Հայաստանում ավարտվել են Ռուսաստանի Պետդումայի ընտրությունների քվեարկությունը Վեհափառի ձեռամբ այսօր օծվել է Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին Հարգանքի տուրք՝ «Արցախի կանչը» հուշահամալիրի մոտ
20
Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Արեգնազ Մանուկյան Զոհվածների հարազատների նախաձեռնությամբ սգո երթ՝ դեպի Եռաբլուր. Լուսանկարներ Փորձություններն ի զորու ենք դիմագրավել միասնությամբ. Վեհափառի խոսքը՝ նորաօծ եկեղեցում Անկախության 35-ամյակն ինչ-որ մեծահարուստի զավակի հարսանիք չէ, որ կոմերցիան «խոդ» եք տվել ու թվեր կրակել ԳՀԽ-ն դատապարտելի համարեց իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի «գործով» հաջորդ «փակ նիստը»՝ սեպտեմբերի 22-ին Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին տեղափոխեցին դատարանի շենք Ինչպես կանխել 3-րդ ցեղասպանությունը Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով. նախագահ Ռոբերտ Քոչարյանին ծափերով դիմավորեցին դատարանում Պատերազմ Արցախում
Հայաստանում ավարտվել են Ռուսաստանի Պետդումայի ընտրությունների քվեարկությունը Թուրքը Գերմաննիայում Հայաստանի ներկայացուցչին «խաղաղության մրցանակ» է հանձնում՝ Արցախն ուրանալու, հայաթափելու և հազարավոր զինվորների մահվան մատնելու համար Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Արեգնազ Մանուկյան Այժմ վարվում է Հայաստանի արցախացման քաղաքականություն՝ նույն դերակատարներով Փաշինյանի այդ հայտարարությունից հետո կարող ենք ասել՝ ՀՀ իշխանությունը բավարարված է այն իրադարձություններով, որոնք կատարվել են Արցախում 2023-ին. Աբրահամյան Արցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքները. «Ուժեղ Հայաստան» Զոհվածների հարազատների նախաձեռնությամբ սգո երթ՝ դեպի Եռաբլուր. Լուսանկարներ Փորձություններն ի զորու ենք դիմագրավել միասնությամբ. Վեհափառի խոսքը՝ նորաօծ եկեղեցում Վեհափառի ձեռամբ այսօր օծվել է Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին Արցախցիների հավաքական և անվտանգ վերադարձի իրավունքն անսակարկելի է. Արցախի ԱԺ Մրցանակի իրական պատճառն այլ է․ «Հրապարակ» Գինարբուք՝ խորհրդարանում․ «Հրապարակ» 2023-ի ադրբեջանական ագրեuիшն, դրա հետևանքով Արցախի ամբողջական oկուպшgիան, բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի հռչակած գաղափարախոսությունից. Աբրահամյան «Տալ, պրծնելուց» անցավ 3 տարի. մենք ոչ միայն «հանգիստ չենք ապրում», այլև կանգնած ենք uպшռնшլիքների առջև. Գեղամյան Հարգանքի տուրք՝ «Արցախի կանչը» հուշահամալիրի մոտ «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Անկախության 35-ամյակն ինչ-որ մեծահարուստի զավակի հարսանիք չէ, որ կոմերցիան «խոդ» եք տվել ու թվեր կրակել Հայաթափված Արցախում Բաքուն շարունակում է քաղաքականություն, որի առանցքում ոչ միայն տարածքի բռնազավթnւմն է, այլև հայ ժողովրդի ազգային ինքնության հետևողական ջնջnւմը ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԲԱՎԱՐԱՐԵԼ Է ՏԵՐ ԱԲՐԱՀԱՄ ՔԱՀԱՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՀԱՅՑԸ Ադրբեջանը, Թուրքիան և Ուզբեկստանը զորավարժություններ կանցկացնեն բռնազավթված Լեռնային Ղարաբաղում Գնահատանքս եմ հայտնում Ալիևին, ով հավասարապես արժանի է այս մրցանակին․ Փաշինյան Հայկական ընկերությունները ռուսական բիզնեսին 770 միլիոն դոլար են պարտք. «Известия»․ «Հայաստան» խմբակցությունը դեսպաններին է ներկայացրել Հայաստանում իրականացվող համակարգային քաղաքական հետապնդումները ԳՀԽ-ն դատապարտելի համարեց իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը Գարեգին Երկրորդի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի, քրեական վարույթը պետք է կարճվի. Պաշտպան Ինչո՞ւ գերմանացի բժշկին թույլ չեն տվել ՔԿՀ-ում զննել Գագիկ Խաչատրյանին Վարչապետը չունի եպիսկոպոս կարգավիճակը պահպանելու լիազորություն, որքան էլ ֆեյսբուքյան ստատուսներում դա գրի, դա Կաթողիկոսի լիազորությունն է. Արա Զոհրաբյան Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ

Ամփոփելով «Ընտանեկան բռնության» մասին օրինագծի քննարկումները

Հետևելով վերջին շրջանում «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագծի քննարկումներին, օրենքի մի շարք դրույթների վերաբերյալ թյուրընկալումներին, և ընդհանրապես` ընտանիքի և բռնության վերաբերյալ տեսակետներին, ցանկանում եմ արձանագրել մեր իրականության մեջ հազվադեպ հանդիպող մի վիճակ. երկրի քաղաքական վերնախավի (կամ դրա մի մասի) և հասարակության առաջադիմական շրջանակների մոտեցումների համընկնում։
Սա թերևս միակ պոզիտիվ և ապագայի հանդեպ հուսադրող դրվագն էր։

Հարցադրումներ և պատասխաններ

Նախ՝ կա՞ արդյոք օրենքի ընդունման հանրային պահանջ: Անդրադառնանք վիճակագրական տվյալներին. 2012-2016թթ. ոստիկանության կողմից գրանցվել է ընտանեկան բռնության 3571 դեպք: 2016թ. հասարակական կազմակերպություններին ընտանեկան բռնության հետևանքով աջակցության համար դիմած տուժողների թիվը եղել է շուրջ 5000: Ավելին՝ ՀՀ քննչական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2015 թվականին ընտանեկան բռնության համատեքստում սպանությունները կազմում են հանրապետությունում գրանցված սպանությունների 17 տոկոսը, իսկ 2017թ. 1-ին կիսամյակում ՀՀ քննչական կոմիտեի վարույթում գտնվել է ընտանեկան բռնության 215 գործ, որոնցից 5-ը՝ սպանության հանցակազմով: Սա՝ միայն պաշտոնական վիճակագրությամբ, սակայն գաղտնիք չէ, որ ընտանեկան բռնությանը բնորոշ է լատենտայնությունը: Ընտանեկան բռնության ենթարկվածներից շատերը, առաջնորդվելով բազմաթիվ պատճառներով, իսկ առաջին հերթին՝ կարծրատիպերով, իրավապահ մարմիններին չեն դիմում:
Այս ամենով հանդերձ՝ սա այն օրենքներից է, որոնց ընդունման համար հանրային պահանջի առկայությունը կամ բացակայությունը վճռական չափորոշիչ լինել չեն կարող: Օրենքները միայն արձանագրված իրավիճակներին արձագանքելու համար չեն նախատեսված, դրանք ավելի շատ պետք է ունենան կանխարգելիչ գործառույթ:

Ո՞րն է օրենքի նպատակը։ Նախագիծն իր առջև հիմնականում 3 նպատակ է դնում. ընտանեկան բռնության կանխարգելում, ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանություն, ընտանեկան բռնության ենթարկված անձանց աջակցություն։ Ասել, թե մինչ այժմ տարբեր օրենքներում առկա դրույթները բավարար են այս նպատակներին հասնելու համար, անհիմն է, քանի որ գործող օրենսդրությունը չի նախատեսում ընտանեկան բռնությունը կանխարգելելու, ընտանեկան բռնությանը համարժեք արձագանքելու, զոհերին պաշտպանելու և աջակցելու արդյունավետ և բավարար գործիքակազմ: Բացակայում է նման գործառույթներ իրականացնող պետական մարմինների գործունեության համակարգային կարգավորումը:
Շահարկվում է մոտեցումը, թե այս օրենքը գործիք է լինելու «ավանդական» ընտանիքները կազմալուծելու համար: Այդ դեպքում՝ հարց. արդյո՞ք հայկական ավանդական ընտանիքին բնորոշ է բռնությունը կանանց և երեխաների նկատմամբ: Ընտանիքի՞ն է սպառնում օրենքի կիրառումը, թե՞ որոշ ընտանիքներում առկա բռնության դրսևորումներին, որոնք որևէ կերպ չպետք է դառնան ավանդական։ Ընտանիքի վերաբերյալ պատկերացումներն աղավաղվել են:
Ընտանեկան բռնության դրսևորումները չպետք է դիտարկել որպես մեր միջավայրին բնորոշ և հետևաբար` օրինաչափ լինելու համատեքստի մեջ:
Անդրադառնանք երեխաների հարցին: Նախագիծը չի սահմանում ծնողական իրավունքներից զրկելու, այդ իրավունքները սահմանափակելու կամ երեխաների որդեգրման որևէ նոր հիմք ու կարգ: Այս մասով շարունակում են գործել Սահմանադրությամբ և Ընտանեկան օրենսգրքում ամրագրված կարգավորումները:
Նախագիծը չի որդեգրել պատժողական քաղաքականություն, չի նախատեսվում նաև քրեական օրենսգրքում կատարել փոփոխություններ, որոնք կբերեն արդեն իսկ նախատեսված պատասխանատվության խստացում: Ինչպես երևում է նախագծի վերնագրից՝ նախագիծն ունի կանխարգելման նպատակ, առավել ևս՝ երբ նախագիծը նախատեսում է հաշտարարության և բռնություն գործադրող անձի համար հոգեբանական օգնության հնարավորություն: Այս ամենի հպատակը ոչ թե ընտանիքը քայքայելն է, այլ՝ ընտանիքը պահպանելու հնարվորություն ընձեռելը՝ կանխարգելելով նոր բռնության հնարավորությունը:
Եվ ուրեմն հարց է առաջանում. ո՞ւմ է անհրաժեշտ ձևավորված անառողջ մթնոլորտն այս նախագծի շուրջ: Հասկանալի է, որ այստեղ կա նաև պատասխանատու գերատեսչությունների բացթողումը: Օրենքի նախագիծը պատրաստելու հետ մեկտեղ պետք է աշխատանք տարվեր հասարակության լայն շերտերի հետ, օգտագործվեր լրատվամիջոցների հնարավորությունը, նախապատրաստվեր հասարակությունը, նաև՝ հեղինակավոր անհատների օգնությամբ, անհրաժեշտ էր մարդկանց բացատրել դրա հրատապությունն ու անհրաժեշտությունը: Այդ պարագայում հնարավոր կլիներ խուսափել առանց օրենքի բովանդակությանը ծանոթանալու պարզունակ եզրահանգումներ անողների անհիմն հետևություններից:
Հարցի պարզունակացումը, այն որպես ընտանիքները խարխլելուն ուղղված քայլ դիտարկելն արհեստական է և վտանգում է առողջ քննարկումը: Այն խոչընդոտում է նախագիծն առավել կառուցողական և գրագետ լուծումներով կատարելագործելու հնարավորությունը:
Միաժամանակ կա մտավախություն, որ մի անտեսանելի ձեռք շահագրգռված էր առողջ քննարկման սաբոտաժի մեջ։ Եթե դա այդպես է, ուրեմն մեր պետական, հասարակական համակարգը խոցելի է, և եթե այսօր թիրախ է ընտրվում է այս օրինագիծը, ապա վաղը կարող է հասարակական սաբոտաժի ենթարկվել ցանկացած այլ համապետական կարևորության փաստաթուղթ կամ գաղափար։
Ես ուզում եմ որպես ամփոփում կրկնել առաջին միտքը՝ պետության վերնախավի (կամ դրա մի մասի) և հասարակության առաջադիմական շրջանակների մոտեցումները համընկան։ Սա մեր իրականության համար չափազանց հետաքրքիր միտում է, որը կարող է շրջանցել «մերոնք-ձերոնքի» և պետության մասին ֆեոդալական մյուս կարծրատիպերը, պատկերացումները։ Դա կլինի առաջընթացի և նոր էջի մունետիկը։

Էլինար Վարդանյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>