Լեհաստանի նախագահն անսպասելի հայտարարություն է արել Ռուսաստանի վերաբերյալ
Դիտել նաև
Երևանը պետք է որքան հնարավոր է շուտ որոշում կայացնի ԵՄ-ի կամ ԵԱՏՄ-ի մասնակցության հարցում․ Պուտին
Պուտին-Թրամփ հեռախոսազրույց է տեղի ունեցել
Պուտինն ու Փաշինյանը կրկին կհանդիպեն... հունիսին
ԱԺ նախագահը ընդունել է Վլադիմիր Վարդանյանի հրաժարականի դիմումը
Քրեական գործի քննությունը տապալված է. նախկին ոստիկանապետին դատարան չեն կարողանում բերել
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան The Wall Street Journal-ին տված հարցազրույցում խոստովանել է ռուսական բանակի հաջողություններն ուկրաինական հակամարտությունում։
«Տիկնայք և պարոնայք, Վլադիմիր Պուտինը ոչ մի պատերազմ չի պարտվել: Ռուսաստանը այժմ ակնհայտ առավելություն ունի ուկրաինացի զինյալների նկատմամբ»,- ասել է Դուդան։
Նա նաև հիշեցրել է, որ Ռուսաստանի Դաշնությունը միջուկային գերտերություն է՝ զենքի հսկայական պաշարներով։
Ավելի վաղ ուկրաինացի պաշտոնաթող գեներալ-մայոր Սերխի Կրիվոնոսը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Վլադիմիր Զելենսկին սխալ է գնահատել ռուսական բանակի հնարավորությունները և արդյունքում մոտ ապագայում կարող է կորցնել երկու քաղաք՝ Կրամատորսկն ու Սլավյանսկը։
Zham.am

