«Արարատցեմենտ»-ում խուզարկություններ են. աշխատանքը դադարեցված է Ամենավատ սցենարին պիտի սպասենք. Սուրենյանց Գագիկ Ծառուկյանին կձերբակալե՞ն. Արման Աբովյանը չի բացառում
6
Մեղադրանքներն այնքան անհեթեթ են, որ նույնիսկ դժվար է պատկերացնել Հայաստանի ընդդիմադիր ուժերը վճռականորեն դատապարտում են իշխանությունների կողմից Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները. Հայտարարություն Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է ու կներկայացվի դատարան՝ կալանքի համար Կարևոր է, որ ՀՀ-ն շարունակի հարմարավետ ռեժիմ ստեղծել ռուսաստանյան ներդրողների գործունեության համար. Միշուստինը՝ Փաշինյանին Կապարակնքվել են ՀԱՕԿ-ը, կոնյակի գործարանը, «Արարատ ցեմենտ»-ը, իսկ Ծառուկյանի տանը շարունակվում է խուզարկությունը Օլիմպիական կոմիտեն կապարակնքվել է, սա միջազգային մակարդակի խայտառակություն է. Իվետա Տոնոյան Փաշինյանը դիմադրության օջախները կազմաքանդում է, պատրաստվում է փոխել ՀՀ Սահմանադրությունը. Սուքիասյան Օլիմպավանից դուրս են հանել օտարերկրացի մարզիկներին, սա միջազգային սկանդալ է. Տոնոյան Գագիկ Ծառուկյանը ընտանիքի անդաների հետ տանն է. 7։16 են սկսել գործողությունները. Տոնոյան Խուզարկություններ են իրականացվում «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում․ ԲՀԿ խոսնակ Պատերազմ Արցախում
«Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտում է գործող իշխանությունների Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող քաղաքական բռնաճնշումները… Գագիկ Ծառուկյանին պատկանող առանձնատնից առգրավվել է 3 առյուծ և 1 վագր․ ՔԿ Մեղադրանքներն այնքան անհեթեթ են, որ նույնիսկ դժվար է պատկերացնել Իշխող վարչախումբը փորձում է քողարկել լեգիտիմության ճգնաժամը. «Հայաստան» դաշինք Հայաստանի ընդդիմադիր ուժերը վճռականորեն դատապարտում են իշխանությունների կողմից Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները. Հայտարարություն Վարչախումբը կորցրել է իր լեգիտիմությունը և չի կարող երկար կյանք ունենալ. Իշխան Սաղաթելյան Քննչական կոմիտեն հաստատեց՝ ձերբակալվել է Գագիկ Ծառուկյանը և ևս մեկ անձ Գագիկ Ծառուկյանի տան կենդանիներին մասնագետները տեղափոխելու են այլ վայր․ Տոնոյան Սոփեստների «մահացու զենքը»՝ ԻՍԿԱՆԴԵՐԸ. Փաշինյանի դեմ պայքարը պիտի գիտելիքահեն լինի. Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է ու կներկայացվի դատարան՝ կալանքի համար Կարևոր է, որ ՀՀ-ն շարունակի հարմարավետ ռեժիմ ստեղծել ռուսաստանյան ներդրողների գործունեության համար. Միշուստինը՝ Փաշինյանին Իրանի Գերագույն առաջնորդին պատմական հրաժեշտը՝ Թեհրանի Ազադի հրապարակում Սկսվել է քաղաքական «բեսպրեդելի» նոր փուլը, որի յուրաքանչյուր հաջորդ քայլը նախորդից ավելի կոշտ է լինելու Կապարակնքվել են ՀԱՕԿ-ը, կոնյակի գործարանը, «Արարատ ցեմենտ»-ը, իսկ Ծառուկյանի տանը շարունակվում է խուզարկությունը Եվրոպական խորհրդարանում բարձրացվել է Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցը Մենք հետաքրքրված ենք Հայաստանի մասնակցությամբ ԵԱՏՄ-ին. Փաշինյանը՝ Միշուստինին Փաշինյանի գլխարկն ապահով ձեռքերում է. Ռուսական աղբյուր Օլիմպիական կոմիտեն կապարակնքվել է, սա միջազգային մակարդակի խայտառակություն է. Իվետա Տոնոյան Փաշինյանը դիմադրության օջախները կազմաքանդում է, պատրաստվում է փոխել ՀՀ Սահմանադրությունը. Սուքիասյան «Արարատցեմենտ»-ում խուզարկություններ են. աշխատանքը դադարեցված է 70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ. ՔՊ-ի ՔԿ-ն՝ Ծառուկյանի հետ կապված գործի մասին Օլիմպավանից դուրս են հանել օտարերկրացի մարզիկներին, սա միջազգային սկանդալ է. Տոնոյան Մեր ղեկավարի մեջքին կանգնած ենք, Աստված թող միշտ Ծառուկյանի հետ լինի. աշխատակիցներ Ամենավատ սցենարին պիտի սպասենք. Սուրենյանց Գագիկ Ծառուկյանին կձերբակալե՞ն. Արման Աբովյանը չի բացառում «Արմատ մեդիայի» լրագրողներին կանչել են Քննչական կոմիտե՝ հարցաքննությունների Գագիկ Ծառուկյանը ընտանիքի անդաների հետ տանն է. 7։16 են սկսել գործողությունները. Տոնոյան Բիզնես խլելը Հայաստանում օրինաչափ է դառնում Փաշինյանի ուժի իրական ընտրական աջակցությունը չի գերազանցել 35–39 տոկոսը. Վարդան Օսկանյան Խուզարկություններ են իրականացվում «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում․ ԲՀԿ խոսնակ

Նախկին բանտարկյալը պատմում է, թե ինչ է կատարվում Հայաստանի բանտերում

Զարգացած աշխարհում քրեակատարողական հիմնարկները դրանք հաստատություններ են, որտեղ փորձում են օրինախախտ քաղաքացիներին դաստիարակել ու վերադարձնել հասարակություն, որպես օրինապաշտ ու հասարակության համար անվնաս քաղաքացի: Հետսովետական երկրներում, այդ թվում նաև Հայաստանում քրեակատարողական հիմնակրները ճահիճ են, որտեղ հայտնված քաղաքացին ոչ միայն չի հասկանում իր գործած սխալը, այլև հաճախ դառնում է առավել վտանգավոր: Նուբարաշեն ՔԿՀ նախկին բանտարկյալը Politik.am-ին մանրամասներ է ներկայացրել, թե ինչ իրավիճակ է տիրում ՔԿՀ ներսում: Քաղաքացու անձնական տվյալները չենք ներկայացնում, որպեսզի նրան զերծ պահենք հնարավոր վտանգներից: Նա մի քանի տարի իր պատիժը կրել է վերնշված քրեակատրողական հիմնարկում և վստահ է, որ բանտը ստիպում է անգամ թեթև իրավախախտում կատարած մարդուն դառնալ գիշատիչ ու վտանգավոր հասարակության համար:

Ո՞վ է որոշողը բանտում.

Զոնում որոշում ա զոն նայողը: Բանտի ղեկավարությունը իր պարտականությունների մի մասը թողում է պատիժ կրող անձանցից մեկի վրա: Զոն նայողն ա ասում ոնց լինի, ինչ լինի բանտում: Ով ա ճիշտ, ով սխալ: Ինքը էսպես ասած բանտային արդարադատությունն ա: Զոն նայողի կողքին կան սենց ասենք օգնականներ, որ իրեն օգնում են իր կանտրոլի տակ պահել բանտը: Ինքը հիմնականում իր մարդկանց միջոցով ա ղեկավարում: Բանտի պետը տեղյակ ա էդ ամեն ինչից ու եթե իրա համաձայնությունը չլինի չի կարա որևէ մեկը ներսում իր կանոները թելադրի:

Ստիպում են թղթախաղ խաղալ.

Որևէ մեկը չի ցանկանում խաղալ ու գումարներ տարվել: Մարդիկ խաղում են հիմնականում նապրյագ վիճակից: Չկա նենց որ չես ուզում չխաղալ: Եթե չես ուզում խաղալ ուրեմն պիտի փող տաս, գրեֆ անես: Պարտադիր ա, որ դու էլ օբշակի համար փող տաս, թե չէ պրոբլեմններ կունենաս: ՈՒ բանտային օրերը անտանելի կլինի: Ամեն պահի խնդիրներ կստեղծեն մարդկանց համար: Կան զոն նայողներ, որ թույլ չեն տալիս խեղճ մարդկանց խաղացնել: Բայց էդ շատ հազվադեպ ա լինում: Ամեն մեկն էլ իր փայը պիտի տա: Կան մարդիկ որ մի քանի միլիոն դրամ փող են կրվել: Ես չեմ տեսել կոնկրետ տենց դեպք, բայց լսել եմ, որ մարդը մի քանի միլիոն փողա կրվել ու ստիպված ինքնասպանություն ա գործել: Սրանից էլ վախենում են շատ զոն նայողներ ու հրահանգում են, որ հնարավորություն չունեցող մարդկանց շատ չկրեն: Հավաքված փողերը ասում են գնում ա գողերին:

Ի՞նչ են ուտում բանտարկյալները.

Մարդիկ հիմնականում օգտվում են բանտի ուտելիքից, որովհետև ուրիշ ճար չկա: Բայց քիչ թվով մարդիկ կան, որ ամեն օր դրսից են ուտելիք ստանում: Ուտելիքը համարյա ամեն օր նույնն ա: Հիմնականում տալիս են մակարոն կամ ջրիկ ճաշ առանց մսի: Ես միշտ չէր, որ բանտի ճաշարանի ուտելիքն էի ուտում, բայց որ օրն էլ ուտում էի ստամոքսի ցավից տանջվում էի:

Հանցագործ դառնում ես բանտում.

Հիմնականում բանտում ես դառնում հանցագործ: Եթե մի անգամ սխալվել ես օրենք ես խախտել ու ընկել ես բանտ, ուրմեն 99 տոկոսով դու այլևս նորմալ մարդ դուրս չես գա բանտից: Բանտային պայմանները ստիպում են քեզ խորանալ հանցագործ աշխարհի մեջ ու խրվել դրա մեջ: Բանտում եղած ճնշումը, անմարդկային վերաբերմունքը, զբաղմունք չլինելը սպանում են մեջիդ մարդուն ու երբ պետք է ազատվես դու արդեն դառնում ես հանցագործ աշխարհի գաղափարները կրող մարդ ու ազատության մեջ երկար չես մնում: Շատ քիչ մարդիկ կան, որ կարողանում են փոխվել: Հասկանալ իրենց սխալը ու փորձել ուղղվել: Բայց էդ ամեն ինչը քո շնորհքը պետք է լինի: Բանտային իշխանությունները թքած ունեն դու կուղվես, թե չէ: Բանտի մարդիկ մեղք են, որովհետև իրենք ճիշտ չեն ապրում: Իրանք դառնում են խիշնիկ:

Ո՞վ կարող է փոխել բանտային մթնոլորտը.

Շատ բան կախված է բանտի պետից: Եթե ինքը ուզենա շատ բան ուրիշ կլինի: Եթե ինքը թույլ չտա, որ մի բանտարկյալը մեկ ուրիշ բանտարկյալի նեղի ուրեմն ճնշումները քիչ կլինեն: Հետո պետք է հասարակության ուշադրությունը պատիժը կրող մարդկանց նկատմամբ: Այսինքն պետք է ստեղծվեն հնարավորություններ, որ բանտարկյալը ունենա զբաղմունք՝ սպորտային, ինտելեկտուալ: Գրքեր պետք ա շատ լինեն, որ մարդիկ զարգանան: Եթե նման պայմաններ ստեղծվեն, ապա մարդը պատիժը կրելուց հետո կվերադառնա հասարակություն ու վտանգավոր չի լինի հասարակության համար: Ես հասցրել եմ շատ գրքեր կարդալ՝ Քարնեգի ու փիլիսոփայական ուրիշ գրքեր, բայց ավելի շատ կարդացել եմ Աստվածաշունչ: Ես կարողացել եմ հասկանալ սխալս ու գիտակցել, որ կապս պետք է կտրվի այդ աշխարհի հետ, անցնեմ աշխատանքի ու լինեմ ընտանիքիս կողքին:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>