Քամու ուժգնացում, անձրև, տեղ-տեղ՝ կարկուտ է սպասվում. ջերմաստիճանը կբարձրանա
Դիտել նաև
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի 3-6, այնուհետև կբարձրանա 8-10 աստիճանով
Միջերկրական ծովից ցիկլոն է ներթափանցելու. սպասվում են ձյուն և բուք
Այսօր և վաղը ողջ հանրապետությունում սպասվում է ձյուն, բուք
Սպասվում է առանց տեղումների եղանակ, որոշ շրջաններում օդի ջերմաստիճանը կբարձրանա
Որոշ շրջաններում կարճատև անձրև և ամպրոպ կլինի
Երևանի առանձին հատվածներում այսօր, հունիսի 17-ի, 20-ի և 21-ի երեկոյան ժամերին հնարավոր է, հունիսի 18-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-16մ/վ արագությամբ։
Հունիսի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մարզերում այսօր ցերեկը, հունիսի 17-ին, 19-21-ն առանձին շրջաններում, 18-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Հունիսի 16-21-ն առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։
Քամին՝ հարավարևմտյան 3-6մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունիսի 17-ին կբարձրանա 2-4 աստիճանով։ Արցախում այսօր և վաղը սպասվում է անձրև և ամպրոպ։

