Վլադիմիր Պուտինը Լեհաստանին սպառնացել է պատերազմով, եթե լեհական բանակը հարձակվի Բելառուսի վրա. Տեսանյութ
Դիտել նաև
Պուտինը ընդունել է «Խաղաղության խորհրդին» միանալու հրավերը․ Թրամփ
Ըստ արևմտյան ԶԼՄ-ների՝ Զելենսկին մերժել է ԱՄՆ-ի խաղաղության առաջարկը, իսկ Թրամփը նշել է, որ այս հակամարտությունը կա՛մ կավարտվի, կա՛մ կտևի հավերժ
Ամերիկյան Foreign Policy-ն կանխատեսում է, որ Ուկրաինան խոշոր պարտություն է կրելու մոտ ժամանակներս
«Ես կնոջ ազգանուն վերցնո՞ղ տղա եմ». Վլադիմիր Վարդանյան
Փաշինյանն ու Պուտինը համակարծիք չեն ՌԴ-ՀՀ ապրանքաշրջանառության տվյալների հարցում (տեսանյութ)
ՌԴ նախագահը հուլիսի 21-ին հայտարարել է, որ ներկայիս Լեհաստանի արևմտյան տարածքները ԽՍՀՄ գլխավոր քարտուղար Իոսիֆ Ստալինի նվերն է լեհերին։ «Վարշավայի մեր ընկերները մոռացել են այս մասին, մենք իրենց կհիշեցնենք»,-ասել է նա։
Լեհաստանի կողմից Բելառուսի դեմ պատերազմի սանձազերծումը նշանակելու է պատերազմ Ռուսաստանի դեմ, հավելել է ՌԴ ղեկավարը։
«Լեհաստանը ցանկանում է պոկել Ուկրաինայի և Բելառուսի արևմտյան տարածքը ՆԱՏՕ-ի հովանու ներքո, սա վտանգավոր խաղ է»,-ասել է Վլադիմիր Պուտինը։
Հիշեցնենք նաեւ, որ ավելի վաղ ռուսական կողմն արդեն մարտավարական միջուկային զենք էր տեղակայել Բելառուսում։
Zham.am

