Փաշինյանն ու Աննա Հակոբյանը մեկնեցին Մոսկվա
- Telegram
- Skype
- ВКонтакте
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- Viber
Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն, տեղեկանում ենք կառավարությունից։
«Մայիսի 25-ին վարչապետը Մոսկվայում կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին:
Այցի շրջանակում տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:
Նախատեսված է նաև Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահի և Ադրբեջանի նախագահի եռակողմ հանդիպում»,-ասված է հաղորդագրությունում: