Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան
28
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ցինիզմի ճիչը. 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Հ1-ը ցնծում է, ուրախ համերգ է անում, մի խոսքով՝ տժժում են Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ այրվում է ՀԷՑ-ի ենթակայան Հետևանքները՝ Ղազախստանում և... Հայաստանում. գտիր 10 տարբերություն Իսկապես, բառերն ավելորդ են Պետք է ասել, որ ժողովրդի մի մասն այդ պարտությունը ուրախությամբ ու ամենօրյա տոներով է ընդունում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ Փաշինյանը կարող է աղոթք գրել ՔՊ-ականների համար, որ տաք ձմեռ լինի. Տիգրան Քոչարյան Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պшտերшզմի. Սերգեյ Լավրով Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են. Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ակնհայտ զգացվում է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը «զարգանում» է աննախադեպ տեմպերով Կարդացեք Բուլգակովի «Շան սիրտը»․ այնտեղ կգտնեք նաև այսօրվա ՔՊ-ական շատ «հերոսների ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը

«Լռությունս խախտելու պատճառը». Արփինե Հովհաննիսյանի գրառումը՝ տևական դադարից հետո

ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Լռությունս խախտելու պատճառը.... Արցախում ու Հայաստանում ծավալվող իրադարձությունների ֆոնին մեկ հիմնական ձայն է բարձր հնչում` լռության ձայնը: Իր երկու տեսակներով` աղմկոտ ու անաղմուկ: Պատճառները տարբեր են` անզորությունից մինչև դեպրեսիա և այլն: Աղմուկի մեջ էլ առավելապես գերիշխում է ամեն ինչ ասված լինելու ու խոսքի բացարձակ արժեզրկման իրողությունը: Ես նախընտրում եմ լռության անաղմուկ տեսակը, բայց խեղդող այս ապաթիայի մեջ ուզում եմ խախտել լռությունը` շնորհակալություն հայտնելու համար: Արցախում ապրող արցախցիներին:

Ոչ մի բառ ավել եվ ոչ մի բառ պակաս: Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Ադրբեջանը ու նրա լիդերը երբեք չեն թաքցրել ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի նկատմամբ իրենց հավակնությունները: Դրանք տարբեր փուլերում մեզ թվացել են իրատեսական կամ ոչ այնքան, իրական կամ զավեշտալի, պաթոս կամ ռազմատենչ ագրեսիա, բայց դրանք երբևէ թաքուն չեն եղել: Վերջին տարիներին իշխանությունների թուլությունը ու ապաշնորհ քաղաքականությունը մեր կյանքը վերածեցին շարունակվող ու տևող մղձավանջի, որի ամեն հաջորդ օրը ավելի մեծ արհավիրք է բերում, քան նախորդը: Ինչո՞ւ, ո՞ւմ պատճառով կամ ավելի շատ ում պատճառով, հատկապես ո՞ր ժամանակաշրջանի ռազմաքաղաքական էլիտայի սխալների ու քաղաքական սնանկության «շնորհիվ»- սրանք երևի մեկ այլ օրվա կամ շրջափուլի հարցեր են: Արցախի ու արցախցիների համար այս աղետալի ու էքզիստենցիալ խնդիրների առկայության փուլում, երբ իրենք գրեթե միայնակ են բոլորի դեմ կամ առաջ, ուզում եմ առանց պաթոսի, առանց դիմանալու կամ պինդ մնալու մասին անպտուղ տեքստերի, իմ պարզ, մարդկային շնորհակալությունը ուղղել այնտեղ ապրող մարդկանց:

Սովորական, դժվարություններ ու զրկանքներ կրող մարդկանց` իրենց վրա այսպիսի բեռ վերցնելու համար: Ադրբեջանական առավելապաշտական մշտական ձգտումների ու հատկապես վերջին 3 տարում ամենօրյա սպառնալիքների, ստորացումների, մահերի ֆոնին արցախցիներն են իրենց չհանձնվելու շնորհիվ երկարաձգել, թե կուզեք` հետաձգել Հայաստանի ու այստեղ ապրող նրա քաղաքացիների թվացյալ, իսկ ոմանց` իրական անհոգ կյանքը: Այն քաղաքականության ու մարտահրավերների պայմաններում, որոնք կախված են Հայաստանի գլխին, ինչքան շուտ Ադրբեջանը «լուծի» Արցախի հարցերը, այնքան ավելի արագ կանցնի Հայաստանի հարցերը «լուծելուն»: Այնպես, ինչպես սահմանը Ջաբրայիլից կտրուկ տեղափոխվեց Ջերմուկ: Իհարկե, կարելի է անընդհատ խոսել 29800 ք/կմ տարածքի ու դա պաշտպանելու մասին, բայց ունակ չլինել իրականում պաշտպանել այն, այդ տարածքի մի զգալի մասը կարող է օկուպացվել, ինչպես հիմա Հայաստանի մի մասն է այդպես օկուպացված: Մենք պարտական ենք այնտեղ ապրող ու ապրելու ցանկություն ունեցող սովորական հայ մարդուն, ով անպատմելի ու Հայաստանում ապրողի համար անտանելի չարչարանքների գնով յուրաքանչյուր օր ավելացնում է Հայաստանի հանգիստ ապրելը: Ադրբեջանը ցանկանում է Սյունիքը, Սևանը, Երևանը, բայց ուզում է Արցախից հետո: Սա պատասխան է «Արցախը տանք, հանգիստ ապրենք» քարոզողներին, արցախցիներին օտար համարողներին:

Ադրբեջանական անսանձ ու անզսպելի ցանկությունների մասին անգամ Արցախը տվողներն են խոստովանում այս կամ այն կերպ: Ստեղծված դժվար ու ցավոտ լուծումների (եթե դրանք լուծում կարելի է համարել) իրավիճակում ամենամեծ արժեքն ու փրկությունը Արցախում ապրող մարդն է: Շանս երբևէ կարող է լինել միայն այնտեղ ապրող մարդու դեպքում: Որևէ գեոքաղաքական լուծում կարող է լինել, ծնվել, երբ կամ եթե Արցախում մարդ լինի: Մնացածը հեքիաթ է: Ուզում եմ, որ այս` հոգեբանական ու անգամ ֆիզիկական ցավ պատճառող մղձավանջի մեջ, գոնե ցանկությունս հեքիաթ չլինի:

Հ.Գ. Ես իրավունք չունեմ առաջարկներ անել կամ խորհուրդներ տալ իրենց սոված երեխաների աչքերին նայող ծնողներին, իր ծնողին ուտելիք կամ դեղ հասցնելու ոչ ունակ որդիներին ու դուստրերին: Ես կարող եմ շնորհակալ լինել այն ամենի համար, ինչ իրենք կամա կամ ակամա արել են մինչ այս պահը ու լուռ ընդունել ցանկացած որոշում, որ իրենք կընդունեն: Հասկանալով, որ իրենց ընդունած որոշումը ուղիղ ազդելու է ինձ վրա ու բոլորի վրա»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>