Նույնիսկ Թաթան է քննադատել Հ1-ի ցինիկ դրսևորումը, նաև՝ ներողություն է խնդրել Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին
28
Ինչո՞ւ է Ադրբեջանը ագրեսիվացել և սպառնում է վրացիներին հայերի ճակատագրով Հանրային բուռն դժգոհության ճնշման տակ Հ1-ը «ներողություն խնդրեց», բայց մե՞ջն ինչ, իրենց ցինիկ «գործն» արդեն արել են ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Պատերազմ Արցախում
Մարին Լը Պենն ընտրության արդյունքներն անվանել է պատմական հաղթանակ Ինչո՞ւ է Ադրբեջանը ագրեսիվացել և սպառնում է վրացիներին հայերի ճակատագրով Երեկ մենք բացառիկ ստորության ու ստի ականատես ենք եղել. Վարուժան Գեղամյան Էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Հանրային բուռն դժգոհության ճնշման տակ Հ1-ը «ներողություն խնդրեց», բայց մե՞ջն ինչ, իրենց ցինիկ «գործն» արդեն արել են Անբարոյականություն է սեպտեմբերի 27-ին եթեր տալ համերգ. Էդուարդ Շարմազանով Սեպտեմբերի 28-ին «Դալմա Գարդեն մոլը» չի աշխատի Պատրաստվեքխ բուն աշունն է գալիս. ջերմաստիճանը հանրապետության տարածքում այսօրվանից կնվազի Առաջին ալիքը դարձել է հակամարդկային բարքերի որջ․ Արա Պողոսյան Սրանց վաղուց ամոթանք տալու չի. բացահայտ ուրացում, հերքում ու անցյալի մերժում են անում Նույնիսկ Թաթան է քննադատել Հ1-ի ցինիկ դրսևորումը, նաև՝ ներողություն է խնդրել Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ցինիզմի ճիչը. 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Հ1-ը ցնծում է, ուրախ համերգ է անում, մի խոսքով՝ տժժում են Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ այրվում է ՀԷՑ-ի ենթակայան Հետևանքները՝ Ղազախստանում և... Հայաստանում. գտիր 10 տարբերություն Իսկապես, բառերն ավելորդ են Պետք է ասել, որ ժողովրդի մի մասն այդ պարտությունը ուրախությամբ ու ամենօրյա տոներով է ընդունում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ Փաշինյանը կարող է աղոթք գրել ՔՊ-ականների համար, որ տաք ձմեռ լինի. Տիգրան Քոչարյան Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պшտերшզմի. Սերգեյ Լավրով Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են. Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն

ՃՈ տեսուչները կաշառք են վերցրել և բազմաթիվ քաղաքացիների տրամադրել վարորդական վկայականներ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում նախաձեռնված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթով հիմնավորվել է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Կոտայքի հաշվառման-քննական բաժանմունքի տեսուչներ Ժ. Վ.-ն, Է. Ս.-ն և Հ. Մ.-ն, իրենց իշխանական և ծառայողական լիազորություններն օգտագործելով, մի շարք քաղաքացիների օգտին հովանավորչության և ապօրինի գործողություններ կատարելու համար, Կոտայքի մարզի բնակիչ Ս. Գ.-ի, իսկ որոշ դեպքերում նաև այլ քաղաքացիների միջնորդությամբ՝ պահանջել և ստացել են տարբեր չափերի կաշառք: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ մի շարք քաղաքացիներ առանց համապատասխան տեսական և գործնական գիտելիքներ ունենալու իրենց կամ մտերիմների համար վարորդական վկայականներ ձեռք բերելու հարցով դիմել են Ս. Գ.-ին և Ա. Գ.-ին, իսկ վերջիններս օժանդակել են իրենց ծանոթ ՃՈ տեսուչներին՝ կաշառքի դիմաց ձևական բնույթ կրող քննություններով տվյալ քաղաքացիներին վարորդական վկայականներ տրամադրելու հարցում: Ս. Գ.-ն և Ա. Գ.-ն, հիշյալ քաղաքացիներից ստանալով տարբեր՝ 40.000-300.000 հազար ՀՀ դրամի չափով գումարներ, դրանց մի մասը պահել են իրենց՝ որպես ցուցաբերած «աջակցության» վարձատրություն, իսկ մնացած մասը որպես կաշառք փոխանցել են ոստիկանության հիշյալ պաշտոնատար անձանց:

Արդյունքում ոստիկանության աշխատակիցներ Ժ. Վ.-ն, Է. Ս.-ն և Հ. Մ.-ն, առանց ավտոմեքենա վարելու գործնական գիտելիքները պատշաճ ստուգելու, քաղաքացիներից ձևականորեն ընդունել և դրական են գնահատել գործնական ու տեսական քննությունները, որոնց հիման վրա սահմանված կարգի խախտմամբ տրամադրվել են վարորդական վկայականներ: Որոշ դեպքերում վկայականներ են տրամադրվել նաև վարորդի այն թեկնածուներին, ովքեր նախկինում մի քանի անգամ չեն կարողացել հանձնել գործնական քննությունները և վարելու բավարար հմտություններ չեն ունեցել: Այնուհետև ՃՈ պաշտոնատար անձինք շրջանառության մեջ են դրել գործնական քննություն ընդունելու մասին արձանագրություններ, որոնցում մտցրել են ակնհայտ կեղծ տեղեկություններ այն մասին, թե իբր վարորդի թեկնածուները հանձնել են գործնական քննությունները՝ ճիշտ կատարելով պահանջվող բոլոր գործողությունները, ինչի հիման վրա նրանց տրամադրվել են վարորդական վկայականներ:

Վերը նկարագրված հանցավոր արարքների համար՝ ՃՈ տեսուչ Ժ. Վ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 435-րդ հոդվածի 1-ին մասով, 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 441-րդ հոդվածի 1-ին մասով, 445-րդ հոդվածի 1-ին մասով և 440-րդ հոդվածի 3-րդ մասով, ՃՈ տեսուչ Է. Ս.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 441-րդ հոդվածի 1-ին մասով և 445-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ տեսուչ Հ. Մ.-ին՝ 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 441-րդ հոդվածի 1-ին մասով և 445-րդ հոդվածի 1-ին մասով, Ս. Գ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 46-436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 46-436-րդ հոդվածի 1-ին մասով, 44-436-րդ հոդվածի 1-ին մասով և 440-րդ հոդվածի 2-րդ մասով, Ա. Գ.-ին՝ 437-րդ հոդվածի 1-ին մասով: Եվս 9 անձի ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով մեղադրանքներ են ներկայացվել կաշառք տալու, ինչպես նաև կաշառք տալուն և ստանալուն օժանդակելու համար: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>