Վերին Լարսի անցակետում մինչև հունիսի 15-ը կլինեն 39 երթևեկելի գոտիներ
Դիտել նաև
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է մարդատար տրանսպորտային միջոցների համար
Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին և Լարսում
Վերին Լարս տանող ճանապարհին ժամանակավոր սահմանափակումներ կգործեն
Վերին Լարսը բեռնատարների համար կրկին փակ է երկու ուղղություններով
Ռուս-վրացական սահմանի Վերին Լարսի անցակետում մինչև հունիսի 15-ը երթևեկությունը կընթանա 39 գոտիներով, հունիսի 7-ին լրագրողներին ասել է ՌԴ տրանսպորտի նախարար Վիտալի Սավելևը։ Նրա խոսքով՝ դա կապահովի բեռնատարների բնականոն ընթացքը։
«ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հանձնարարականով՝ Վերին Լարսի անցակետում մինչև հունիսի 15-ը կսկսվի երթևեկությունը 39 երթևեկելի գոտիներով»,- ասել է նա։
Ընթացիկ տարվա չորրորդ եռամսյակում կավարտվեն վարչական գրասենյակային շենքերի կառուցման և կանաչապատման աշխատանքները։

