Կիևը ոչ բարեկամական քայլ է անվանել Փաշինյանի մասնակցությունը Մոսկվայում տեղի ունեցող միջոցառումներին
Դիտել նաև
Մարզպետները իրար մեջ դժգոհել են Փաշինյանից. «Ամեն օր մի թարս բան խոսում է, մեզ գցում կրակը»
Հայաստանը Ուկրաինայի հարցում Ռուսաստանի դաշնակիցը չէ․ Փաշինյան
Քարոզարշավի մեկնարկից առաջ Նիկոլ Փաշինյանն ու կարկառուն ՔՊ-ականներն արձակուրդ են գնալու
Ի՞նչ նպատակ էր հետապնդում Մուստաֆաևի այցը Հայաստան
Ալիեւը կօգնի Փաշինյանին․ գերիներ կվերադառնան Հայաստան
Ուկրաինայի ԱԳՆ-ն ոչ բարեկամական քայլ է անվանել Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի ղեկավարների մասնակցությունը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 78-րդ տարեդարձի կապակցությամբ Մոսկվայում տեղի ունեցող տոնակատարություններին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Վերոնշյալ օտարերկրյա պետությունների ղեկավարների մասնակցությունը հրապարակային միջոցառմանը համարում ենք ոչ բարեկամական քայլ՝ Ուկրաինայի նկատմամբ, արհամարհանքի դրսևորում՝ ուկրաինացի ժողովրդի նկատմամբ»,- ասված է հայտարարության մեջ։
Նշենք, որ հայտարարության մեջ չի նշվում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մասին, ով նույնպես մասնակցել է Մոսկվայում տոնակատարություններին։

