացած պետք է լինի 21-րդ դարում հայի բարոյականության փրկօղակը, կներկայացնեմ POSTNIKOL շարքի հաջորդ հոդվածում, իսկ հիմա ցանկանում եմ անդրադառնալ գործող ոհմակի ղեկավարի մի կարևոր հիվանդությանը, որը ճակատագրական ազդեցություն է թողնում մինչև այսօր Հայաստանի և Արցախի վրա:

Սովորաբար ցանկացած ղեկավար կառավարման Օլիմպոսին հասնելու և այն պահելու երկու հիմնական մոտիվացիա, շարժիչ ուժ է ունենում` անկախ պատմական ժամանակահատվածից և աշխարհագրությունից: Այդ երկու շարժիչ ուժերն են իշխանությունը և փառքը:

Պատահական չէ, որ մարդկության պատմական, հոգևոր, մշակութային ժառանգության մի զգալի մասն առաջացել և հասել է մեր օրեր հենց տարաբնույթ ղեկավարների փառքի ծարավին հագուրդ տալու համար. եգիպտական բուրգերից՝ մինչև Կոլիզեյ, Վերսալից՝ մինչև հռոմեական տաճարներ, և այլն:

2018-ի ապրիլ-մայիսից Փաշինյանը ստացավ այդ բաղձալի փաթեթը` անսահման իշխանություն և շլացուցիչ փառք, որը դրսևորվում էր ոչ միայն ներքնաշորերի վրա հայտնված հայտնի սիլուետով, այլև միջազգային մամուլի գլխագրերով և Հայաստանում ի հայտ եկած «հեղափոխական ուռոդիկի» նկատմամբ համաշխարհային հանդիսատեսի զարմանք-հրճվանքով:

2020-ի նոյեմբերի 9-ից հետո Փաշինյանը, կորցնելով իր փառքը, պիտի հրաժարվեր նաև իշխանությունից, քանզի անդառնալի կորսված էր այլևս իր հեղինակության քաղաքական ամբողջականությունը:

Սակայն չարաբաստիկ կապիտուլյացիայից առ այսօր նրա պայքարն իշխանությունը պահելու համար ստացավ ամենաայլանդակ դրսևորումները, որպես «փառքի ամպուտացիայից» հետո մի ոտքի վրա մնացած մարդու բարդույթ: Իսկ ամպուտացված փառքը ցավում է ֆանտոմային ցավերով, հեղափոխական «համաժողովրդավարական սիրո» սպեղանին կեղտոտվեց և պոկվեց` կրկին մերկացնելով մանկապատանեկան բարդույթները և սիրված լինելու չբավարարված պահանջարկը:

Փառքի վերացումը նա փորձում է կոմպենսացնել տարբեր ձևերով, նախևառաջ՝ մաքսիմալ մեծացնելով իր իշխանության «ոտքը», ինչը միայն խորացնում է ներքին տվայտանքները, քանզի որքան էլ երկարում է նրա իշխանությունը, այն չի բերում փառասիրության բավարարման: Սա է պատճառը, որ Փաշինյանի քաղաքական այլասերումը հանգում է Կալիգուլայի բանաձևին. «թող ատեն, միայն թե վախենան»:

Նա հրաշալի է հասկանում, որ «իշխանություն՝ առանց փառքի» բանաձևն ի ցույց է դնում նրա այլևս հաշմված քաղաքական կերպարը, և այս խնդրի լուծմանն է միտված հանրային սիրո բեմադրված տեսարաններով Փաշինյանի իմիջը պրոթեզավորելու օպերացիան: Բայց որքան էլ նա և իր ոհմակը շարունակաբար բեմադրի «ցավդ տանեմ, մեռնեմ ջանիդ» ցածրակարգ ներկայացումները, ինչպես ֆրանսիացիներն են ասում` «կարելի է գնել կնոջը, բայց ոչ իր սերը»:

Անդառնալի անփառունակության տառապանքները չեն կարող քողարկվել նաև «աննախադեպության» նոպաներով, երկրի «կադաստրի վկայական վերջապես ունենալու» զառանցանքը, «խաղաղության դարաշրջանի» ցնորքը, «Հայկական խաչմերուկի» հեքիաթը, «30 տարվա մեջ ամենաբարձր, ամենակլոր, ամենահաստ, ամենաթանկ, ամենայուղոտ» ոճի անոնսները:

Փաշինյանական անապատացած փառքի դաշտերը չեն ջրվում նաև միջազգային քաղաքական գործունեությամբ, որտեղից ստացվում են միայն նրա պատճառով հայ ժողովրդին նսեմացնող և ստորացնող հերթական ազդակներ: Հատկապես այսօր, երբ արտաքին աշխարհը վերածվել է «մարտեր առանց կանոնների» ակումբի, գեոպոլիտիկ մաչոների ֆոնին ժամանակին «կերված ջու*ուլով» և դրսում «անջու*ուլ» ներկայացող ղեկավարը հաջողության ոչ մի շանս չունի (ներեցեք, որ հիշեցնում եմ երկրի ոչ հեռավոր անցյալից այդ դրվագը):

Այդքանից հետո նրան մի բան է մնում. անել այն, ինչ անում էին իրենց հարգող, գոնե սեփական պատիվը մինչև վերջ գետնով չտված գործիչները. Հաննիբալ, Կլեոպատրա, Ներոն, և այլն (անշուշտ, 21-րդ դարում` քաղաքական իմաստով):

Կարելի է, օրինակ, խարակիրի անել Հակարիի կամրջին` համ էֆեկտիվ կլինի, համ` էֆեկտային:

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ,

«Նուբարաշեն» ՔԿՀ

10.09.2023

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan