Զորակցում ենք Ամենայն Հայոց Կաթողիկոսությանը՝ մերժելով նրա դեմ կատարված որևէ ոտնձգություն. Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսություն Ոչ միայն գյուղերում գրեթե չկան մշակույթի տներ, այլև մեծ քաղաքներում են դրանք փակում Իրանը կշարունակի բանակցությունները ԱՄՆ-ի հետ միայն այն դեպքում, եթե Իսրայելի հարվածները դադարեցվեն. Փեզեշքիան
17
Նիկոլն Էրդողանին հաշվետվություն է ներկայացնում 1000-ից ավելի բեռնատար մնացել են Իրանի տարածքում ու դուրս գալու հույս չունեն Գյումրիի մոդելը տեսնելով՝ հասկանում ես, որ Փաշինյանը հեռանալու է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Իշխանությունները քայքայիչ գործողություններ են իրականացնում հենց ներազգային կյանքում՝ եկեղեցու դեմ. հայտարարություն Իսրայելական գմբեթը փլուզվել է․ քաղաքագետ (տեսանյութ) «Փնթի ու տգետ դիկտատորին աջակցողները խոսում են Իրանի ժողովրդավար չլինելուց»․ քննարկում (տեսանյութ) Գևորգ Դանիելյան. Այս արշավը ոչ անձի դեմ է, ոչ էլ եկեղեցու, այն պետականության դեմ է Ինչպե՞ս և ե՞րբ կավարտվի իրանաիսրայելյան պատերազմը և այն ինչ ազդեցություն կարող է թողնել Հայաստանի վրա Նիկոլենց հանցավոր մոլորեցումը. ինչ է սպասվում Սյունիքիում Ոստիկանական համազգեստով փաշինյանական ահաբեկիչները կատաղած հարձակվեցին քասախցիների և լրագրողների վրա Պատերազմ Արցախում
ՔՊ-ականներն՝ իրենց «վոժդի» հետ միասին, հոգևորականների փիլոնների տակից դուրս չեն գալիս Նիկոլն Էրդողանին հաշվետվություն է ներկայացնում Իրանը հայտնել է, որ սկսել է Իսրայելի դեմ օգտագործել նոր զինատեսակներ Բագրատաշենի մաքսակետի աշխատողները կազմել են մանր առևտրականների «սև ցուցակ»․ Սարգսյան Պաշտոնական․ հունիսի 20-ին Նիկոլ Փաշինյանը կմեկնի Թուրքիա «Վաշինգթոնից միայն մեկ հեռախոսազանգը կբավականացնի Նեթանյահուին լռեցնելու համար»․ Արաղչի «Վիշապի քամի» էր էսի, «վիշապի պոչ»՝ սրբեց-տարավ․ ապարանցի Իսրայելի ռազմաօդային ուժերը գիշերը մի քանի խոշոր հարվածներ են հասցրել Իրանի ռազմական թիրախներին «Քոչարյան, հանցագործ» գոռացողը 7 տարի անց կալանավորվել է խոշտանգման հոդվածով. «Փաստ» Արցախի թեմը իր զորակցությունն է հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսին Միաբանական համագումարի մասնակիցներն այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, «Եռաբլուր» զինվորական պանթեոն և Կոմիտասի անվան պանթեոն 1000-ից ավելի բեռնատար մնացել են Իրանի տարածքում ու դուրս գալու հույս չունեն Զորակցում ենք Ամենայն Հայոց Կաթողիկոսությանը՝ մերժելով նրա դեմ կատարված որևէ ոտնձգություն. Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսություն Գոնե ֆիզիկապես կառավարություն կա՞, թե՞ չկա.... «Փաստ» Հնդկաստանը սկսել է Իրանից իր քաղաքացիների տեղափոխումը. տարհանման հնարավոր ուղիների թվում է նաև Հայաստանը Իրանը հրթիռային և անօդաչու թռչող սարքերով զանգվածային հարվածներ է հասցրել Հայֆային և Թել Ավիվին Գյումրիի մոդելը տեսնելով՝ հասկանում ես, որ Փաշինյանը հեռանալու է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ամերիաբանկը միանում է HIF Yerevan 2025-ին՝ խթանելու հյուրընկալության ոլորտում ներդրումները Հայաստանում Իսրայելը սպանել է Իրանի ԶՈՒ նորանշանակ շտաբի պետին Ոչ միայն գյուղերում գրեթե չկան մշակույթի տներ, այլև մեծ քաղաքներում են դրանք փակում Արամ Առաջինը Թեհրանի Հայոց Թեմի առաջնորդից տեղեկացել է հայ համայնքի վիճակի մասին Թրամփը Թեհրանի բնակիչներին տարհանվելու կոչ է արել ԱԺ-ն մերժեց օրակարգում ընդգրկել Հայկ Սարգսյանի՝ փողի դիմաց քիչ ժամկետով ծառայելու մասին աղմկահարույց նախագիծը Իրանը տարածաշրջանային անկայունության և ահաբեկչության հիմնական աղբյուրն է. G7-ի հայտարարությունը Իշխանությունները քայքայիչ գործողություններ են իրականացնում հենց ներազգային կյանքում՝ եկեղեցու դեմ. հայտարարություն Ովքեր են ինքնառաջադրվել ՔՊ վարչության անդամ դառնալու համար Ջալալ Հարությունյանի գործով ուշագրավ որոշում կկայացվի Հրադադար է հայտարարվել Շտապ պետք է ճգնաժամային կառավարություն․ այսինքն՝ ոչ թե ճգնաժամ ստեղծող, այլ՝ հաղթահարող․ «Կարճ ասած» Չորս անգամ է՝ նույն փողոցն ասֆալտապատել են․ «Մայր Հայաստան» ավագանու անդամ Գրիգոր Իսկանդարյան (տեսանյութ)

Փոխվում է Թուրքիայի կառավարության կազմը, բայց չի փոխվում Հայոց ցեղասպանության ժխտողականությունը

Հետահայաց հիշենք, որ երբ Թուրքիայում անցկացվում էին նախագահական ընտրություններ, թեկնածուներից ոչ մեկին չհաջողվեց ստանալ ընտրողների 50%+1 քվեն։ Այդ իսկ պատճառով անցկացվեցին նախագահական ընտրությունների 2-րդ փուլ, որի արդյունքների համաձայն էլ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերընտրվեց Թուրքիայի նախագահի պաշտոնում, ինչին հաջորդեց երդմնակալության արարողությունը և կառավարության նոր կազմի հրապարակումը, գրում է Ermenihaber.am-ը։

Նորակազմ կառավարության անդամների շարքում Էրդողանը դիմել էր որոշակի առանցքային փոփոխություններ։ Սույն հոդվածում քննության են առնում նորանշանակ նախարարներից երկուսի՝  արդարադատության և ընտանիքի ու սոցիալական ծառայությունների նախարարների գործունեությունը Հայոց ցեղասպանության ժխտման գործում։

Ուսումնասիրելով նրանց կենսագրությունը և կարիերան՝ պարզ դարձավ, որ նրանք աչքի են ընկել Հայոց ցեղասպանության վերաբերյալ իրենց հստակ ընդգծված ժխտողական դիրքորոշմամբ և դատապարտող  հայտարարություններով։

Թուրքիայի արդարադատության նախարարի պաշտոնում Էրդողանը նշանակել է Յըլմազ Թունչին, ով «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP)  կուսակցության անդամ է և մինչ արդարադատության նախարարի պաշտոնի ստանձնումը եղել է արդարադատության հանձնաժողովի նախագահը։ Յըլմազ Թունչը 2019-ին դատապարտել էր ԱՄՆ Սենատի կողմից  ընդունված «Հայոց ցեղասպանության» օրինագծի վերաբերյալ որոշումը և այն ստորագրողներին։

 

«ԱՄՆ-ն պատմությունը օգտագործում է քաղաքականության մեջ։ Թուրքիան բացել է իր արխիվները ողջ աշխարհի համար, իսկ Հայաստանը՝ ոչ։ Մենք հպարտանում ենք մեր նախնիներով և ասում, որ սխալ բան չեն արել»,- ժամանակին հայտարարել է Թունչը, ապա հավելել․ «ԱՄՆ Սենատի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության  օրինագծի մասին որոշումը մեր ազգի համար առ ոչինչ է։ Նրանք, ովքեր կընդունեն պատմական փաստերի հետ անհամատեղելի այս որոշումը, կկանգնեն ճշմարտության առաջ, երբ նայեն սեփական մութ պատմությանը։ Մեր նախնիները, ովքեր դարեր շարունակ աշխարհին արդարություն ու խաղաղություն են բերել, մեր պատիվն են»։

Մեկ այլ դեպք, 2022-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի նախագահ, Մալդիվների արտաքին գործերի նախարար Աբդուլլահ Շահիդն այցելել էր Հայոց ցեղասպանության հուշահամալիր։ Դրանից անմիջապես հետո Թունչը Twitter-ում գրել էր․ «Ես դատապարտում եմ Աբդուլլահ Շահիդին, ով չի գործում ՄԱԿ-ի օրենսդրությանը և միջազգային իրավունքի նորմերին ու կանոններին համապատասխան։ Քաղաքական մանիպուլացիաների միջոցով պատմական փաստերի և միջազգային իրավունքի կեղծումն անընդունելի է»։

Հաջորդ ուշագրավ նշանակումը ընտանիքի և սոցիալական ծառայությունների նախարար Մահինուր Օզդեմիր Գյոքթաշի նշանակումն է, ով կառավարության կազմում միակ կին նախարարն է։ Նա 2009-ին ընտրվել էր Բելգիայի «Քրիստոնեական ժողովրդավարական» կուսակցության պատգամավոր և դարձել երկրի «առաջին գլխաշորով պատգամավորը»։

2015-ին Բելգիայի ներկայացուցիչների պալատը ընդունել էր Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև, իսկ Գյոքթաշը հրաժարվել էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ինչից հետո հեռացվել էր կուսակցության շարքերից՝ քաղաքական գործունեությունը շարունակելով որպես անկախ պատգամավոր։

Կուսակցության շարքերից հեռացվելուց առաջ Գյոքթաշը բոյկոտել էր խորհրդարանում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի համար հայտարարաված լռության րոպեն և նշել, թե իբրև «հայկական պնդումները հիմնավորված չեն դատարանի որոշմամբ»։

Նա մասնավորապես հայտարարել էր․ «Իմ հեռացումը սև բիծ է դարձել «Քրիստոնեական ժողովրդավարական» կուսակցության և Բելգիայի ժողովրդավարության պատմության վրա։ Այս հարցում ես իմ հայացքների տերն եմ և երբեք չեմ հրաժարվի իմ խոսքի ազատությունից»։

Մինչ ընտանիքի և սոցիալական ծառայությունների նախարար նշանակվելը  2019-ին նա Ալժիրում եղել է Թուրքիայի դեսպանը։

Վերոնշյալ պաշտոններում այս նախարարների նշանակումը ևս մեկ անգամ փաստում է Թուրքիայի որդեգրած անփոփոխ քաղաքական գիծը Հայաստանի ու հայերի հանդեպ։ Համոզիչ տպավորություն է, որ ներկայիս Թուրքիան չի պատրաստվում հրաժարվել իր ժխտողական քաղաքականությունից։ Դա նշանակում է, որ Հայաստանն ու հայկական սփյուռքը պիտի ավելի աննահանջ պայքար մղեն Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթաց լայնատարած դարձնելու համար՝ դրանով իսկ կանխելով հնարավոր նոր արհավիրքները։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan