Երկրաշարժի հետևանքով Արցախում տուժածներ և ավերածություններ չկան
Նոյեմբերի 15-ին Արցախում արձանագրված երկրաշարժի հետևանքով Արցախում տուժածներ և ավերածություններ չեն եղել: Այս մասին «Արցախպրես»-ին հայտնել են ԱՀ ԱԻՊԾ մամլո ծառայությունից:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Ստեփանակերտում երկրաշարժը զգացվել է 4-5 բալ ուժգնությամբ։
Երկրաշարժը զգացվել է Հայաստանի Հանրապետության գրեթե ողջ տարածքում և Արցախի Հանրապետությունում՝ 2-3 և 3-4 բալ ուժգնությամբ:

