Տեխասի եկեղեցում հնչած կրակոցների հետեւանքով զոհվել առնվազն 24 մարդ
Տեխասի Ուիլսոն շրջանի իշխանության ներկայացուցիչ Ալբերտ Գամեզը MSNBC հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ Սազերլենդ-Սփրինգսի եկեղեցում հնչած կրակոցների հետեւանքով մահացել է 24 մարդ։ Daily Mail-ը հաղորդում է 27 զոհի մասին։
Ողբերգական իրադարձությունը տեղի է ունեցել նոյեմբերի 5-ի առավոտյան՝ տեղի ժամանակով 11։30-ի սահմաններում։ Զինված տղամարդը մուտք է գործել բապտիստական եկեղեցի եւ սկսել կրակել եկեցեղում հետեւորդների վրա։
Հայտնի է, որ ոստիկանությունը ոչնչացրել է կրակողին։
Ավելի վաղ հաղորդվել էր 15 տուժածի մասին։
Աղբյուր

