ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում՝ «Հարսնաքար»-ի մոտ, «յաշիկի» մասնակցությամբ խոշոր ավտովթար-հրդեհի հետևանքով պարզվել է վառված «յաշիկի» և վթարված Hyundai-ի վարորդների ինքնությունը
Ինպես տեղեկացնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նյութեր են նախապատրաստվում նոյեմբերի 7-ին Երևանում՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ, տեղի ունեցած խոշոր ավտովթար-հրդեհի փաստով։
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ «յաշիկը» վարել է Կոտայքի մարզի Արգել գյուղի 6-րդ փողոցի բնակիչ՝ 37-ամյա Արման Մխիթարյանը, իսկ Hyundai Accent-ը վարել է Յուրի Միրզախանյանը։ Վթարից հետո Ա. Մխիթարյանի ընկերները, ժամանելով դեպքի վայր, «թռցրել էին» իրենց «ախպորը»՝ տանելով դեպքի վայրից։ SHAMSHYAN.com-ը ներկայացնում է «յաշիկ»-ի և Hyundai-ի մասնակցությամբ վթարի պահը, որը տրամադրել է Security Dream ընկերությունը, որով երևում է, թե ինչպես է «յաշիկը» մեծ արագությամբ հայտնվում մայթին՝ բախվելով թոնրատան պատին, ինչից հետո առաջանում է հրդեհ։
Մնրամասները կարդացեք Shamshyan.com - ում

