Երևանում 77-ամյա տատիկը Hyundai-ով բախվել է 2 Mercedes-ի, Chevrolet-ին, Honda-ին և Ford-ին
Դիտել նաև
Դիլիջան-Իջևան ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ կա տուժած
15 ավտոմեքենայի մասնակցությամբ վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորներից մեկը մահացել է
Մանրամասներ՝ Երևան-Գյումրի ճանապարհի վթարից. Բախվել են 15 մեքենաներ. Վիրավորներին դուրս են բերել հատուկ տեխնիկայով
Երևանում կասկադյորական ավտпվթшրի հեղինակը ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Վախթանգ Միրումյանի որդին է
Շղթայական ավտովթար` Արագածոտնի մարզում. բախվել են Թուրքիայի քաղաքացու վարած կցորդիչով բեռնատարը, ավտոքարշակը և ձնամաքրման աշխատանքներ կատարող տրակտորը
Shamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ մայիսի 23-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։20-ի սահմաններում 77-ամյա Թոթո Բ․-ն իր վարած Hyundai մակնիշի ավտոմեքենայով Բաղրամյան պողոտայում բախվել է 2 Mercedes, Chevrolet, Honda և Ford մակնիշի ավտոմեքենաներին։
Օպերատիվորեն ժամանել են Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել վարորդ Թոթո Բ․-ին և նրա 82-ամյա ուղևորին:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։ Վարորդն ու ուղևորը ամուսիններ են։

