Mercedes-ը բախվել է Մաշտոցի պողոտայի թունելի արգելապատնեշին. 3 երիտասարդ տեղափոխվել են հիվանդանոց
Երեկ ժամը 06:00-ի սահմաններում Կոտայքի մարզի Քասախ գյուղի Պարույր Սևակի փողոցի բնակիչ, 35-ամյա Նարեկ Սարգսյանը իր վարած Mercedes մակնիշի 18 NA 888 համարանիշի ավտոմեքենայով Մաշտոցի պողոտայի թունելի վերջնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի բետոնե արգելապատնեշին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ն. Սարգսյանը ուղևորներ, Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչներ, 24-ամյա Դավիթ Սարգսյանն ու 20-ամյա Արթուր Հակոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աստղիկ բժշկական կենտրոն:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Ն. Սարգսյանն ու ուղևոր Դ. Սարգսյանը եղբայրներ են:
Մանրամասները կարդացեք Shamshyan.com -ում

