Արտակարգ դեպք. Գետի ափին հայտնաբերվել է իգական սեռի հոշոտված դի
Երեկ՝ նոյեմբերի 11-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում:
Ժամը 15:00-ի սահմաններում Ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան–Իջևան ճանապարհից դեպի Ճամբարակ տանող խաչմերուկից մոտ 600 մետր հեռավորության վրա՝ կամրջին հարակից տարածքում, թափառող շան երախում քաղաքացիները նկատել են մարդու մարմնի մաս: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգողները հայտնել են, որ այն նմանեցնում են ձեռքի:
Հովք գյուղի վարչական տարածքում հայտնաբերվել է գետի ափին բերանքսիվայր ընկած վիճակում, ինքնությունը չպարզված իգական սեռի հոշոտված դի: Փաստի առթիվ ՀՔԿ Դիլիջանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Մանրամասները` Shamshyan.com -ում

