Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան
28
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ցինիզմի ճիչը. 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Հ1-ը ցնծում է, ուրախ համերգ է անում, մի խոսքով՝ տժժում են Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ այրվում է ՀԷՑ-ի ենթակայան Հետևանքները՝ Ղազախստանում և... Հայաստանում. գտիր 10 տարբերություն Իսկապես, բառերն ավելորդ են Պետք է ասել, որ ժողովրդի մի մասն այդ պարտությունը ուրախությամբ ու ամենօրյա տոներով է ընդունում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ Փաշինյանը կարող է աղոթք գրել ՔՊ-ականների համար, որ տաք ձմեռ լինի. Տիգրան Քոչարյան Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պшտերшզմի. Սերգեյ Լավրով Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են. Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ակնհայտ զգացվում է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը «զարգանում» է աննախադեպ տեմպերով Կարդացեք Բուլգակովի «Շան սիրտը»․ այնտեղ կգտնեք նաև այսօրվա ՔՊ-ական շատ «հերոսների ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը

Արցախում պլանավորում են խաղաղ երթ իրականացրել դեպի Հակարիի կամուրջ

Արցախում նախատեսում են խաղաղ երթ իրականացնել դեպի Հակարիի կամուրջ, որտեղ Ադրբեջանն ապօրինի անցակետ է տեղադրել ու շրջափակման մեջ է պահում Արցախը՝ արգելափակելով մարդկանց, տրանսպորտային միջոցների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով։ Երթի կազմակերպչական աշխատանքների իրականացման համար ստեղծվել է «Միջանցքի ապաշրջափակման ժողովրդական շարժում»-ը։

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում շարժման նախաձեռնող խմբի անդամ Արթուր Օսիպյանն ասաց, որ ստեղծված իրավիճակից ելքը տեսնում են խաղաղ պայքարի միջոցով։ «Ելնելով այն իրավիճակից, որում գտնվում ենք՝ կարող ենք անզեն, մեծաթիվ խաղաղ բնակիչներով մեկնել Հակարի և տեղում հարցերը լուծել, այսինքն՝ անցնել բանակցությունների: Սա չի նշանակում, որ մենք մերժում ենք Արցախի պետական մարմիններին, քանի որ կարծիք կա, թե այս քայլով Ալիևի ասածն ենք անում: Այդպես չէ: Մենք համաժողովրդական շարժմամբ բարձրացնում ենք այն հարցերը, որոնք արդեն բարձրաձայնել ենք՝ ցույց տալով, որ Արցախում ոչ թե ինչ-որ հանցագործներ են զավթել իշխանությունը և փորձում են իրենց կամքը թելադրել, այլ, որ ժողովուրդն ու իշխանությունը միակարծիք են այն ամենի հարցում, ինչ վերաբերում է ինքորոշմանն ու Արցախի կարգավիճակին: Այս շարժումն անկախ ժողովրդական շարժում է: Սա համաժողովրդական շարժման նոր գաղափար է, որ պիտի գնանք ու ինքներս միջանցքն ապաշրջափակենք»,-մանրամասնել է Օսիպյանը:

Օսիպյանը մանրամասնեց, որ իրենց նպատակն է բազմահազար երթով գնալ ու ապաշրջափակել միջանցքը, քանի որ ոչ ՌԴ խաղաղապահները և ոչ էլ միջազգային հանրությունն այս հարցը չեն լուծում: Անդրադառնալով նախատեսվող երթի մասնակիցների անվտանգությունն ապահովելու հարցին՝ Արթուր Օսիպյանը համոզմունք հայտնեց, որ առաջին հերթին պետք է ներգրավեն ՌԴ խաղաղապահներին, այնուհետև՝ աշխարհին պիտի ներկայացնեն, որ այն խաղաղ երթ է, ժողովրդական շարժում, որը ժողովուրդն է ինքնակազմակերպվել ու իրականացնում: «Երթը պիտի օնլայն տեսանկարահանվի բոլոր կողմերից, ապահովվի կապը, որովհետև մենք տեսնում ենք, որ այն դեպքերում, երբ կան տեսանելի և մնայուն փաստեր, Ալիևը հանցագործությունների չի դիմում»,-հավելել է նա: Ինչ վերաբերում է երթի ժամկետներին, Օսիպյանն ասաց, որ չեն շտապելու:

«Մենք հավաքը հրավիրելու ենք այն ժամանակ, երբ տեսնենք, որ հասարակության մեծամասնությունը դրան պատրաստ է: Այն մարդիկ, ովքեր արդեն պատրաստ են, ճնշում են մեզ, որ արագացնենք, բայց փոքրաթիվ հավաքով մենք գործի չենք անցնելու: Կարևորն այն է, որ հասարակության մեծամասնության աջակցությունը ստանանք, հիմա պետք է այդ խնդիրը լուծենք»,-ընդգծել է նա՝ տեղեկացնելով, որ կազմակերպչական աշխատանքները շարունակում են։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>